Ծանրամարտի ԵԱ. Հայաստանը երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 5 մեդալով (2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե) երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հայաստանի թիմը պոկում, հրում վարժություններում եւ երկամարտում նվաճեց 15 մեդալ՝ 5-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե:

Թիմային հաշվարկում հաղթեց Ռուսաստանը, որը երկամարտում նվաճեց 3 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Բելառուսը՝ 8 մեդալ (3 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե):

Հիշեցնենք, որ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (89 կգ) նվաճել էին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց:

Տպել
1398 դիտում

ՔՊ վարչության որոշ անդամների դեպքում ընտրությունը սպասելի էր, որոշ անդամների դեպքում՝ ոչ․ Արարատ Միրզոյան

Երեւանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում. Հակոբ Կարապետյան

Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպման վերաբերյալ ԱԳ փոխնախարարի ասածն իր կարծիքն է, կրկնում եմ՝ ես չեմ ողջունում․ ԱԺ նախագահ

Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ․ Արարատ Միրզոյան

Հնարավոր է կարկուտ. ԱԻՆ-ը զգուշացնում է

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում (լուսանկարներ)

Ինձ համար Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպումը տարակուսելի է եւ ողջունելի չէ․ Ռուբեն Ռուբինյան

Համաշխարհային միջուկային զինանոցը կրճատվել է․ Զեկույց

Վարչապետի որոշմամբ Աշոտ Մուսայանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Որո՞նք են կանանց իրավունքների խախտմանը նպաստող պայմաններն աշխատավայրում. ՄԻՊ-ի իրազեկող տեսանյութը

Ես կոնֆլիկտային մարդ չեմ եւ կարծում եմ՝ դժվար չի լինելու ինձ հետ հարաբերվելը. Նարինե Թուխիկյան

Կոմիտասի շուկայի հարակից մայթը ազատվում է կրպակներից՝ սեփականատիրոջ միջոցներով. Երեւանի քաղաքապետարան

ՀՀ-ում տնտեսվարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դեպի լավն է փոխվել. ՊԵԿ-ը հարցում է անցկացրել

Ֆրանսիացի քաղաքապետը Շուշիի հետ կնքված բարեկամության հռչակագիրը կբողոքարկի դատարանում

ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորությունը. Պոմպեո

Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից

Դիլիջան-Իջևան սարսափն այլևս չկա. մայրուղու հսկայական հատվածներ արմատապես ասֆալտապատվել են. Սաֆարյան

Մինեսոտայում հայկական համայնքը տարեցտարի ավելի է մեծանում. հանդիպում է Գարեգին Բ-ի հետ

Մուլտիմիլիոնատերերը փորձում են փրկել ունեցվածքը. ինչից են վախենում

Հայտարարվել են Վայոց ձորի և Տավուշի մարզերի ճանապարհների վերականգնման մրցույթներ