Բոլոր նրանց, ովքեր հարցնում են՝ ինչի՞ս էր պետք մնալ եւս 4 տարի պրոֆեսիոնալ սպորտում. Ջուլֆալակյան

Շնորհակալ եմ և զգացված բոլոր շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար։ Այս հաղթանակները (ընդհանուր 4 գոտեմարտ) և արդյունքում Եվրոպայի առաջնության մեդալը պատասխան էր 2016թ-ից ծագած մի շարք հարցերի։ Եվ իհարկե, գլխավոր հարցի պատասխանը- ինչի՞դ է պետք Արսեն, էդքան մեդալ ես նվաճել արդեն։

Ֆեյսբուքյան իր էջում բրոնզե մեդալակիր դառնալուց հետո այսպիսի նախաբանով է գրառում կատարել ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆակլակյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Շնորհակալ եմ և զգացված բոլոր շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար։ Այս հաղթանակները (ընդհանուր 4 գոտեմարտ) և արդյունքում Եվրոպայի առաջնության մեդալը պատասխան էր 2016թ-ից ծագած մի շարք հարցերի։ Եվ իհարկե, գլխավոր հարցի պատասխանը- ինչի՞դ է պետք Արսեն, էդքան մեդալ ես նվաճել արդեն...(և որոշները նաև մտածում էին,որ այլևս չեմ կարողանա...)։ Իսկ իրականում ինչի՞ս էր պետք մնալ ևս 4 տարի պրոֆեսիոնալ սպորտում՝իր բոլոր դժվարություններով հանդերձ,երբ արդեն նվաճել էի բոլոր հնարավոր տիտղոսները,բացի օլիմպիական ոսկուց(արծաթը ունենք)։ Որովհետև

  1. զգում էի և հավատում,որ այն որակները,որոնց հասել էինք թիմային աշխատանքի շնորհիվ,պահպանված են և կարող են դեռ լավագույնս օգտագործվել
    2. կար պահանջ և՛ ընտանիքից,և՛ ընկերներից/հարազատներից,և՛ ըմբշամարտի մասնագետներից ու երկրպագուներից,որ ևս մի քառամյա ցիկլ շարունակեմ։
    3. վստահ էի,որ պոտենցիալս դեռ սպառված չէ։
    4. չէի ուզում նման փառահեղ սպորտային ուղին ավարտել օլիմպիական ցավոտ պարտությամբ( հաստատ շատ ծանր հետք կթողեր վրաս,սպորտից նեղացածի սինդրոմ...)
    5. Եվ գլխավորը- ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՍ❗️քանի դեռ կա գեթ 1% հնարավորություն,պետք է պայքարել սեփական երազանքի իրականացման համար։ Այդպես են կերտվում մեծ գործերը, այդպես է կերտվում պատմությունը։ Մի հրաժարվեք ձեր երազանքներից,ինչքան ուզում է այն անհավատալի թվա որոշների համար, անիրականանալի թվա շատերի համար և միգուցե անհնար բոլորի համար։ Հավատացեք ու շարժվեք դրա ուղղությամբ։ Նույնիսկ եթե չստացվի,հետո ինքներդ ձեզ չեք մեղադրի հանձնվելու և անգործության մեջ։ Այլ ուղղակի ձերը չէր ի վերուստ և միգուցե ավելի լավ բան է դրա փոխարեն ձեզ սպասում։ Բայց երբեք մի հանձնվեք առանց պայքարի! նույնիսկ այս կամային,շատ բարդ նվաճված բրոնզե մեդալը (որի ոսկին ի դեպ նվաճել էի դեռ 10 տարի առաջ❗️) արժեր,որ այս 3 տարին օր ու գիշեր պայքարեի՝ հաղթահարելով բոլոր բարդությունները... Ի վերջո, ի՞նչ է կյանքը,եթե ոչ պայքար հանուն ինչ որ մի բանի։ Մի առիթով ընկերս շատ դիպուկ ասեց. ոչ մի բանի համար չպայքարող մարդը նման է կենդանի դիակի։ Եթե խորանաք այս մտքի մեջ,շատերդ կհամաձայնեք։ Մի գուցե շեղվեցի Եվրոպայի մեդալից,բայց կարծում եմ կարևոր թեմա էր։ Եվ հուսամ, դրական օրինակ կլինի ավելի երիտասարդ սերունդի համար։ Որպես վերջաբան,կցում եմ եզրափակիչ գոտեմարտի հղումը՝ անգլերեն մեկնաբանությամբ։

Շնորհակալ եմ նաև UWW-ի (ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի) մեկնաբաններին՝ նման բարձրակարգ և մանրամասն աշխատանքի համար։

Հ.գ.1 Պետք է խոստովանեմ, նրանց մեկնաբանման շնորհիվ գոտեմարտն առաջին անգամ դիտելուց յուրահատուկ զգացողություններ ունեցա...նորից համոզվում ես,թե իրականում սպորտը ինչ մեծ հռչակ կարող է բերել պետություններին։ Հ.գ.2 առանձին շնորհակալություն հավաքականի մարզիչներին աշխատանքի և վստահության համար,ընտանիքիս,թիմակիցներիս և այն ամբողջ անձնակազմին,ով էս գործի մեջ ավանդ ունի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3508 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը