Ցեմենտ արտադրողների փոշիացումը չի բխում մեր ազգային, պետական շահերից․ Միքայել Մելքումյան

Երբ նախարարն ասում է՝ մեկ է՝ մեկը տուժելու է, դա քաղաքական լավ մեսիջ չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը․

«Մենք պետք է էնպես անենք, որ այդ տուժելը նվազագույն լինի եւ բոլորի համար առաջանա որոշակի կոնսենսուսային վիճակ։ Այս քննարկումը ցույց է տալիս, որ բոլորի հետ չեք քննարկել, քննարկել եք մի մասի հետ, եւ շատ բանական հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն եք դուք սպասարկում»,-ասաց պատգամավորը։

Նա ներկայացրեց, որ մենք ունենք 2 խոշորագույն, հիմնական ցեմենտ արտադրողներ՝ «Արարատցեմենտ»-ը եւ Հրազդանի ցեմենտի գործարանը։ Իսկ այն երրորդ գորածարանը, որի մասին իր ելույթում նշել էր «Իմ քայլ»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանը, դա ցեմենտ արտադրող ձեռնարկություն չէ, այլ, ինչպես ասաց Միքայել Մելքումյանը, գաջ արտադրող պրոֆիլային գործարան է․

««Արարատցեմենտ»-ն ունի 1400 աշխատող, Հրազդանի գործարանը՝ 400 աշխատող, «Արարատցեմենտ»-ն ունի մոտ 500 վարորդներ, եւ այլն, եւ միասին մոտ 2500 մարդ է։ Աշխատավարձ ստանո՞ւմ են, այո, ստանում են։ Հիմա շուկայի չափերը նայենք։ Այս երկու գործարաններն արտադրում են մոտ 80 տոկոս, ներկրում 20 տոկոս, եւ կլինկեր աղալով՝ հինգ տոկոս են կազմում։ Եթե մենք հարկում ենք ցեմենտը, դա շատ նորմալ է, բայց եթե սահմանին իրանական ցեմենտն ու կլինկերը համարյա նույն գինն են, նշանակում է՝ համարյա նույն արտադրանքն է։ Ստացվում է՝ ցեմենտը հարկեցինք՝ լավ ա, մյուս արտադրանքը՝ կլինկերը՝ ոչ, եւ դուրս է գալիս՝ ցեմենտը հարկելու էֆեկտը հավասարվում է զրոյի։ Որովհետեւ խոշոր գործարանները, որոնք արտադրում են կլիներ, այլեւս ձեռնտու չի լինի, որ արտադրեն, իրենք էլ կբերեն, էդ վերջին աղալն էլ կանեն, եւ արդյունքում ամբողջ ծավալը, ինքնարժեքի ծախսերը, աշխատողները, ամեն ինչ կխարխլվի, եւ արդյունքում մենք կունենանք աղացներ, մենք ցեմենտի կարողությունները կկորցնենք»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հարց հնչեցնելով՝ իսկ ո՞վ է թույլ տվել, որ ստրատեգիական հումք հանդիսացող ցեմենտի կարողությունները կորցնենք, որովհետեւ կարող է տարբեր պատճառներով կլինկեր այլեւս չգա Հայաստան, ի՞նչ է լինելու այդ դեպքում։

Մելքումյանն իր ելույթում ասաց, որ Հայաստանում ցեմենտ արտադրող երկու խոշոր գործարանները կարողության քսան տոկոսով են աշխատել, դրա պատճառով էլ ցածր կլինի շահութաբերությունը․

«Դրա համար Ծառուկյանը 50 հազարն իջեցրեց 40-ի որպես տնտեսական հեղափոխության առաջին քայլ»։

Միքայել Մելքումյանն ասաց, որ ցեմենտի վրա տուրք դնելը ճիշտ է, բայց պետք է կլինկերի վրա էլ դրվի․

«Եւ դուք դնելու եք դա, ոնց որ նոյեմբեր ամսին 115 մլն դրամի շեմը ասացին չկա, հիմա բերում եք Հարկային օրենսգրքով էն, ինչ մենք ասում էինք։ Սա էլ եք բերելու, որովհետեւ ցեմենտ արտադրողների փոշիացումը չի բխում մեր ազգային, պետական շահերից»,- եզրափակեց պատգամավորը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4156 դիտում

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում