Գյումրու քաղաքապետարանն ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հրավիրել է հարցի խորքային ծանոթացման

Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ երեկ ԱԺ-ում հայտնած մտահոգությանն ու որոշ հստակեցումներ արել «Սև բերդ» ամրոցի ձեռք բերման իրական ընթացակարգի վերաբերյալ: Մամուլի ծառայությունը մասնավորապես գրել է.

«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ «Սև բերդի» մասով արված հայտարարության.

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարություն հնչեցրեց` Գյումրու պատմամշակութային արժեքների պահպանման համատեքստում շոշափելով Բալասանյան ազգանունը:

Ցավում ենք, որ պատգամավորը տարբերություն չի տեսնում պաշտոնյայի կողմից հանրային գույքը սեփականաշնորհելու և երկու տասնամյակ առաջ սեփակաշնորհված կառույցը մասնավորից գնելու մեջ, ինչն էլ տեղի է ունեցել «Սև բերդի» պարագայում: Միևնույն ժամանակ մշակույթով մտահոգ մարդկանց հիշեցնենք, թե ինչ տեսք ուներ «Սև բերդը» մինչև Բալասանյան ընտանիքի կողմից ձեռք բերվելն ու ինչ տեսք ունի հիմա: Նաև ներկայացնենք մշակութային այն միջոցառումների ցանկը (ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկո (2016թ.), «Գյումրի ռոք-ֆեստ 2016», 2018թ.-ին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված մեծամասշտաբ միջոցառում և այլն), որոնք իրականացվել են այնտեղ վերանորոգումից հետո: Ուշադրություն դարձրեք՝ անվճար:

Կիսելով տիկին Բաղդասարյանի մտահոգությունը Գյումրու պատմական արժեքների պահպանման մասով՝ նրան և բոլոր շահագրգիռ անձանց սիրով հրավիրում ենք ծանոթանալու Բալասանյանների կողմից «Սև բերդի» ձեռք բերման գործընթացի մանրամասներին և վերականգման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Հուսով ենք՝ դրանից հետո տիկին Բաղդասարյանը կկիսի հանրության հետ իր ունեցած տեղեկատվությունը:

Հ.Գ.Գյումրիում կա կիսավեր և լքված ևս մեկ մշակութային կոթող ՝ «Պայտաձև ամրոցը», որը սպասում է մտահոգ և հոգատար ձեռքի:

Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն»:Հիշեցնենք, որ պատգամավորը երեկ էր ԱԺ-ում ելույթ ունեցել եւ նշել, որ մտահոգ է Կումայրի արգելոցի ճակատագրով: Ելույթում մասնավորապես ասված էր. «Կումայրի արգելոցն այսօր աղճատված է, այն դեմքը, դիմապատկերը, որն ունի Գյումրին, խեղաթյուրված է, տարբեր իշխանական ռեժիմների ներքո հանրային գերակա շահ ներկայացնող տարածքները յուրացվել են: Խոսենք փաստերով: Գյումրու քաղաքային զբոսայգին վարձակալությամբ տրվել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Գյումրիում մեկ այլ պատմամշակութային արժեք ներկայացնող կոթող՝ «Սև բերդ» ամրոցն այժմ գտնվում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի տիրապետման ներքո: Հայաստանի առաջին տիկնիկայինն այսօր լուրջ խնդիրներ ունի, որովհետեւ մուտքը մասնավորեցվել է մեկ անհատի կողմից ապօրինաբար: Տարածքը գտնվում է Կումայրի արգելոցի շրջակայքում: Կումայրի արգելոցի տարածքում այսօր վեր է խոյանում եւ շինարարություն է ընթանում հյուրանոցային ինչ-որ համալիր, որն իր ճարտարապետական տեսքով ոչ մի աղերս չունի, հարկերի բարձրությամբ չի համապատասխանում եւ ԱԻ նախարարությանը, որը հետեւում է նաեւ պատմամշակութային արժեքների պահպանմանը, որպեսզի հետեւողական լինեն այս հարցում: Նաեւ առաջարկ ունեմ, որ ԱԺ-ում ստեղծվի հանձնաժողով, որը հետեւողական կլինի, որ հասարակական այն վայրերը, որոնք տարբեր իշխանական ռեժիմների ներքո օտարվել են, վերադաձվեն հանրությանը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4448 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում