Երևան
12 °C
Ապրիլի 26-ին ՀՀ Մշակույթի նախարարությունում կայացած Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարաված մրցույթի արդյունքները հայտնի են: Հանձնաժողովի որոշմամբ մրցույթում հաղթող է ճանաչվել թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի ժպ Լյուդվիգ Հարությունյանը:
«Ես մրցույթին մասնակցել եմ նշանակված օրը՝ ապրիլի 26-ին, երկու փուլ է եղել՝ գրավոր թեստային քննություն, հետո՝ բանավոր: Երկուսն էլ հաջողությամբ անցել եմ: Հանձնախմբի մեջ կային ե՛ւ մշակույթի գործիչներ, ե՛ւ կառավարութունից անդամներ: Ոչ մեկին անձամբ չէի ճանաչում: Երեկ պաշտոնապես ճանաչվել եմ մրցույթի հաղթող եւ նշանակվել եմ տնօրենի պաշտոնում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Լյուդվիգ Հարությունյանը:
Ո՞վ էր ի վերջո մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած երկրորդ թեկնածուն, ում մշակույթի նախարարությունն այդպես գաղտնի էր պահում: Այս հարցի պատասխանը դրամատիկականի նորանշանակ տնօրենը չունի: Մրցույթի օրը որեւէ մեկին չի տեսել: Նա միակ մասնակիցն է հանդիսացել: Բայց, ըստ Հարությունյանի, հաստատ հայտագրված այլ թեկնածու եղել է, այլապես միայն իր թեկնածությամբ մրցույթ հայտարարելն ու կայացնելն անհնար կլիներ:
«Ինձ հետ մրցույթում այլ թեկնածու ներկա չի եղել, ես չեմ տեսել: Ոչ մի փուլի ժամանակ, ոչ գրավորի, ոչ բանավորի: Քանի որ ես մրցույթի մասնակից էի, ինձ մանրամասները չեն ասել, միայն գիտեմ, որ մինչ այդ հայտերը եղել են, բայց քննությանը չեն ներկայացել, թե ի՞նչ պատճառով, մշակույթի նախարարությունը չի ասում»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը:
Շարունակելո՞ւ եք մնալ թատրոնի նաեւ գեղարվեստական ղեկավարը՝ ՀԺ-ի հարցին Լյուդվիգ Հրությունյանը պատասխանեց. «Ես կլինեմ տնօրեն, ով բեմադրություններ անելու իրավունք կունենա»:
«Մենք խնդիր չենք ունենա: Միանշանակ շարունակելու եմ ստեղծագործական գործունեությունս: Թե դա ինչպես կկոչվի, այս պահին չեմ կարող ասել: Դրամատիկականում որոշ ժամանակ հետո կառուցվածքային փոփոխություն է լինելու, ոչ թե հաստիքային կրճատումներ, այլ՝ ընդամենը փոփոխություններ: Եվ պարտադիր չէ, որ ես իմ բեմադրություններն անեմ որպես գեղարվեստական ղեկավար: Թատրոնում ունենք ռեժիսորներ՝ հանձինս Նիկոլայ Ծատուրյանի, ով կզբաղվի նաեւ գեղարվեստական որակով, բայց թե դա ինչ անվանում կունենա, դեռ չգիտեմ: Մենք խնդիր չենք ունենա, որովհետեւ որպես այդպիսին թատրոնը չունի հաստիքով ռեժիսորներ, մեր քաղաքի ռեժիսորներն են անում բեմադրությունները, եւ ես հրավիրում եմ: Նույն սկզբունքը կշարունակվի, ես պարբերաբար կհրավիրեմ ռեժիսորների, բացի մեր քաղաքի ռեժիսորներից, նաեւ հանրապետության այլ թատրոններից կունենանք հյուրեր»,- ասաց դրամատիկականի նորանշանակ տնօրենը:
Առաջիկայում դրամատիկականը շատ անելիք ունի: Այս պահին հյուրախաղերի են պատրաստվում: Մայիսի 3-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա «Ոչինչ չի մնա»-ի երևանյան պրեմիերան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT