Ինչ էլ որոշվի՝ պատասխանատվությունը լինելու է «Իմ քայլ»-ի վրա․ ԲՀԿ-ն տնտեսական հանձնաժողովի նիստի կեսից լքեց դահլիճը

ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու էր Հայաստանում ցեմենտի իրական արժեքը որոշելու համար աշխատանքային խումբ ձեւավորելու մասին հարցը։

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ ներկայացնելուց առաջ նախագծի քննարկման համար աշխատանքային խումբ կստեղծվի։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Ինչպես հայտնեց Բաբկեն Թունյանը՝ աշխատանքային խմբի նախնական կազմում կլինեն հանձնաժողովի անդամները, եւ եթե այլ հանձաժողովներից մասնակցելու ցանկություն հայտնեն, եւս կարող են միանալ։ Խմբում կլինեն ներկայացուցիչներ նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններից․

«Աշխատանքային խմբում կընդգրկվեն նաեւ ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, տրանսպորտի եւ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնողներ, անկախ տնտեսագետներ, հարկ եղած դեպքում էլ՝ աուդիտորներ»,-ասաց Թունյանը՝ նշելով, որ բանավոր խոսակցությունների ժամանակ գրեթե բոլոր ընկերությունները ցանկություն են հայտնել համագործակցել հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի հետ։

Նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ասաց, որ խմբակցությունը կողմնակից է, որ բովանդակային քննարկում անցկացվի, բայց ԲՀԿ-ն այդ աշխատանքներին չի մասնակցի։ Անդրադառնալով քննարկումներին, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այս հարցում շահագրգիռ կողմ է՝ Մելքումյանը եւս մեկ անգամ հերքեց այդ կարծիքը, չնայած նրան, որ Գագիկ Ծառուկյանը «Արարատցեմենտ» ընկերության սեփականատեր է․

«Ինչ էլ որոշվի՝ դրա պատասխանատվությունը լինելու է «Իմ քայլ»-ի՝ քաղաքական մեծամասնության վրա։ Մենք չենք մասնակցելու քննարկումներին, ինչ էլ որոշեք՝ մեզ համար ընդունելի կլինի այդ որոշումը»,- հայտարարեց Մելքումյանը՝ ասելով, որ իրենք պատրաստվում են չմասնակցել նիստի հետագա քննարկմանը։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ իրենք լավ են հասկանում բոլոր հարցերի պատասխանատվությունը եւ միշտ պատրաստ են կրել այն՝ հավելելով, որ եթե ԲՀԿ-ն ինչ-որ պահի կփոխի կարծիքը, կարող է միանալ աշխատանքային խմբին եւ որ նրանց ներկայությունը ցանկալի կլիներ։

Մելքումյանն ասաց, որ կյանքը ցույց կտա, շնորհակալություն հայտնեց, եւ ԲՀԿ պատգամավորների հետ պատրաստվեց դուրս գալ դահլիճից։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ավելացրեց, ու քաղաքական մեծամասնությունը կրում է քաղաքական պատասխանտվություն բոլոր հնարավոր հետեւանքների համար․

«Մենք ըմբռնումով կմոտենանք ձեր կրելիք քաղաքական պատասխանատվությանը»։

Եւ թեպետ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ բացի այս հարցից նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին հարց էլ կա օրակարգում, միեւնույն է՝ ԲՀԿ-ական պատգամավորներն, այնուամենայնիվ, լքեցին դահլիճը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2980 դիտում

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել