Քաղաքապետը պարգեւատրել է արտիստներին. հետմահու Ոսկե մեդալով է պարգեւատրվել ավտովթարից զոհված Վահագն Մարգարյանը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան Վահագն Մարգարյանը հետմահու պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալով: Արտիստը, հիշեցնենք, ավտովթարից մահացել էր 2018 թվականի վերջին:

Նա պարգեւատրվել է Պարի միջազգային օրվա առթիվ՝ բալետի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի եւ կատարողական բարձր վարպետության համար: ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Մարգարյանի պարգեւը ստացել է նրա եղբայրը՝ Ռուբեն Մուրադյանը:

Այլ արտիստներ նույնպես պարգեւատրվել են: Պարարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պարի պետական համույթի պարուհի Ինգա Ավդալյանը եւ «Սարդարապատ» պարային համույթի պարուսույց-բալետմայստեր Էդգար Հակոբյանը պարգեւատրվել են «Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով:


Պարավեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերի:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ մշակութային ավանդույթները պահպանելու եւ զարգացնելու համար:

«Երեւանի քաղաքապետարանը, մեր թիմը, բացի ամենօրյա կենցաղային խնդիրներից, անչափ կարեւորում է նաեւ մայրաքաղաքի մշակութային օջախների գործունեությունն ու Երեւանի մշակութային կյանքը: Քանի որ, եթե չկա մշակույթը, մնացածն արդեն ընդհանրապես իմաստ չունիեւ այդ մշակույթի կրողները դուք եք: Դուք անում եք այն դժվար գործը, որ տանում եք առաջ մեր մշակութային կյանքը, պահում եք ավանդույթները եւ զարգացնում դրանք: Տարիներ շարունակ եղել է մոտեցումը` կարեւոր հարցերը լուծենք, վերջում էլ ինչ մնաց՝ տանք մշակույթին, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ այսուհետ Երեւանի քաղաքապետարանը լրիվ այլ մոտեցում է որդեգրել»,-ընդգծել է քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետարանն այս տարի որոշակի փոփոխություններ է իրականացրել պարգեւատրման կարգում. այսուհետ քաղաքապետի պարգեւների կարժանանան տվյալ կազմակերպության ներկայացրած աշխատակիցները:

Տպել
572 դիտում

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Հաղթողներին պատվոգրեր են հանձնվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ծանրաքար են հրել

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները

Վրաստանի «Ռուսթավի 2»-ի լրագրողները լքում են հեռուստաընկերությունը

Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ

Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը

Տասնյակ միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ. ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձիք չարաշահել են պաշտոնեական դիրքը

«RyanAir»-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում վարչապետի հետ

Կրակի հետ ցանկացած անզգուշություն կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ. Սուրենյանը զգուշացնում է

Թրամփն անորոշ ժամկետով հետաձգել է սեպտեմբերի սկզբին պլանավորած այցը Դանիա

Սերբիան պատրաստվում է ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ

ՄԻՊ-ի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվել

Գյումրին ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամության ի՞նչ հավակնություններ ունի

Կա՞ նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն . «Էլարդի» եզրակացությունն ուղարկվում է Շրջակա միջավայրի նախարարություն

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել «Ամուլսարի» հարցով