Մարտական հերթապահությունից առաջ զինպատրաստության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծը չընդգրկեց ԱԺ նստաշրջանի օրակարգում

Այսօր՝ ապրիլի 16-ին, մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը՝ պատգամավորներին կոչ անելով կողմ քվեարկել նախաձեռնությունը նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցին։ Իսկ նախագծի նպատակն այն է, որ այսուհետ 18 տարեկաններին զինծառայության անցնելուց անմիջապես հետո չտանեն մարտական հերթապահության` առաջնագիծ։ Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց տարբեր տարիներին զինծառայության ընթացքում կատարված սպանությունների մասին, գրանցված մահերի մասին եւ նշեց, որ այս նախագիծը բացառապես կանխարգելիչ միտում ունի։

Գլխադասային Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ նշելով, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը հանձնաժողովում համապարփակ քննարկման է արժանացել, եւ թեպետ բոլորի համար էլ բոլորիս համար ցանկացած մահվան դեպք խոր ցավ է, բայց նկատեց, որ դա որեւէ կապ չունի զինծառայողների ուսուցման ժամկետների հետ, որովհետեւ, օրինակ, դժբախտ պատահարները կարող են ընդհանրապես կապ չունենալ այդ ժամկետի հետ, կամ մեր զինծառայողները կարող են զոհվել հրադադարի խախտման պատճառով․

«Մենք գիտենք, որ ՀՀ ԶՈՒ-երում զինծառայողի պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, դրա շրջանակում մարտական պատրաստվածության շրջանակում նախատեսված են պարտադիր զինծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում զինծառայողի համապատասխան պատրաստվածության եւ զինվորական մասնագիտական ուսուցման ստորաբաժանման կազմում ներդաշնակման եւ գործելու ամբողջական ցիկլը»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ սրա շնորհիվ զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար, այսինքն՝ որեւէ զինծառայող առանց հնգամսյա պատրաստվածության ծրագրի չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ։

Ըստ այդմ՝ Սիփան Փաշինյանն ասաց, որ ուսուցման ծրագիրը նախագծով եւս 7 ամսով երկարաձգելը կհանգեցնի ուսուցման ծրագրի անհիմն ընդլայնման, ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինծառայության կազմակերպման նպատակային գործընթացի եւ թե՛ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդիրների կատարման վրա։

Պատգամավորն ընդգծեց, որ ներկայիս օրենսդրությամբ արդեն իսկ կարգավորված են նախագծում արծարծվող հարցերը, դրա համար էլ հանձնաժողովը դեմ է քվեարկել օրենքի այս նախագծին։

Էնֆիաջյանը հաստատեց, որ հանձնաժողովում իսկապես ծավալուն քննարկում է եղել, բայց խնդրեց նախագիծը նստաշրջանի օրակարգ ընդգրկելուն կողմ քվեարկել՝ հնարավորություն տալ խնդիրն ավելի մանրակրկիտ քննարկելու համար։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց, որ մենք 2-րդ, 3-րդ գիծ չունենք, որ եւս 6-7 ամիս պատրաստություն անցնեն զինծառայողները․

«Խորհրդային բանակում, որ ծառայել եմ, մարտական գործողություններին պատրաստվելը մեկ ամիս է տեւել։ 12 ամիս ո՞նց կարող է զինծառայողը պատրաստվել»,-ասաց նա։

Այսպիսով՝ օրենքի նախագիծը չընդգրկվեց նստաշրջանի օրակարգ․ դեմ քվեարկեց 67 պատգամավոր, կողմ՝ 37, ձեռնպահ՝ 2։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3131 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի