Երևան
12 °C
ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին դուր չի եկել Եվրոպայի 2019 թ. առաջնության մրցավարությունը: Այս մասին նա նշեց այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ ապրիլի 8-14-ը Բուխարեստում կայացած մրցաշարում մրցավարները մի շարք վիճելի որոշումներ են կայացրել մրցակիցների օգտին: Նա գովեց Կարեն Ասլանյանին ու Արսեն Ջուլֆալակյանին, որոնք պարտվելուց հետո բրոնզի համար պայքարելու շանս ստացան եւ նվաճեցին այդ մեդալները, սակայն մյուս կողմից նշեց, որ նրանց դեպքում էլ մրցավարների գործողությունների վերաբերյալ հարցեր առաջացան:
«Երկուսն էլ շատ լավ գոտեմարտեր արեցին: Սպասելիքներ կային, որ եզրափակչում հանդես կգան, բայց եղան խանգարող պատճառներ: Երկուսի դեպքում էլ եղան կասկածելի պահեր, որոնք հօգուտ մեր մրցակիցների տրվեց, բայց շատ մրցավարներ հետո զրույցներում համամիտ էին մեզ հետ, որ եղել են մրցավարական բացթողումներ»,- ասաց նա:
Ըստ մասնագետի՝ Արսեն Ջուլֆալակյանի (77 կգ) դեպքում, օրինակ, մրցավարները մրցակցի օգտին որոշումն են կայացրել նույնիսկ տեսագրությունը դիտելուց հետո: 1/8 եզրափակչում Արսենը պարտվեց գերմանացի Ռոլանդ Շվարցին: Մարզիչը բացատրում է, որ դրվագներից մեկում գերմանացին դուրս է եկել սահմանված գոտուց, բայց Արսենին միավոր տալու փոխարեն, նրան են տվել: Իրենք բողոքարկել են, սակայն նույնիսկ տեսագրությամբ պարզ տեսնելով՝ ինչ է տեղի ունեցել, հաշվի չեն առել: Մարզիչը նշում է, որ այստեղ պետք է նկատի ունենալ, որ գերմանացին պատահական ըմբիշ չէր, ու մրցավարական անձնակազմի ղեկավարը գերմանացի է եղել:
«Կարեւորը գերմանացին կարողացավ հասնել եզրափակիչ: Արսենն օֆիցիալ մրցումների 2 տարի չէր մասնակցել, միջազգային մրցաշարերի էր մասնակցել, մեդալներով էր վերադարձել, բայց օֆիցիալ մրցաշարն անհամեմատ կարեւոր է, որպեսզի մարզիկը նորից զգա, որ լիարժեք պատրաստ է, նման կարգի մրցաշարերում չի զիջում, եւ դա ապացուցեց»,- ասաց մասնագետը:
Պարտվելուց հետո բրոնզի համար պայքարելու շանս էին ստացել նաեւ Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ): Առաջին երկուսը պարտվեցին բրոնզի համար գոտեմարտում, Մանուկյանը՝ սփոփիչ գոտեմարտում: Ջուլֆալակյանը նշում է, որ Հիմնականում տակտիկական բացթողումներ են եղել: Մարզիչը հատկապես դժգոհ է մյուս քաշային կարգերի մարզիկներից, որոնք նույնիսկ բրոնզի համար մրցելու հանարվորություն չստացան:
«55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյան, 60՝ Գեւորգ Ղարիբյան, 82՝ Սարգիս Քոչարյան եւ 130՝ Դավիթ Օվասափյան: Օվասափյանը դեռ երիտասարդ է, նոր առաջին քայլերը պետք է անի մեծահասակների հավաքականում: Մյուս 3-ից դժգոհ եմ, որովհետեւ նրանց հնարավորություններն ավելին էին եւ սպասելիքներն էլ էին ավելին»,- ասաց նա:
Եվրոպայի առաջնությունից հետո ՀՀ հավաքականի առաջիկա խոշոր մրցումն ամռանը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերն են: ԵԱ-ում հայ հունահռոմեականնները նվաճել են 6 հնարավորից 5 ուղգիր՝ 60, 67, 77, 87 եւ 97 կգ քաշային կարգերում: Միայն 130 կգ քաշային կարգում ՀՀ-ն մասնակից չունի: Կազմի հարցում Ջուլֆալակյանը որոշում է կայացնելու մրցումից անմիջապես առաջ: ԵԱ-ի համեմատ՝ փոփոխություններ կլինեն: 99%-ով կմասնակցի օլիմպիական, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը ԵԱ-ն բաց թողեց, քանի որ նոր էր ապաքինվել վնասվածքից: Նա արդեն լիարժեք մարզվում է: Կարապետ Չալյանի (77 կգ) հարցում հստակություն կլինի առաջիկայում: Նա լուրջ վնասվածք ունի, դեռ հայտնի չէ՝ վիրահատվելու է, թե՝ ոչ:
Նախաօլիմպիական 2019 թ. ընթացքում հավաքականի համար ամենակարեւորը ստուգատեսը սեպտեմբերին Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, քանի որ օլիմպիական վարկանիշային է: ԵԱ-ից հետո սկսվում է հավաքականի նախապատրաստական շրջանը Եվրոպական խաղերի ու աշխարհի առաջնության համար:
Մայիսի 9-23-ը հավաք կլինի Երեւանում՝ «Օլիմպավանում», որին խնդրել են մասնակցել նաեւ Շվեյրցարիայի ու Բուլղարիայի ընտրանիները: Հետո որոշ ըմբիշներ կմեկնեն Ղազախստան՝ միջազգային մրցաշարի: Հունիսի 13-27-ը կրկին հավաք կլինի Երեւանում: Հետո մարզիկները կմեկնեն Եվրոպական խաղերի: Այնուհետեւ հավաք կլինի Ռուսաստանում: Դրանից հետո մարզիչները կընտրեն, թե Վրաստանում, Բելառուսում, Լեհաստանում ու Գերմանիայում կայանալիք միջազգային մրցաշարերից որին որ ըմբիշները կմասնակցեն: Հետո հավաք կլինի Մինսկում, ապա Երեւանում, որից հետո էլ հավաքականը կմեկնի աշխարհի առաջնության:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT