Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել եւս մեկ անգամ, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, քննարկում կազմակերպել նախքան Իրանից ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանելու մասին օրենքի ընդունումը: Այս մասին Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած ցեմենտի օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանը հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:
«Պետք է հաշվի առնել կառուցապատողների, ցեմենտ օգտագործողների շահերը: Օրենքը քննարկման փուլում է, եւ դեռ ԱԺ-ի լիագումար նիստի օրակարգ պետք է ներառվի: Հաշվի առնելով նաեւ կլինկերի հետ կապված խնդիրները, որոնք բարձրաձայնվեցին թե՛ կազմակերպությունների, թե՛ արտադրողների կողմից, վարչապետը հանձնարարական է տվել եւս մեկ անգամ, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, քննարկում կազմակերպել՝ նախքան նման օրենքի ընդունումը: Կարծում եմ, առաջիկայում այդ քննարկումը կլինի»,-ասաց Եգանյանը:
Եգանյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ի սկզբանե մշակվել է՝ հիմք ընդունելով տեղական արտադրողների շահերի պաշտպանությունը: Նա նշեց, որ 15-20 դոլար ցեմենտի արժեքը Իրանի հետ սահմանին բավականին ցածր գին էր, եւ նման գնով Հայաստան ներկրելը լուրջ վտանգ էր հայկական արտադրանքի ծավալների համար: Այդ թեմայով տարբեր քննարկումներ են եղել թե՛ ներմուծողների, թե՛ շինարարությամբ զբաղվող ընկերությունների եւ արտադրողների հետ, ինչից հետո կայացվել էր համապատասխան նախագծի մշակման որոշում եւ դրվել քննարկման:
Եգանյանը նաեւ ներկայացրեց որոշակի թվային տվյալներ: Ցեմենտի արտադրության ոլորտում նախորդ տարի աճ է արձանագրվել: 2018 թվականին Հայաստանում իրացման ծավալը կազմել է 700 հազար տոննայից ավել, որից 180 հազար տոննան ներկրվել է, իսկ 540 հազար տոննան արտադրվել է տեղում: Սակայն ներկրվող ցեմենտի ծավալներն աճել են 3.3 անգամ:
«Հայաստանի կառուցապատող ընկերությունները իրանական ցեմենտի տուրքի սահմանման, հետեւաբար՝ գնի բարձրացման պարագայում արդեն նախապես կնքված գործարքները վերանայելու եւ կառուցապատման արժեքների բարձրացման խնդիր են ունենալու»,- այս մասին ասաց «Իսթեյթ Ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» ընկերության օտարերկրյա ներդրող-բաժնետիրոջ ներկայացուցիչ Կարեն Գասպարյանը:
«Կառուցապատողների համար առաջանալու են իրավական խնդիրներ: Կառուցապատողները նախքան շենքը կառուցապատել, ավարտելը գնման իրավունքի շրջանակներում պայմանագրեր են կնքում գնորդների, տարբեր մատակարարների, ծառայություն մատուցողների հետ: Կառուցապատողը պայմանական 1 քառ. մետրի համար 500 հազար դրամով պայմանագիր է կնքել պոտենցիալ գնորդի հետ, ստանձնել է պարտավորություն, որ այդ գնով պետք է փոխանցի գնորդին: Բայց եթե շինարարության ընթացքում ցեմենտի գինը թանկանում է, շինարարական կազմակերպությունները կառուցապատման արժեքի բարձրացման խնդիր են դնում եւ առաջանում են խնդիրներ, ճեղքվածքներ կամ ինքնարժեքի բարձրացում, շահույթի նվազում, որը նվազեցնում է կառուցապատման ոլորտում ներդրումներ կատարելու գրավչությունը»,-ասաց Գասպարյանը:
Գասպարյանի խոսքով՝ իրանական ցեմենտը միշտ եղել է ավելի մատչելի եւ որակյալ: Նա նշեց, որ իրանական ցեմենտի գինը միշտ զսպող գործիք է հանդիսացել տեղական շուկայում արտադրողների համար, եւ ներկրվող ցեմենտի գնի բարձրացումը փակելու է տեղական արտադրողների համար մրցակցության ապահովման վերջին լուսամուտը:
Կառուցապատող մեկ այլ ընկերության «Արթ քոմփանի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահե Պետրոսյանի կարծիքով՝ իհարկե տեղական արտադրողին պետք է պաշտպանել, սակայն իրանական ցեմենտը վաճառելու համար առանց այդ էլ խոչընդոտեր կան: «Մեր կլիմայական պայմաններում ցեմենտը մինչ Մեղրիից Երեւան է հասնում, բավականին թանկանում է՝ տարբեր գնահատականներով 15-19 հազար դրամով: Այդ թանկացումն արդեն իսկ օգնում է բոլոր տեղական արտադրողներին, եւ պետական տուրք գումարելը, մեր գնահատականով, ներմուծմանը խիստ վնաս է հասցնելու: Իրանական արտադրանքը լավն է, ավելի արդյունավետ է, կարծում ենք՝ պետք է հնարավորություն տանք, որ տեղական արտադրողները պաշտպանված լինեն, սակայն ներմուծման համար էլ չփակենք դռները»,-նշեց Պետրոսյանը:
Ըստ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի վերլուծության՝ 2018 թվականին Հայաստանում ցեմենտի տարեկան իրացման ծավալը կազմել է 680 000 տոննա, որի 75%-ը եղել է տեղական ցեմենտը, իսկ մնացյալ՝ 25%-ը ներմուծված: Կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանի խոսքով, օրինագիծը մեծ ռիսկեր է պարունակում:
«Կառուցապատողներն արդեն իսկ ունեն կնքված պայմանագրեր՝ հիմք ընդունելով ցեմենտի նախկին գինը»,- նշեց Մարինե Առաքելյանը:
Իսկ «Առնի Թրեյդ» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը նկատեց, որ ներկայացրած թվերը այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում միշտ եղել է ցեմենտի բարձր արտադրողականություն:
«Հայաստանում միշտ ցեմենտի գործարանները արտադրել են 800 000 տոննայից ոչ պակաս: Տարիներ շարունակ 80%-ը ստվերում է եղել, գնալով կրճատվել է այդ ստվերը, անցյալ տարի 30%-էր»,- նկատեց ընկերության ներկայացուցիչը: Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրանական ցեմենտն ավելի որակյալ է:
«Նախորդ կառավարությունները միշտ սահմանել են շատ բարձր հսկիչ գին, որը եղել է 200 դոլարին մոտ: Իշխանափոխությունից հետո ընդամենը 1 ամսով հսկիչ գինը իջեցվել է 100-ին մոտ, տեմպերով սկսել են ներկրել իրանական ցեմենտ եւ մեր ժողովուրդը տեսավ, որ այն շատ որակով է: Բայց հետո տեղական արտադրողների հետ լոբբինգի շնորհիվ գինը նորից բարձրացավ 200 դոլար»,- նկատեց Արամ Խաչատրյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀողագործական աշխատանքների ժամանակ ինչպես օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից
«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան
Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը
ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել
Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ
Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ
Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս
«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ
Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին
Երկրաշարժ Հայաստանում
Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում
Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան
Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում
Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Ի՞նչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները
Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը
Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին
«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է
Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ
ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի
ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո
Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազ դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակիչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT