Երևան
12 °C
Լուսանկարում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյան
Հայաստանի եւ Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի ապրիլի 5-ի համատեղ նիստի ընթացքում հայկական կողմն առաջարկել է «Գազպրոմ» ընկերության հետ հնգամյա համաձայնագիր կնքել՝ գազի սակագնի մասին ամեն տարի թարմացվող պայմանագրի փոխարեն։
«Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում հայկական կողմն առաջարկել է ռուսական կողմին կնքել համաձայնագիր՝ Հայաստան մատակարարվող գազի գնի ձեւավորման կարգի վերաբերյալ, որը հնարավորություն կտա մեզ ունենալ որոշակիություն եւ նաեւ վարել կանխատեսելի սակագնային քաղաքականություն»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը:
Մեր հարցին՝ արդյո՞ք սա իրենից ենթադրում է, որ առաջիկա 5 տարիներին գնային փոփոխություն չի լինի, Մելքոնյանը պատասխանեց. «Այս պահին թերեւս զերծ կմնամ ավելի հստակեցնել, բայց մեր քայլերը եւ աշխատանքները ուղղված են դրան, որպեսզի մենք ունենանք կայուն եւ վստահելի մեխանիզմներ՝ գազի գնի վերաբերյալ:
Մեր հարցին՝ նիստի ժամանակ եղե՞լ են քննարկումներ առաջիկա տարիներին գազի գնի հնարավոր փոփոխությունների մասով, Մելքոնյանը պատասխանեց. «Նիստի ժամանակ ոչ, բայց առհասարակ քննարկումները, հանդիպումները, բանակցությունները կրում են շարունակական բնույթ եւ մեր նշած հնգամյա ժամկետով համաձայնագիրը նաեւ կլուծի այդ հարցը՝ տարվա կտրվածքով»:
Ինչպե՞ս է արձագանքել «Գազպրոմ»-ը Հայաստանի առաջարկին, Մելքոնյանը պատասխանեց. «Հաշվի առնելով միջկառավարական հանձնաժողովի նիստերի ձեւաչափը, նիստի արդյունքներով ստորագրվող արձանագրությունում ամրագրվում են հանձնարարականներ 2 կողմերին եւ կողմերը նիստի ավարտից հետո հետամուտ են լինում դրա կատարմանը»:
Մեր հարցին, թե ի՞նչ է տալու այս համաձայնագիրը Հայաստանին, Մելքոնյանը պատասխանեց. «Բնականաբար էներգակիրների գների կայունությունը կարեւոր նշանակություն ունի ընդհանուր տնտեսության զարգացման համատեքստում եւ բնականաբար նաեւ ներդրողների համար, ներդրումային ծրագրերի համար գազի գնի կանխատեսելիությունը ամուր հիմք կստեղծի իրենց բիզնես գործունեության ծավալման եւ զարգացման նպատակով»:
Դիտարկմանը, որ սրան զուգահեռ նաեւ հաճախ սոցցանցերում տեղեկություններ են տարածում, թե շուտով գազի գինը կթանկանա, Մելքոնյանն արձագանքեց. «Այս պահին, որեւէ նման հիմք չկա ասելու եւ նորից եմ կրկնում՝ մեր բոլոր քայլերն ուղղված են, որպեսզի նվազի Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը»:
Մելքոնյանը նաեւ անդրադարձավ ՀՀ իրանական գազ ներկրելու մասին հաճախակի տեղի ունեցող քննարկումներին. «Մենք պարբերաբար իրանական գործընկերների հետ, տարբեր հանդիպումների, տարբեր խորհրդակցությունների ընթացքում անդրադարձել ենք այդ հարցին, բայց դեռեւս իրանական կողմից չի եղել գազի գնի վերաբերյալ գնային այնպիսի առաջարկ, որն ավելի ցածր կլինի, քան ռուսական գազը: Եթե լինի նման առաջարկ, ապա մենք կքննարկենք անպայման այդ առաջարկը»:
Վերջերս վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրանական կողմն առաջարկել է Հայաստանին էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալել Վրաստանիեւ և Ռուսաստանի հետ: «Կա պայմանավորվածություն՝ ապրիլին քառակողմ հանդիպում կազմակեպելու Թեհրանում»,- նշել էր Կարապետյանը:
ՀԺ-ն Մելքոնյանից հետաքրքվեց՝ կա՞ն տեղեկություններ, թե երբ է կայանալու այդ հանդիպումը, ի պատասխան Մելքոնյանն ասաց. «Ապրիլի 15-17-ը Թեհրանում նախատեսվում է Հայաստան-Իրան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ հանդիպում՝ փորձագետների մակարդակով՝ նվիրված «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախաձեռնության» տեխնիկական լուծումներին վերաբերող հարցերի քննարկմանը:
Այնուհետեւ ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թեհրանում նախատեսվում է «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախաձեռնության» համակարգող խորհրդի նիստը՝ 4 երկրների նախարարների տեղակալների մասնակցությամբ:
Այդ հանդիպում-քննարկումների արդյունքները եւ ձեւավորված առաջարկները կներկայացվեն հունիսի 16-18-ը Թեհրանում կայանալիք բարձր մակարդակով՝ նախարարակական հանդիպմանը, որից հետո կհստակեցվեն նախագծի իրագործման հետագա քայլերն ու աշխատանքները»:
Հարցին՝ հայկական կողմը հստակ օրակարգ մշակե՞լ է հանդիպմանն ընդառաջ, Մելքոնյանը պատասխանեց. «Այդ հանդիպումների ընթացքում հայկական կողմը կներկայացնի էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային ինտեգրմանը եւ առեւտրին ուղղված մշակված աշխատանքները, տեխնիկական լուծումներն ու ենթակառուցվածքների վերաբերյալ տեխնիկական մի շարք այլ հարցեր, որոնք համահունչ են Հայաստանի՝ էնեգետիկայի բնագավառում վարած քաղաքականությանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT