Չեք հավատում՝ Սերժ Սարգսյանին հարցրեք, կասի

ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի ելույթը կարգին նյարդայնացրել էր հանրապետականներին։ Նրանց դուր չէր եկել հատկապես այն, որ վարչապետն, իրենց կարծիքով, պետք եղածից ավելի շատ էր խոսել թավշյա հեղափոխության մասին՝ այն դեպքում, երբ եվրոպացիներին դա առանձնապես չի հետաքրքրում, եւ այդ «բրենդը» լավ չի վաճառվում։ Իրականում ժողովրդավարությունն, իհարկե, ապրանք չէ, որ լավ կամ վատ վաճառվի, եւ ժողովուրդն էլ հեղափոխություն չի արել հետագայում դրսում «թանկով ծախելու» համար, բայց եթե անգամ ժողովրդավարությունը որպես «ապրանք» ընկալենք, պիտի արձանագրենք, որ դրսում այն լավ էլ թանկ է գնահատվում։ Հիշենք ղարաբաղյան պատերազմի տարիները, երբ հայկական զորքերն էին առաջ շարժվում, բայց քանի որ Հայաստանը տարածաշրջանում «ժողովրդավարության կղզյակ» էր՝ սանկցիաներն Ադրբեջանի նկատմամբ էին կիրառվում։ Ուրիշ բան, որ ավելի ուշ Հայաստանը ժողովրդավարության ոլորտում նահանջ արձանագրեց, եւ մենք կորցրեցինք այդ առավելությունը։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։

Ընդդիմադիր շրջանակներն անընդհատ հասարակական գիտակցության մեջ ներարկում են այն միտքը, թե տեսեք՝ Սերժ Սարգսյանը լավ հարաբերություններ ուներ ե՛ւ Ռուսաստանի հետ, ե՛ւ Արեւմուտքի հետ, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը փչացրեց Ռուսաստանի հետ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու պատճառով, հետո էլ փորձեց հարթել կնճիռը՝ Սիրիա զորախումբ ուղարկելով, ու փչացրեց հարաբերությունները նաեւ Արեւմուտքի հետ։

Իրականում խնդիրը աշխարհաքաղաքական այս կամ այն բեւեռի հետ հարաբերությունները փչացնել-չփչացնելը չէ, խնդիրը Հայաստանի ինքնիշխանության մակարդակն է։ Վերջին հաշվով՝ Սերժ Սարգսյանի արձանագրած «արդյունքը» բոլորս ենք տեսել։ Սկզբում նա «ասոցացվում էր» Եվրամիության հետ, ու Ռուսաստանը, որին դա դուր չէր գալիս, միլիարդավոր դոլարների սպառազինություն վաճառեց Ադրբեջանին, հետո նա «փոշմանեց» ու մտավ ԵԱՏՄ, բայց արդեն ուշ էր, եւ արդյունքը եղավ ապրիլյան պատերազմը (որին, ի դեպ նպաստել էր նաեւ ԵԽԽՎ ընդունած պրոադրբեջանական բանաձեւը՝ նրանց էլ Սերժ Սարգսյանի «փոշմանելը» դուր չէր եկել)։

Իսկ ի՞նչ են անում Հայաստանի այսօրվա իշխանությունները։ Պարզապես փորձում են բարձրացնել մեր ինքնիշխանության մակարդակը։ Ընդ որում՝ հասկանալով, որ արտաքին բեւեռներից որեւէ մեկին դա դուր չի գալու, որովհետեւ այդ բեւեռներից յուրաքանչյուրը փորձում է ոչ թե պարզապես նվազեցնել մյուս բեւեռի ազդեցությունը Հայաստանի վրա, այլ դրա փոխարեն մեծացնել ի՛ր ազդեցությունը՝ առանց մեկ միլիմետր բարձրացնելու Հայաստանի ինքնիշխանության մակարդակը։ Տեսեք՝ Հայաստանի իշխանություններին դուր չեն գալիս ռուսական լրատվամիջոցների արձագանքները Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, որովհետեւ ռուսական կողմն ակնհայտորեն փորձում է դա օգտագործել որպես առիթ՝ Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդելու նպատակով։ Բայց իշխանությունները բավականին կոշտ են արձագանքում նաեւ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների դեսպանների հայտարարությանը՝ կոչ անելով առավել հարգանք ցուցաբերել մեր հասարակության հանդեպ եւ անհարկի չուղղորդել հանրային քննարկումները։ Պարզ ասած, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի դեպքում մեր դիրքորոշումը նույնն է՝ «մեր գործերին շատ մի խառնվեք»։

Կարելի էր, իհարկե, դրա փոխարեն անմիջապես որեւէ պատրվակով ազատ արձակել Քոչարյանին ու հատուկ շեշտել, որ իրական պատճառը նրա եւ Պուտինի անձնական հարաբերություններն են, կարելի էր ջերմորեն ողջունել ԵՄ դեսպանների հայտարարությունը եւ անմիջապես «ի կատարումն» տրանսգենդերների դեմ ցույց անող մի քանի ակտիվիստի ձերբակալել, բայց պետության արժանապատվության եւ ինքնիշխանության հաշվին «բոլորի հետ լավ լինելու» քաղաքականությունը, որպես կանոն, ավարտվում է այդ նույն «բոլորի» կողմից ըստ էության արտոնված ապրիլյան պատերազմներով։ Չեք հավատում՝ Սերժ Սարգսյանին հարցրեք։

Իսկ ինքնիշխանության մակարդակի բարձրացումը, որքան էլ բարդ ու բոլոր կողմերից թիրախավորված, բայց երեւի միակ ճանապարհն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12783 դիտում

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել