Երևան
12 °C
2016 թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում Թուրքիայում կայունություն ապահովելու փորձերն աստիճանաբար թուլացնում էին նախագահի դիրքերը հասարակության շրջանում: 2017 թ. ապրիլյան հանրաքվեի արդյունքներով ընդունված նոր սահմանադրության համաձայն՝ վարչապետի լիազորություններն անցնում էին նախագահին, որը նաեւ իրավունք էր ստանում նշանակել դատախազներ եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, ինչպես նաեւ որոշումներ կայացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
Նախորդ տարվա հունիսի 24-ին՝ արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվեցին նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Էրդողանը եւ նրա գլխավորած ուժը երկուսում էլ հաղթանակ տարան, թեեւ ոչ այնքան տպավորիչ՝ ստանալով ձայների մոտ 53 տոկոսը:
Ս.թ. մարտի 31-ին Թուրքիայում կայացան ՏԻՄ ընտրությունները, որի արդյունքն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կարող է հաղթանակ համարել որոշակի վերապահումներով: Նախ, ԱԶԿ-ն «կորցրեց» որոշ շրջաններ. եթե նախկինում իշխող ուժի ներկայացուցիչները ղեկավարում էին 81 նահանգից 49-ը, ապա այս ընտրություններից հետո դրանց թիվը նվազեց՝ հասնելով 41-ի: Բացի այդ, նախորդ ընտրությունների համեմատ նկատվեց ձայների քանակի նվազում. ԱԶԿ-ն «Ժողովրդական դաշինքի» իր գործընկերոջ՝ «Ազգային շարժում» կուսակցության հետ միասին ստացավ քվեների շուրջ 50 տոկոսը: Սակայն՝ Էրդողանի կուսակցության ամենագլխավոր կորուստը Անկարայի, Ստամբուլի, Իզմիրի եւ Անթալիայի քաղաքապետի պաշտոններն են:
Իշխող կուսակցության հիմնական մրցակիցը քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունն էր, որը «Լավ» կուսակցության հետ միասին հանդես էր գալիս «Ազգային դաշինքով»: Դաշինքը ստացել էր ընդհանուր քվեների գրեթե 37 տոկոսը: Երրորդ տեղում քրդամետ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն էր:
Ընտրությունների արդյունքները եւ կորցրած պաշտոնները գործնական առումով՝ երկրի եւ կոնկրետ քաղաքների կառավարման տեսանկյունից խիստ ցավալի չեն Էրդողանի համար, քանի որ վարչական եւ տնտեսական ռեսուրսները շարունակում են մնալ կենտրոնական իշխանության ձեռքում: Այսինքն, Էրդողանը ցանկության դեպքում կարող է տապալել տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած նախաձեռնություն:
Այս առումով ԱԶԿ-ի անկումն ավելի շատ խորհրդանշական է: Էրդողանը, որը 1994 թ. իր քաղաքական վերելքը սկսել է հենց Ստամբուլից, բազմիցս նշել է, որ Ստամբուլը հաղթելու համար, պետք է հաղթել Թուրքիան: Ստացվում է, որ Էրդողանն իր իսկ բնորոշմամբ, եթե չասենք պարտվել է, ապա առնվազն չի հաղթել Թուրքիան: Բացի դրանից, խոշոր քաղաքներում իշխող ուժի պարտությունը կենսամակարդակի անկման ու աճող դժգոհության ցուցիչ է: Թուրքիայում յուրատեսակ «չհայտարարված» տնտեսական ճգնաժամ է՝ գործազրկության աճով, թանկացումներով եւ թուրքական լիրայի արժեզրկամամբ:
Սակայն ամենակարեւորը Էրդողանի գաղափարակիցների թվի անկումն է: Նախորդ տարվա նախագահական ընտրություններում Թուրքիայի քաղաքական տրամադրությունների հստակ տարբերություն էր նկատվում՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով. երկրի հարավ-արեւելյան շրջանների պարագայում քրդամետ ուժի հաղթանակը օրինաչափ էր՝ պայմանավորված տեղի բնակչության ազգային պատկանելությամբ, մինչդեռ երկրի արեւմտյան մասում քեմալական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեի հաղթանակը հիմնված էր գաղափարախոսության վրա: Ժողովրդահանրապետական կուսակցության օգտին էին քվեարկել աշխարհիկ պետության եւ արեւմտյան կողմնորոշման աջակիցները: Անցած ընտրություններին այդ ուժը վստահության քվե ստացավ արդեն ոչ միայն արեւմտյան ծայրամասերում, այլեւ նախկին եւ ներկա մայրաքաղաքներում, ինչպես նաեւ երկրի հարավային նահանգներում:
Աշխարհիկ պետության կողմնակիցների լոկալ հաղթանակների տեսանկյունից ուշագրավ են Թուրքիայի արտաքին քաղաքական իրադարձությունները, մասնավորապես ԱՄՆ-Ռուսաստան առանցքում: Պաշտոնական Անկարան պարբերաբար մեղադրանքներ է հնչեցնում ԱՄՆ-ի հասցեին՝ նշելով, որ նրանք զինում են քրդերին, ինչն ուղղակիորեն սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Բացի այդ, թուրք-ամերիկյան հարաբերություններում հակասությունների առիթ է Իսրայելի նկատմամբ տրամագծորեն հակառակ վերաբերմունքը, որի վերջին օրինակը Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն էր: 2016 թ. ռազմական հեղաշրջման մեջ մեղադրվող ամերիկաբնակ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձման պահանջը եւս լուրջ շահարկումների առիթ է:
Սակայն, քաղաքական հակասությունները թերեւս հնարավոր լիներ հաղթահարել կամ անտեսել, եթե 2016 թ. նոյեմբերից Թուրքիան չսկսեր բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ C-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու նպատակով: Վերջին 2 տարվա ընթացքում կնքվել է պայմանագիր, տրվել է կանխավճար, ինչը, սակայն, այդպես էլ չազդեց ԱՄՆ-ի՝ C-400-ների գործարքը չեղարկելու ցանկության վրա: Վաշինգտոնը, բազմաթիվ զգուշացումներից հետո անցավ վճռական գործողությունների:
Նախեւառաջ ԱՄՆ-ն կասեցրեց F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչների շուրջ Թուրքիայի հետ համագործակցությունը՝ պատճառաբանելով դա C-400-ների ձեռքբերմամբ: Ընդ որում, ԱՄՆ-ն ոչ միայն հրաժարվեց Թուրքիային տրամադրել նորագույն ինքնաթիռները, այլեւ բացառեց այդ երկիրը F-35-երի արտադրության շղթայից: Պենտագոնում արդարացի մտահոգություն կա, որ ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիայում «կսովորեն» հայտնաբերել ամերիկյան ինքնաթիռի սթելս-տեխնոլոգիան: Դրան զուգահեռ ապրիլի 3-ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, որ C-400-ների պայմանագիրը սպառնում է ՆԱՏՕ-ի միասնությանը եւ Թուրքիային փաստացի դրեց ընտրության առջեւ՝ ՆԱՏՕ կամ C-400:
Այսպիսով, ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը, իսկ անցած ՏԻՄ ընտրություններն ի ցույց են դնում Թուրքիայի իշխող ուժի խոցելիությունը: Արտաքին քաղաքական բարդ պայմաններում ընդդիմության՝ դեռեւս մի քանի տարի առաջ անհնար թվացող հաջողության արդյունքում «գրավված» վարչական ռեսուրսը կարող է հարմար հարթակ հանդիսանալ հակաիշխանական, աշխարհիկ եւ արեւմտամետ քարոզչության համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT