«Արսենալը» ԵԼ կիսաեզրափակչում է. Մխիթարյանը խաղաց, որովհետեւ Ռեմզին վնասվածք ստացավ (տեսանյութ)

«Արսենալը» խնդիրներ չունեցավ Եվրոպա լիգայի 2018-19 թթ. մրցաշրջանի քառորդ եզրափակչում: Երեկ՝ ապրիլի 18-ին, ավարտին հասցրեց «Նապոլիի» դեմ առաջին խաղում տանը սկսած գործը: Հաղթեց 1:0 հաշվով:

Հանդիպման միակ գոլը խփեց Ալեքսանդր Լակազետը: 36-րդ րոպեին տուգանայինից նրա իրացրած գերազանց հարվածն անորսալի էր «Նապոլիի» դարպասապահի համար: Այս թիմերի առաջին խաղում Լոնդոնում «զինագործները» 2 անպատասխան գնդակ էին ուղարկել իտալական թիմի դարպասը, և հաջորդ փուլ են անցնում ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3:0 հաշվով:

ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ մեկնարկային կազմում չէր, սակայն առաջին խաղակեսում հայտնվեց խաղադաշտում: Վնասվածք ստացավ Էըրն Ռեմզին, ու գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ստիպված փոխարինում կատարեց 34-րդ րոպեին:

Երեկ գոլառատ ստացվեց «Չելսի»-«Սլավիա Պրահա» հանդիպումը: Այնտեղ 7 գոլ խփվեց: «Ազնվականները» տանը հաղթեցին 4:3: Առաջին խաղում նրանք առավելության էին հասել 1:0 հաշվով ու առաջ են շարժվում դիմակայությունում հաղթելով 5:3:

Խաղերից մյուսում «Այնթրախտը» կարողացավ չեզոքացնել առաջին խաղում մրացակցի ձեռք բերած առավելությունը: «Բենֆիկային» հաղթեց 2:0 հաշվով: Առաջին խաղում պարտվել էր 4:2: Ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 4:4 հաշիվը, եւ «Այնթրախտը» կիսաեզրափակիչ է անցնում մրցակցի հարկի տակ խփած ավելի շատ գոլերի շնորհիվ:

«Վալենսիան», ինչպես «Արսենալը» ավարտին հասցրեց գործը: Երեկ «Վիլյառեալին» տանը հաղթեց 2:0: Առաջին խաղում պարտության էր մատնել 3:1, ու ընդհանուր դիմակայությունում առաջ է անցնում 5:1 հաշվով:

«Արսենալին» կիսաեզրափակչում հեշտ մրցակից բաժին չի հասել: Պայքարելու է «Վալենսիայի» դեմ: Առաջին հանդիպումը կանցկացնի տանը: Մյուս դիմակայության առաջին խաղի շրջանակներում «Չելսին» կհյուրընկալվի «Այնթրախտին»: Այս զույգերի առաջին հանդիպումները տեղի կունենան մայիսի 2-ին, իսկ պատասխանները՝ 9-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2543 դիտում

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում