Երևան
12 °C
Ազգային ժողովը քննարկում է ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի հեղինակած՝ «2008 թվականի մարտի 1-2 իրադարձություններին տուժած անձնաց աջակցության տրամադրման մասին» օրենքի նախագիծը։ Օրինագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն էր ստացել։
Նախագծի հիմնական զեկուցող Լենա Նազարյանն իր ելույթում ասաց, որ աջակցություն տրամադրվելու է մարտիմեկյան իրադարձություններին զոհված կամ մահացած անձի իրավահաջորդներին, եւ այն անձնաց, որոնց առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս։
Ինչ վերաբերում է աջակցություն տրամադրելու ձեւին, չափին, դիմումի համար անհրաժեշտ փաստաթղթերին՝ Նազարյանը հայտնեց, որ դրանք սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ։
ԱԺ փոխնախագահն ասաց, որ այս նախագծով վերահաստատում են պետության դերը՝ որպես քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական իրավունքների, ազատությունների եւ ժողովրդավարական արժեքների պաշտպան․
«Հայաստանի քաղաքացիներից խլվել է քաղաքական կամարտահայտման եւ քաղաքական ազատությունների իրավունքը, կասեցվել է ՀՀ-ի ժողովրդավարական զարգացումը՝ մահաբեր ուժի գործադրմամբ»,-ասաց Լենա Նազարյանը՝ շեշտելով, որ Հայաստանում ընտրությունները էլի են կեղծվել, բայց մարտի մեկին նշանառության տակ է եղել քաղաքացին, այն դեպքում, երբ նրա կյանքի եւ ազատությունների երաշխավորը պետք է լիներ պետությունը։
Նազարյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ներողություն հայցեց Մարտի մեկի զոհերի հարազատներից, տուժածներից, անարդարությանը բախված քաղաքացիներից, եւ ասաց, որ հերթը հիմա Ազգային ժողովինն է․
«Հերթը հիմա Ազգային ժողովինն է, մեր հերթն է, որ ընդունենք եւ ճանաչենք բոլոր տուժածների տառապանքը եւ վերահաստատենք պետության դերը՝ որպես քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարական արժեքների երաշխավոր»։
Նազարյանի խոսքով՝ սրանով քայլ ենք անում՝ դեպի հանրային համերաշխության հաստատում․
«Մենք սրանով չենք հատուցում այն կորուստները, որ կրել են քաղաքացիները, չենք վերադարձնում նրանց առողջությունը, չենք ամոքում նրանց ցավը, բայց քայլ ենք անում հանրային համերաշխության հաստատման համար»։
ԱԺ փոխնախագահն իր ելույթում ասաց, որ նախկին իշխանությունների օրոք ոչ բոլոր տուժածներն են ընկալվել տուժած․
«Նրանց հանդեպ եղել է տարբերակված մոտեցում։ Ես տեղեկանքներ ունեմ, որ որոշ տուժածների տրամադրվել է օգնություն, երբ մյուսները ստացել են 0 դրամ։ Մեր հանրության ներսում բաժանարար գծերը ամրապնդվել են՝ տուժածներին բաժանելով յուրայինների եւ օտարների։ Մեր պարտքն է կասեցնել անարդարությունը։ 11 տարի անտեսված լինելով՝ մեր քաղաքացիները փորձել են անձնական միջոցներով վերականգնել իրենց առողջությունը, նրանց մեծ մասը հոգեբանական, տնտեսական, առողջապահական խնդիրների առաջ կանգնած է եղել միայնակ՝ հուսահատության մատնված»։
Լենա Նազարյանը նախկին իշխանությունների օրոք արդարադատության խոչընդոտումը, պետական աջակցության բացառումը գնահատեց անմարդկային վերաբերմունք այդ մարդկանց հանդեպ, եւ կոչ արեց կողմ քվեարկել այս օրինագծին՝ նրանց հոգսերն ինչ-որ չափով մեղմելու եւ դեպի հանրային համերաշխություն գնալու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT