Բողոքի ակցիա կենդանաբանական այգում, պատճառը՝ հիվանդացած եւ միակ սպիտակ վագրն է

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն ու որոշ կենդանասերներ այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացնում այգու դիմաց։ Այս անգամ ակցիայի պատճառը հիվանդացած սպիտակ վագրն է, այդ կենդանատեսակից այգում մեկն է: Աշխատակիցները պահանջում են, որ այգու տնօրենը, գլխավոր անասանբույժը, անասնաբույծն ու կուրատորը, ազատեն իրենց զբաղեցրած պաշտոնը, նշելում են, որ վերջիններս մասնագիտորեն ոչ կոմպետենտ են եւ այգին տանում են կործանման:

Կենդանասերները պնդում են, որ սպիտակ վագրի մոտ ախտորոշված լեյկոզ հիվանդության հետ կապված հակասական, մութ եւ անգրագետ բաներ կան։ Սպիտակ վագրի մոտ լեյկոզի ախտորոշման մասին կենդանբանական այգին անցած շաբաթ էր հայտարարել, իսկ ուռուցքի մասին չեն էլ իմացել: Ուռուցքն ավելի ուշ հայտնաբերել էր Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին։

«Լեյկոզը վիրուսային հիվանդություն է, որը հնարավոր չէ ախտորոշել որեւէ լաբորատորիայում։ Հետո եկավ ռուս կենդանաբույժն ու ասաց՝ կենդանու բերանի խոռոչում ուռուցք կա, նա երկար չի ապրի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Երեւանի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենդանու նախնական ախտորոշումը եղել է սպիտակ լեյկոզ, սակայն մինչեւ այս պահը նրանք կենդանու հիվանդության վերջանական ախտորոշումը չունեն: «Ունենք արյան անալիզի մի քանի պատասխաններ, բերանի խոռոչում հայտնաբերված ուռուցքի առկայություն»:

Երեւանի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժի խոսքով՝ կենդանաբանական այգում կենդանիների անկում միշտ էլ եղել է եւ լինելու է: Ավելին՝ բոլոր անկումները հիմնավորված են փաստաթղթերով:

Ցուցարարներն անընդհատ միջամտում էին Հարություն Հովհաննիսյանի խոսելիս, նշում, որ նա շատ բաներ թաքցնում է, շատ բաներ ստում, ստույգ ինֆորմացիային ու բժշկությանն էլ չի տիրապետում: Ակցիայի մասնակից կանանցից մեկը պարբերաբար կրկնում էր. «Մի՛ խուրդըվի Հարու՛թ, մեղք ես»: Նրանք պահանջում էին Ռուբեն Խաչատրյանի հետ հանդիպում, սակայն վերջինս այդպես էլ չներկայացավ: Նրա փոխարեն հարցերին էր պատասխանում գլխավոր անասնաբույժը:

Այգու նախկին աշխատակիցներից՝ Գեւորգ Գրիգորյանը, որը 1994 թվականից աշխատել է կենդանաբանական այգում, աշխատանքից հեռացվել է 2019 թվականի փետրվարի մեկից՝ այգու տնօրենի դեմ ուղղված ցույցերին մասնակցելու պատճառով: «Միաժամանակ խնամում էի փղին եւ գետաձիուն: Աշխատանքից հեռացրերցին ինձ՝ պատճառաբանելով, թե իբր փղին չեմ խնամել, ցույց եմ արել, բայց նման բան չկա, միշտ էլ ինձ մոտ առաջին հերթին կենդանու խնամքն է եղել, հետո՝ մնացած հարցերը»,-ասաց Գրիգորյանը:

Վերջինիս համոզմամբ՝ Ռուբեն Խաչատրյանին կենդանաբանական այգու տարածքն է պետք եւ ինչքան քիչ կենդանի, այնքան քիչ հոգս, քիչ աշխատակազմ. «Քաղաքապետարանի աշխատողներին ասում ենք՝ եղբայր, եկեք, ստուգեք, նա վարի է տալիս մեր աշխատանքը: Մենք ենք խնամել, մենք ենք այսքան տարի հոգ տարել այդ կենդանիների մասին: Խաչատրյանը մեզնից պահանջեց սովորել, համապատասխան կրթություն ստանալ, որպեսզի աշխատանքը շարունակենք, սակայն չէր պատկերացնում, թե կսովորենք»:

Տեղեկություններ կան, որ այգում պարբերաբար կրքեր է բորբոքում նախկին փոխտնօրեն Արման Մակարյանը, որ քավոր-սանիկական հարաբերություններ ունի Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Մակարյանը հեռացված է աշխատանքից: Ի դեպ, նա հեղափոխության օրերին Ավանում ՀՀ քաղաքացիների մեքենաները ջարդուխուրդ արած բանդայի առաջամարտիկներից էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1790 դիտում

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը