Սամվել Բալասանյանը Գրքիկյանի գործողություններն ապօրինի է որակում. «Անի»-ն ռեստորան չի կարող լինել

Գյումրու Աբովյան 133/2 հասցեում վերաբացված Անի ռեստորանի շուրջ մեծ վեճ է հասունանում: Հաստատության շահագործումից հետո Գյումրու քաղաքապետարանը վարչական վարույթ է կիրառել, եւ տույժի ենթարկել ռեստորանը շահագործողին: Գումարի չափը սահմանվել է 400.000 դրամ:Իր գործողությունը քաղաքապետարանը համարել է օրինաչափ: ՀԺ-ին ուղարկած նամակով Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունն ընդգծում է, որ «Գրքիկյանների ընտանիքը չի ունեցել շինարարության թույլտվություն և կատարել է ինքնակամ շինարարություն: Շինաշխատանքներ իրականացնելու համար կառուցողը պարտադիր ունենալու է ճարտարապետահատակագծային առաջադրանք, հաստատված նախագիծ և շինթույլտվություն: Նկատի ունենալով, որ Աբովյան 133/2 հասցեի տվյալ շինությունը գտնվում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող «ԿՈՒՄԱՅՐԻ» արգելոց-թանգարանի պահպանման գոտում, նախագիծը ենթակա է համաձայնեցման նաև մարզպետարանի, քաղաքաշինության կոմիտեի և մշակույթի նախարարության կողմից: Անձը նշում է, որ տվյալ տարածքում կառուցել է ռեստորան, բայց չի անդրադառնում այն փաստին, որ սեփականության վկայականով տվյալ կառույցը մշակութային կենտրոն է: Սա խոսում է այն մասին, որ խախտված է կառույցի գործառնական նշանակությունը: Առհասարակ, կառույցի գործառնական նշանակության փոփոխությունը ևս կատարվում է օրենքով սահմանված ընթացակարգով, այս մասով ևս սեփականատերը դիմում չի ներկայացրել քաղաքապետարան: Սեփականատերը ոչ միայն պատուհանը ապօրինի կերպով դռան է վերածել, այլ նաև՝ ապօրինի կառուցել է աստիճաններ, տեղադրել լուսամփոփներ: Մեր կողմից ընդամենը եղել է առաջարկություն ներքին տարածքում հատակագծային փոփոխություններ կատարելու վերաբերյալ, իսկ պատուհանը դռան վերածելու մասին ոչ մի համաձայնություն չի եղել, առավել ևս՝ սեփականատիրոջ կողմից շինթույլտվություն ստանալու համար դիմում երբևէ չի մուտքագրվել քաղաքապետարան, հարցը չի ներկայացվել քաղաքաշինական խորհրդին, չի քննարկվել: Սեփականատիրոջ կողմից կատարվել է ապօրինի շինարարություն, խաթարվել կառույցի արտաքին տեսքը»:Քաղաքապետարանի նամակում, սակայն, չի նշվում, որ պատուհանը դուռ է դարձվել միայն այն պատճառով, որպեսզի չփակվի ռեստորանի շարունակություն հանդիսացող Տիկնիկային թատրոնի մուտքը, որը սեփականության իրավունքով 2009 թվականից պատկանում է Հովսեփ Գրքիկյանի ընտանիքին: Ըստ սեփականատիրոջ, ապօրինի շինարարության մասին խոսք լինել չի կարող: Գործել է օրենքի սահմաններում:«Երբ որ ես սկսել եմ շինարարությունը, էս տարածքը փլատակ է եղել, ես պատերն եմ ամրացրել, բետոնապատել եմ, գծագրում ոչ մի փոփոխություն չի եղել, փոփոխություն միայն եղել է դուռը: Իմ իսկական դուռս Տիկնիկային թատրոնի կենտրոնական մուտքն էր, դա իմ սեփականությունն է: Ես որպես գյումրեցի, որպես մարդ, ինձ թույլ չէի տա, որ թատրոնի մուտքը փակվի, երեխաները մնան  դրսում: Դրա համար էլ նախկին եւ ներկա տնօրենների հետ խոսել, ասել եմ, որ էդ տարածքը ինձ պետք չի, ես պատրաստ եմ այդ հատվածը որպես նվիրատվություն տալ իրենց, դրա տեղը թույլ տան, որ մեկ պատուհանը իմ գումարով դարձնեմ դուռ:Իրենք գնացել, զրուցել են, համաձայնության են եկել, ասել են, որ խնդիր չկա, լուսամուտը դարձրեք դուռ, մենք դրա թույլտվությունը տալիս ենք օրենքի շրջանակներում: Ես արել եմ շինարարությունը, դուռը դրվել է սեպտեմբերի 15-ին, արդեն անցել է 7 ամիս: Իրանք էդ իրավունքը չունին, որ ակտավորեն, որովհետեւ, եթե անօրինականություն էր եղել, բոլորն էլ մտել, ելել, տեսել են էդ ամեն ինչը: Եթե կարիք կար փակելու, կամ անօրինական էր, կամ որեւիցե այլ բան, թող ժամանակին տեղեկացնեին, որ չի կարելի դուռը բացել, անօրինական է, ես էլ չէի բացի: Ինձ ոչ մի խոչընդոտ չի եղել այդ շինարարության ժամանակ, բոլորն եկել, տեսել են, բոլորին էլ ճանաչել ենք, միշտ էլ դրական կարծիքով գնացել են»:

Ի դեպ, քաղաքապետարանում կողմերի ձեռք բերած համաձայնությունը եղել է բանավոր, գրավոր որեւէ փաստաթուղթ գոյություն չունի:

«Ես զուտ վստահել եմ մարդկանց խոսքին: Գրավոր ոչ մի բան չի եղել, եղել է զուտ համաձայնություն: Եկան տեղում տեսան, տիկնիկայինի նախկին եւ ներկա տնօրեններն են եղել քաղաքապետարանում եւ էլի շատ մարդիկ, բոլորն էլ ողջ են, էստեղ են, եւ էս ամեն ինչը կարող են հաստատել այնտեղ, որտեղ որ պետք եղավ: Քաղաքապետարանում ամեն ինչից տեղյակ են, համաձայնության եկել են, որ դուռը բացելուց հետո իմ տարածքը, որը պետք է նվիրաբերեմ տիկնիկային թատրոնին, դառնա առանձին մուտք, ունենա օրինական հասցե, որի վկայականի ձեռք բերման համար ես եմ վճարել: Առանձնացրել եմ էդ տարածքը, որ նվիրատվություն անեմ քաղաքապետարանին կամ տիկնիկայինին: Իրենք էլ  առանձին հասցե են տվել: Տիկնիկայինին Աբովյան 133/07, Անի ռեստորանին՝  132/02»:Այս պարագայում, եթե սեփականատերն ապօրինի գործողությունների է դիմել, ինչպե՞ս է կարողացել օրինական հասցեավորում ստանալ երկու մուտքերի համար: Մուտք ասվածը, բնականաբար ենթադրում է, որ պետք է ելքի եւ մուտքի դուռ էլ ունենա: Հատկապես այն պարագայում, երբ սեփականատերն արդեն իր մուտքը փակել է դեպի Տիկնիկային:

«էսօր Լեննականի բոլոր հարցերը լուծված է, հա՞, մնացել է 4 հատ բազալտի պրոբլեմը, եթե քաղաքի բոլոր խդիրները լուծված է, ես էդ 4 բազալտը կդնեմ: Պետք լինի ռեստորանն էլ կփակեմ: Ու աշխարհին ցույց կտամ, որ էսօր Գյումրիում ով ներդրում անի, իմ օրը կընգնի, թող իմանան: Էսօր 400.000 դրամը հսկայական գումար է: Բայց ես ասել եմ՝ եթե տուգանում են, բայց թույլտվությունը տալիս են, որ ես  հանգիստ ուղեղով շարունակեմ իմ գործը, պատրաստ եմ վճարեմ, բայց ռեալ պատասխան չեմ ստանում: Եթե ուզում ենք էս ամեն ինչը տեսնել գեղեցիկի մեջ կտեսնենք, եթե չենք ուզում՝ չենք տեսնի: Նշում են պատմամաշակութային միջավայր: Ես էլ ասում եմ, որ  եվրոպական ոճով չի սարքվել ոչ մի բան: Մենք ներսում ամեն ինչ պատմական Գյումրու կոլորիտով ենք սարքել: Էստեղ ամեն օր 20-ից 25 տուրիստ է մտնում: Բայց բոլորը չէ, որ օգտվում են մեր ծառայությունից: Ուղղակի գալիս են, տեսնում են, նկարներն են ուսումնասիրում, շրջում են, նկարվում, շնորհակալություն ասում գնում են: Դրանից բացի, նաեւ աշխատատեղ է ստեղծվել: 20 մարդ է այսօր աշխատանք գտել, այսինքն 20 ընտանիք հացի խնդիր է լուծել»,-ասաց Հովսեփ Գրքիկյանը:

Քաղաքապետարանն էլ տեղեկացնում է, որ հետևողական է լինելու, որպեսզի պարզի, թե ինչ հանգամանքներում եւ ինչպես է ժամանակին սեփականաշնորհվել տիկնիկային թատրոնի մուտքը: «Հենց այդ հատվածում ռեստորանի առկայությունը և շահագործումը անտրամաբանական և ոչ համատեղելի է հարևանությամբ տեղակայված Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի, Երիտասարդական պալատի, Գեղագիտության ազգային կենտրոնի, Ասլամազյան քույրերի պատկերասրահի և մյուս մշակութային կառույցների հետ, ինչպես նաև՝ անհարիր է ստեղծված միաջավայրին: Ենթադրվում է, որ տվյալ անձի կողմից ռեստորանի շահագործումը նպատակ է հետապնդում խոչընդոտելու տիկնիկային թատրոնի հետագա գործունեությունը՝ նախադրյալներ ստեղծելով հեռահար նպատակների համար: Թերևս մենք հետևողական կլինենք նաև այն հանգամանքին, թե ինչպես է և ինչ հիմունքներով է ժամանակին սեփականաշնորհվել տիկնիկային թատրոնի մուտքը»,-գրված է նամակում: 

«Եւ գինն է հետաքրքրիր, 2 մլն 470.000 դրամով են գնել ու մուտքն էլ հետը»,-ՀԺ-ի հետ զրույցում զարմացավ Սամվել Բալասանյանը:

««Անի»-ն ռեստորան չի կարող լինել, դա մշակութային կենտրոն է, չի կարելի: Էնտեղ փոքրիկ երեխաներ կան, պատանիներ (նկատի ունի Տիկնիկայինը): Էդտեղ ռեստորան ո՞վ է թույլատրել: Որեւէ մեկը չի թույլատրել, մենք չենք թույլատրել, եւ մենք արդեն պրոցես ենք սկսել եւ հետաքրքրված են նույնիսկ համապատասխան մարմինները»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը:

Նույն հարթությունում նաեւ ասելիք հակառակ կողմն ունի: Հովսեփ Գրքիկյանը եւս պայքարի պատրաստ է: «Եթե տուգանում է, թող տուգանի, ես գնալու եմ մինչեւ վերջ, բայց ոչ Տիկնիկայինի մուտքը փակելով: Ես գյումրեցի եմ եւ կյանքում գյումրեցիների դեմ դուռ չեմ փակի: Եթե պետք եղավ, ես իմ դուռը կփակեմ, բայց Տիկնիկայինի դուռը չի փակվի՝ անկախ ամեն ինչից, անկախ հանգամանքից՝ դա իմ սեփականությունն է, թե՝ ոչ»,-ասաց Հովսեփ Գրքիկյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5428 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում