Երևան
12 °C
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիին:
Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Լոս Անջելեսի փոխքաղաքապետ Նինա Հաչիկյանն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը: Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին տիկին Հակոբյանը գրառում է կատարել քաղաքապետարանի հուշամատյանում:
Նույն օրը, վարչապետի տիկինը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետերանում իր պատվին կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են գտնվել բազմաթիվ ամերիկահայեր: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ու ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Հանդիպմանը ելույթով հանդես է եկել Աննա Հակոբյանը: Նա շեշտել է, որ Լոս Անջելեսի հայ համայնքը և ընդհանրապես ԱՄՆ հայ համայնքը հանդիսացել են յուրահատուկ կամուրջ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև: «Ես ոգևորությամբ եմ ասում, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ ամերիկահայերի մոտ վերադարձել է էնտուզիազմը ավելի շատ ներգրավված լինել իրենց երկրի կայուն և ժողովրդավարական զարգացման գործում»,- ասել է Աննա Հակոբյանը:
Ստորև ներկայացվում է Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ:
Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյան,
Հարգելի´ ներկաներ
Տիկնա´յք և պարոնա´յք,
Ես շատ երջանիկ եմ գեղեցիկ, արևային ու կենսական Լոս Անջելես քաղաքի այս դահլիճում ներկա գտնվելու համար: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանին և ձեզ բոլորիդ այս ջերմ ընդունելության համար: Ես իսկապես շոյված եմ: Շնորհակալություն եմ հայտնում նաև քաղաքապետ Գարսետիին այսօր ավելի վաղ տեղի ունեցած ընկերական և արդյունավետ հանդիպման համար: Լոս Անջելեսն առաջնային է մի քանի առումներով: Այն գրավում է մարդկանց որպես աշխարհի ստեղծագործ մայրաքաղաք, այն գրավում է մարդկանց բարգավաճող տնտեսությամբ, հարուստ մշակութային կյանքով, խոշոր մշակութային խաղերի անցկացմամբ և այլն: Սակայն կա մեկ հստակ հանգամանք, որը Լոս Անջելեսը դարձնում է շատ յուրահատուկ ինձ համար: Այս քաղաքը տունն է ամենամեծ ամերիկահայ համայնքի, որը խոշորագույնն է աշխարհում: Ես հպարտ եմ, որ ամերիկահայերը հարստացնում են այս քաղաքի էթնիկ բազմազանությունը: Հպարտ եմ, որ նրանք ակտիվորեն ընդգրկված են կյանքի բազմաթիվ ոլորտներում: Հպարտ եմ, որ նրանք նպաստում են այս քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը՝ սկսած այն պահից, երբ ոտք են դրել այս հողի վրա: Փոլ Գրիգորյանի և Նինա Հաչիկյանի ներկայությունն այստեղ ասվածի լավագույն ապացույցն է:
Լոս Անջելեսի հայ համայնքը և ընդհանրապես ԱՄՆ հայ համայնքը հանդիսացել է յուրահատուկ կամուրջ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև: Սկսած 1991 թվականին ձեռք բերված անկախությունից ամերիկահայերը շարունակաբար և վիթխարի կերպով նպաստում են իրեն հայրենիքի զարգացմանը: Ես ոգևորությամբ եմ ասում, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ ամերիկահայերի մոտ վերադարձել է էնտուզիազմը ավելի շատ ներգրավված լինել իրենց երկրի կայուն և ժողովրդավարական զարգացման գործում: Ես դա անձնապես զգացել եմ այս այցի ընթացում: Այս առումով մենք վճռականորեն աջակցում ենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի և ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերին՝ զարգացնել հարաբերությունները երկու քույր քաղաքների՝ Երևանի և Լոս Անջելեսի միջև: Շատ կարևոր է ամրապնդել համագործակցությունը երկու քաղաքների միջև կայուն գործնական հարաբերություններով: Ես վստահ եմ, որ մենք շատ բան կարող ենք ստանալ սերտ համագործակցությունից և ես ձեզ ամենալավն եմ ցանկանում ձեր բոլոր ձեռնարկներում: Ես հատկապես ցանկանում եմ Լոս Անջելեսին հաջողություն մաղթել 2028 թվականին երրորդ անգամ իր հարկի տակ Օլիմպիական և պարալիմպիկ խաղերն ընդունելու և կազմակերպելու գործում:
Աստված պահապան բոլորիս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT