Ինձ համար մեծ պատիվ է, եւ ես մեծ հաճույքով կկատարեմ ինձ վրա դրված պարտավորությունները. վարչապետ

Երեւանում այսօր առավոտյան մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հայաստան են ժամանել Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիեւը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դիմավորման արարողությունից հետո վարչապետները անցել են հարցերի նեղ կազմով քննարկմանը:

Բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Փաստացի, սա իմ առաջին մասնակցությունն է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Դա ինձ համար մեծ պատիվ է, եւ ես մեծ հաճույքով կկատարեմ ինձ վրա դրված պարտավորությունները»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նիստի օրակարգը, որում ներառված է 13 հարց:

«Ընդհանուր առմամբ, ներկայացնելու ենք կատարած աշխատանքները, նաեւ ձեր հաստատմանն ենք ներկայացնելու միության զարգացման որոշ հարցեր: Առաջարկում եմ քննարկել արդյունաբերական կոոպերացիաների գործունեության մասին առաջին թվային նախագիծը»,- ասել է Տիգրան Սարգսյանը, ինչին ՀՀ վարչապետը հակադարձել է, ասելով, որ առաջարկում է այդ հարցը քննարկել լայն կազմով, քանի որ դա, փաստացի, ԵԱՏՄ շրջանակում այդ առումով առաջին գործնական քայլն է:

Տպել
2078 դիտում

Նոր աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցը. ՀՀ ոստիկանություն

Դիլիջանի ոլորաներում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց