Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը:
Այսօր սույն գործով դատարանում հարցաքննվեց գործով նախկինում մեղադրյալի կարգավիճակ ունեցող, այժմ որպես վկա Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Դատարանի հարցին ի պատասխան նա ասաց, որ Անդրիաս Ղուկասյանին երկար տարիներ է ճանաչում. «մենք պայքարակից ընկերներ ենք»,- հավելեց նա:
Վերջինս պատմեց, որ 2016թ. հուլիսի 29-ին Ազատության հրապարակում հերթական հավաքի ժամանակ ելույթ է ունեցել, որից հետո շարժվել են դեպի Խորենացի փողոց: Նա նշեց, որ ճանապարհին տեղեկություն են ունեցել, որ այլ գործողություններ են իրականանում ՊՊԾ գնդի տարածքում. «Փորձել ենք ՊՊԾ գնդին հնարավորինս մոտ գտնվել, որպեսզի մեր ներկայությամբ կանխենք հնարավոր բացասական հետեւանքները: Խորենացի փողոցում գտնվելու ընթացքում հավաքի մասնակիցներից ոմանք ցանկանում են գնալ ՊՊԾ գունդ: Ես եւ իմ ընկերներն արել ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք համապատասխան ելքը, որը մեր կարծիքով կլիներ շատ վտանգավոր: Կային քաղաքացիներ, որոնց ձեռքում կային այլ միջոցներ, ես ինքս վազել եմ նրանց հետեւից, կոչ եմ արել, որ հետ գան. նրանցից ոմանք հայհոյում էին՝ ասելով, որ մենք չենք հասկանում գործից եւ որ պետք է գնան: Մասնակիցներից մի քանիսը, չհասկանալով, թե ինչ ծուղակի մեջ են ընկնում, վազեցին դեպի ներքեւ: Այդ ընթացքում հասկացա, որ էլ չեմ կարող նրանց հետ բերել, այդ ընթացքում իմ ծնողներն էլ էին այնտեղ, շրջվեցի եւ վերադարձա այն հատված, որտեղ քաղաքացիները հիմնականում հավաքված էին»,-ասաց նա:
Սանասարյանի խոսքով՝ այդ ընթացքում ելույթներ են ունեցել Արմեն Մարտիրոսյանը, որը հիմնավորում էր, որ ներքեւ չպետք է գնալ եւ Անդրիաս Ղուկասյանը: Վերջինս՝ իր ելույթում նշել է, որ իրենց ուզածը կլինի, եթե իրենք իջնեն ներքեւ:
Նրա խոսքով՝ իրեն են մոտեցել քաղաքացիներ եւ ասել, որ ներքեւից քարերով հարվածում են: Այդ ընթացքում նա փորձել է հասկանալ՝ դա իրականության հետ կապ ունի, թե ոչ. «Կապը այնքան էր երեւում, որ մի քար եկավ, մի կերպ եմ այդ քարից խուսափել եւ խնդրել եմ քաղաքացիներին՝ մի քիչ հետ քայլեն ու որեւէ ձեւով չպատասխանեն: Հետո եղել են խոսակցություններ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ հետ: Արմեն Մարտիրոսյանն էր բանակցում նրանց հետ, ոստիկաններն ասում էին՝ հեռացեք այդտեղից, մենք էլ ասում էինք, որ դա հնարավոր չէ, պետք է քաղաքացիներին հանդարտեցնենք, դրանից հետո այն, ինչ-որ տեղի ունեցավ, ֆիքսել են լրագրողների տեսախցիկները»,-ասաց նա:
Նշենք, որ այդ ընթացքում ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ:
Սանասարյանը հայտնեց, որ ինքն այդ գործողություններից հետո օգնություն է ցուցաբերել մի աղջկա, ում հագուստներն այրվում էին. «Անձամբ եմ ճղել շորերը եւ մեկ ուրիշ քաղաքացու հետ հանգցրել ու փորձել ենք քաղաքացիներին դուրս բերել այդ տարածքից: Իրավիճակը բոլորի համար խուճապային էր, այդ ընթացքում տեսել եմ, թե ինչպես են վերեւում կանգնած քաղաքացիական համազգեստով, տարբերվող անձինք հայհոյելով, քարերով հարվածներ հասցնում բողոքի ակցիայի մասնակիցներին, տեսել ենք, թե ինչպես են լրագրողների վրա հարձակվում, որից հետո հորս թեւը վիրավորված էր եւ ես նրան շտապօգնության մեքենայով շտապ հասցրել եմ հիվանդանոց»,-համառոտ ներկայացրեց Դավիթ Սանասարյանը: Վերջինս ասաց, որ հիվանդանոցից իրեն արդեն բերման են ենթարկել: «Դրանից հետո պարբերաբար բռնության եմ ենթարկվել ոստիկանների կողմից՝ այդ թվում մեքենայի մեջ: Բռնությունը շարունակվել է ներքին զորքերի համապատասխան ստորաբաժանման տարածքում: Արդյունքում ուղեղի ցնցում եմ տարել»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց բաժնում պահել են շատ երկար՝ օրենքի խախտումով՝ խոշտանգվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:
Սանասարյանը հայտնեց, որ ելույթի եւ ոստիկաններին չենթարկվելու համար Երեւանի այն ժամանակվա ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իրեն արգելել է որեւէ տեղ շարժվել, հատկապես գնալ Խորենացի փողոց:
Սանասարյանն ասաց, որ քաղաքացիների գործողությունները նախկին ռեժիմի դեմ էին:
Նա ասաց, որ ուժ կիրառելու խնդիր չի եղել. «Մենք ամեն օր հավաքվում էինք եւ հետո գնում մեր տները, այսինքն նման խնդիր չկար»:
Ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանի հարցին, թե հինգ րոպեում կարո՞ղ էին քաղաքացիները լքել Սարի թաղի տարածքը, քանի որ ոստիկանությունը ուժի կիրառումից առաջ այդքան ժամանակ էի հատկացրել ցուցարարներին, ասաց, որ ոչ. «Մենք այդ օրերին էլ ասում էինք, որ այդքան մարդ հինգ րոպեում այդ տարածքը լքել չի լինի»:
Սանասարյանը նշեց, որ ճանաչել է ՊՊԾ գնդում գտնվողներից մի քանիսին եւ իր առաքելությունն այն էր, որ ուժ չկիրառվի քաղաքացիների եւ ՊՊԾ գնդում գտնվողների նկատմամբ: Դատախազը հետաքրքրվեց, թե բռնությունների վերաբերյալ արդյոք վարույթ իրականացվե՞լ է, Սանասարյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչ ընթացք է ունեցել վարույթը: «Մեր նպատակն արյունահեղությունը կանխելն էր, կար համոզմունք, որ եթե քաղաքացիները մոտ տարածքում լինեն՝ երկու կողմերից կդադարեցնեն կրակահերթը»,-ասաց նա: Հարցին, թե ի՞նչ դերակատարություն ուներ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը, Սանասարյանը պատասխանեց. «Նա բավականին ագրեսիվ էր, ինձ մոտ տպավորություն կար, որ խմիչքի կամ ինչ-որ բանի ազդեցության տակ էր ու իր այդ աչքերի շարժից ես մոտավորապես մտածում էի, որ նա ադեկվատ չէ, երբ որ նրանց խնդրում էինք, որ ուժ չկիրառեն»:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը զավթած զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:
2018թ. մայիսի 7-ին Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT