Երևան
12 °C
Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի 1/4 եզրափակչի «Մանչեստեր Սիթի»-«Թոթենհեմ» պատասխան խաղը ֆուտբոլային աշխարհի քննարկման գլխավոր թեման է: Ֆանտաստիկ հանդիպում, որը կարելի է կրկին դիտել, 11 րոպեում 4 գոլ, մինչեւ վերջին պահն անորոշություն վերջնական հաղթողի վերաբերյալ, հույզեր. երեկ՝ ապրիլի 17-ին, «Թոթենհեմն» ու «Սիթին» խելահեղ ու գերդրամատիկ խաղ անցկացրին: Ի վերջո լոնդոնցիները հաջորդ փուլ անցան, թեեւ երեկ պարտվեցին:
Հանդիպումը սկսվեց նման պատասխանատու խաղերի համար անսովոր գոլառատությամբ: 4-րդ րոպեին «Սիթիից» աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը՝ հավասարեցնելով դիմակայության հաշիվը: Ընդամենը 3 րոպե անց լոնդոնցիներից Հին Մին Սոնը խփեց պատասխան գնդակը ու կրկին առաջ մղեց «Թոթենհեմին» այս դիմակայությունում: Եվս 3 րոպե անց՝ 10-րդ րոպեին, Սոնը կրկին գոլի հեղինակ դարձավ խաղի հաշիվը դարձնելով 2:1 հօգուտ իրենց եւ ամրապնդելով առավելությունը դիմակայությունում:

«Քաղաքաբնակները», սակայն, չհամակերպվեցին: Հաջորդ իսկ րոպեին՝ 11-րդ րոպեին, Բերնարդո Սիլվան խփեց իր թիմի 2-րդ գնդակը: 21-րդ րոպեին էլ Ստերլինգը դուբլ ձեւակերպեց ու հաշիվը դարձրեց 3:2: Սա ամեն դեպքում ձեռնտու էր «Թոթենհեմին», ու «Սիթին» շարունակեց առաջ շարժվել: 59-րդ րոպեին Սերխիո Ագուերոն իր թիմի 4-րդ գոլը խփեց, ու սա արդեն կիսաեզրափակիչ էր դուրս բերում «Սիթիին»: «Թոթենհեմը», սակայն, համաձայն չէր սրա հետ: 73-րդ րոպեին աշխատեց լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի կատարած փոխարինումը. անկյունայինի խաղարկումից հետո մրցակցի դարպասը գրավեց փոխարինման մտած Ֆերնանդո Յորենտեն:

Խաղի մնացած հատվածում դարպասի գրավում չարձանագրվեց, սակայն այդ րոպեներն այնպիսի դրամատիկ ընթացք ունեցան, որ գոլերի բացակայությունն աննկատ մնաց: Որքան մոտենում էր հանդիպման ավարտը, այնքան «Թոթենհեմն» ավելի քիչ էր գրոհում ու ավելի շատ պաշտպանվում: Ավելացված ժամանակի դրվագներից մեկում Քրիստիան Էրկսենը սարսափելի սխալ հետ փոխանցում կատարեց, գնդակը Բերնանրդո Սիլվայից անդրադառնալով հայտնվեց Ագուերոյի մոտ, նա առաջ շարժվեց ու փոխանցեց Ստերլինգին: Վերջինս գնդակն ուղարկեց դարպասը, նրա թիմակիցներն ու երկրպագուները երկար ժամանակ տոնում էին կիսաեզրափակիչ դուրս գալը, սակայն մրցավարը տեսակրկնությունների համակարգից օգտվելուց հետո չհաշվեց գոլը:
Խաղն ավարտվեց «Սիթիի» 4:3 հաղթանակով: Առաջին հանդիպումը «Թոթենհեմը» հաղթել էր 1:0 հաշվով: Ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 4:4 հաշիվը, սակայն կիսաեզրափակիչ դուրս եկավ «Թոթենհեմը» մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլեր խփելու շնորհիվ:
Ողջ հանդիպման տեսագրությունը կարելի է դիտել այստեղ:
Լոնդոնցիների համար այս հաջողությունը պատմական էր: Վերջին անգամ նրանք այս մրցաշարի կիսաեզրափակչում խաղացել են 57 տարի առաջ՝ 1961-1962 մրցաշրջանում:
Քառորդ եզրափակչի մյուս պատասխան հանդիպումը նույնպես գոլառատ էր: «Լիվերպուլը» հյուրընկալվելիս «Պորտուին» հաղթեց 4:1 հաշվով: Առաջին խաղում «մերսիսայդցիներն» առավելության էին հասել 2:0: Ընդհանուր դիմակայությունում նրանք հաղթեցին 6:1 հաշվով:
Կիսաեզրափակչում կազմվել են հետեւյալ զույգերը՝ «Թոթենհեմ»-«Այաքս» եւ «Բարսելոնա»-«Լիվերպուլ»: Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն տանը: Կիսաեզրափակիչ առաջին խաղերը կկայանան ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին, պատասխանները՝ 1 շաբաթ անց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT