Երևան
12 °C
2018 թվականի հունվարի 30-ից մինչեւ այս տարվա ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ընտանեկան բռնության դեպքերի 1438 ամփոփագիր է կազմվել: Դրանք այն դեպքերն են, որոնք հայտնի են դարձել քաղաքացիների հաղորդումների, կամ ոստիկանության բացահայտումների արդյունքում: Միջին վիճակագրական տվյալով, ստացվում է օրական 5-ից 6 հաղորդում: Ցուցանիշը Գյումրիում ներկայացրել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ու այն համարել մտահոգիչ:
Կիրառվել է 650 նախազգուշացում, 193 դեպք՝ անհետաձգելի միջամտություն: Այսինքն, բռնարարը կամ տնից հեռացվել է, կամ հեռավորություն է սահմանվել: Եղել են դեպքեր, որ արգելվել է գնալ երեխայի դպրոց, կնոջ կամ ամուսնու աշխատավայր: 843 անձ հաշվառված է ոստիկանության տարածքային բաժիններում: Շիրակի մարզում կազմվել է 108 ամփոփագիր, 38 նախազգուշացում, 16 անհետաձգելի միջամտություն և 49 հաշվառված անձ, ովքեր ընտանիքում բռնություն են գործադրել:
«Ինչու՞ է Գյումրիում թվերն այսքան ցածր: Ես ուրախ կլինեմ, եթե մենք չունենանք Գյումրիում բռնության դեպքեր, բայց ուզում եմ օբյեկտիվ պատճառն իմանալ: Իսկապես չկա՞», -հանդիպմանը ներկա ոստիկաններին հարցրեց Նելլի Դուրյանը:
Ոստիկաններն ասացին՝ եթե քաղաքացին դիմում է, անմիջապես արձագանքում են, բացառվում է, որ որեւէ մեկի հետ տեղի ունեցածը հասնի ոստիկանին եւ մնա անպատասխան:
Թե ինչու՞ են Գյումրիում ընտանեկան բռնության ենթարկվածները քիչ դիմում իրավապահների օգնությանը, գիտի Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:
«Օրինակ, գալիս են մարզպետարանի մեր բաժին բռնության ենթարկված քաղաքացիները՝ հողաթափերով, տնային հագուստով, մի կերպ փախնում գալիս են: Երբ ասում ենք՝ դիմենք ոստիկանություն, դրա համար օրենք կա և այլն, խնդրում են, որ ոստիկանությունը չիմանա, ասում են՝ դրա համար ենք եկել ձեր մոտ: Եվ նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով մենք կապ ենք հաստատում հասարակական կազմակերպությունների հետ: Ես կարծում եմ՝ սա Շիրակի մարզի բնակիչների մտածելակերպի կարծրատիպային լինելն է, այն փոխելու համար ժամանակ է հարկավոր»-, բացատրեց Լիլիթ Գորգինյանը:
Ընտանեկան բռնության ենթարկվածին հոգեբանական և սոցիալական աջակցություն է տրամադրվում, հարկ եղած դեպքում՝ նաև ապաստարան, սրանք ապահովվում են մեծամասամբ հասարակական կազմակերպությունների միջոցով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրապետությունում աջակցության 6 կենտրոն է ստեղծվել, որից մեկը գտնվում է Գյումրիում: Այդ կենտրոնը, սակայն, չունի անհրաժեշտ կանոնադրություն, որպեսզի գործունեություն ծավալի, նաեւ շենքային պայմաններն են անբավարար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT