Երևան
12 °C
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Ոստիկանության օրվա» 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը շնորհավորել է ոստիկաններին օրվա կապակցությամբ և նշել, որ, այսուհետ, նոր Հայաստանում, երբ իշխանությունն այլևս ձևավորվել է ժողովրդի կամքով, ոստիկանը չպետք է ընկալվի և չի ընկալվելու որպես պետաիշխանական կարգադրիչ լիազորություն կամ հարկադրիչ միջոց բանեցնող մարդ: «Ոստիկանը պետք է ընկալվի որպես իրավապաշտպան, մարդու իրավունքները պաշտպանող պետական ծառայող և անձ, որը գործում է ժողովրդի անունից, գործում է հանուն ժողովրդի»,- ասել է Արտակ Զեյնալյանը և հավելել, որ այս պարագայում, երբ կա համերաշխություն հասարակության մեջ, երբ յուրաքանչյուր ընտրության ժամանակ նորոգվի այս հասարակական պակտը, ոստիկանի բեռը շատ թեթև կլինի, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի ինքն է դառնում պետականության կրողը, օրինականության պաշտպանը, իսկ ոստիկանը՝ նրա ուղղակի մունետիկն ու քաղաքացու կամքն իրականացնողը:
Նախարարի խոսքով՝ Ոստիկանությունը մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում է, և այդ առաջնագծում է նա հանդիպում հանցագործության, զանցանքի մեջ կասկածվող անձի հետ ու այստեղ է, որ սկսում են գործել այդ անձի՝ միջազգայնորեն ստանձնած և Սահմանադրությամբ իշխանությունների վրա դրված պարտականությունները: «Այստեղ է, որ պետք է ոստիկանը բանեցնի իր գիտելիքը, իր մարդասիրությունը, որպեսզի չխախտվի մարդու իրավունքը: Ոչ թե, որ վաղ թե ուշ կամ ինչ-որ մի ժամանակ հետո Եվրոպական դատարանը կամ միջազգային ինչ-որ դատարան արձանագրելու է խախտում, Հայաստանի պետական բուջեն կրելու է ֆինանսական կորուստներ, այլ, որովհետև խախտվելու է մարդու իրավունքը»,- ասել է նախարար Զեյնալյանը և վստահությամբ ընդգծել, որ խոշտանգումներով ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել է անցյալում: «Երբ մենք կարդում ենք 2003 թվականի, դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռներում արձանագրված փաստերը կամ ներկայացնում ենք դրանք երիտասարդ իրավապաշտպաններին, փաստաբաններին, ուսանողներին, նրանք զարմանում են, որ Հայաստանում այդպես է եղել: Այո՛, դրանք անցյալում են, և այսօր շատ ուրախ եմ, որ այս մասնագիտական տոնի առիթով կարող ենք շնորհավորել ոչ միայն ոստիկաններին, այլև մեկս մյուսին, որովհետև սա նաև մեր տոնն է»,- ասել է նախարարը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի 11 ծառայողների պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագրով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT