Երևան
12 °C
Բադմինտոնի միջազգային մցրաշարերում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Պողոսյանը մեծ առաջընթաց է գրանցել Դանիայում մարզվելու շնորհիվ: Բադմինտոնի եվրոպական համադաշնության՝ Center of Excellence ծրագրով Դանիա է մեկնել 2017 թ.: Անցած տարին սկսել է դասակարգման աղյուսակում 500-րդ տեղով: Ոչ միայն հաջողացրել է բարելավել արդյունքը՝ հասնելով 226-րդ հորիզոնական, այլեւ Եվրոպական խաղերի ուղեգիր է ձեռք բերել: Նրա շնորհիվ՝ Եվրոպական խաղերում առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ կունենա բադմինտոնի կանանց մենախաղերում։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզուհին պատմեց՝ ինչպիսին է եղել անցած ուղին:
«Ճանապարհս հեշտ չէր։ Անընդհատ դժվարությունների եմ հանդիպում։ Որակավորման շրջանի սկզբում մարզումներս լավ էին անցնում, բայց մրցաշարերի ժամանակ խաղս չէր ստացվում։ Հետո չափից շատ աշխատասիրությունից վնասվածքներս հանգիստ չէին տալիս, բայց լինում էր, որ առանց բավարար մարզումների գնում էի մրցաշարի ու հիանալի էի խաղում։ Մի խոսքով, մեծ դժվարությամբ հասա ուղեգրին, բայց ուրախ եմ, որ բոլոր դժվարությունները հաղթահարելով ավելի լավը դարձա թե՛ կորտում, թե՛ կորտից դուրս»,- ասաց նա:
Ուղեգիրը նվաճելու ճանապարհին Լիլիթը 3 տարբեր մակարդակների 15 մրցաշարի է մասնակցել: Ուղեգիր նվաճելով մրցումների փուլը չի ավարտվել: Ապրիլի վերջին մասնակցելու է աղջիկների մեկշաբաթյա հավաքի, որտեղ լինելու են Եվրոպայի լավագույն կանանց մենախաղեր խաղացողները: Այնուհետեւ վերսկսելու է ելույթները մրցաշարերում: Հետո Center of Excellence-ի 2 տղաների հետ, որոնք նույնպես Մինսկի ուղեգիր ունեն, շարունակելու է պատրաստվել Եվրոպական խաղերին:
«Մայիսից նորից կսկսեմ մրցաշարերի մասնակցել՝ Դանիա, Գերմանիա, Լատվիա, հունիսին՝ Լիտվա։ Մրցաշարերի արանքում Դանիայում եմ մարզվելու։ Լիտվայից հետո հիմնականում բոլոր խաղացողներն արձակուրդի են գնում, բայց ես, այն 2 տղաները ու էլի մի քանի հոգի կվերադառնանք Դանիա ու կմարզվենք մինչեւ Եվրոպական խաղերը»,- ասաց նա:

Լիլիթը խոստովանում է, որ ՀՀ-ում մնալու դեպքում չէր կարողանա այսպիսի առաջընթաց գրանցել: Նշում է, որ Բադմինտոնի եվրոպական համադաշնությունը տվել է իրեն զարգանալու, խաղը բարելավելու բոլոր հնարավորությունները, եւ իրեն մնում է միայն քրտնաջան մարզվել: Ընդգծում է, որ Դանիայում պրոֆեսիոնալ բադմինտոնի հիանալի միջավայր կա, մարզաձեւը հարգված է ու պատշաճ ուշադրության է արժանանում: Կորտից դուրս խնդիրներ չի ունենում, քանի որ լավ ընկերներ է ձեռք բերել, որոնք անհրաժեշտության դեպքում աջակցում են: Միայն սկզբնական շրջանում է որոշակի խնդիրներ ունեցել, բայց զուտ իր խաղի հետ կապված, որն աստիճանաբար բարելավել է: ՀՀ-ում մնալով, նրա խոսքով, այսքան մրցումների չէր մասնակցի, բացի այդ՝ մարզվելու պայմաններ չկան:
«Դժվար թե կարողանայի ուղեգիր նվաճել։ Հայաստանից մրցաշարերի ճանապարհորդելը մեծ գումարների հետ է կապված։ Տոմսերը շատ թանկ են։ Իսկ Դանիայից համեմատաբար էժան է ճանապարհորդելը, ու հաճախ ինքս եմ իմ աշխատած գումարով մրցաշարերի մասնակցում։ Բացի դրանից՝ Հայաստանում չկային խաղացողներ, որոնցից կարելի էր նոր բան սովորել։ Հիմա հիանալի եկող սերունդ ունենք, շատ տաղանդներ կան, որ համոզված եմ՝ մեծ հաջողությունների են հասնելու, եթե շատ աշխատեն կորտում։ Բայց երբ դեռ Հայաստանում էի, շատ ժամանակ մենակ էի մարզվում։ ՀՀ-ում մարզվելու լավ պայմաններ չունեինք։ Աշխատավարձ էլ դե չեմ ստացել, բայց ֆեդերացիան շատ էր օգնում, այդ 2-3 մրցաշարերին նրանց հաշվին էի գնում»,- ասաց նա:
2019 թ. Եվրոպական խաղերը Մինսկում կայանալու են ամռանը: Մեկնարկելու են հունիսի 21-ին: Ավարտվելու են հուլիսի 21-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT