Երևան
12 °C
Երգիչ Արամեն հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որոնք հավանություն են տալիս եկամուտները հայտարարագրելու գաղափարին: Հայտնի է դարձել, որ նա, ինչպես նաեւ երգիչներ Ռազմիկ Ամյանն ու Մարտին Մկրտչյանը ՊԵԿ են ներկայացրել իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը: Ավելի վաղ այդպես էր վարվել երգիչ Մհերը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արամեն նշեց, որ ողջունում է ՊԵԿ-ի հորդորը: Նաեւ ասաց, որ թեեւ հայտարարագիր նոր է ներկայացնում, սակայն հարկեր նախկինում էլ միշտ վճարել է:
- Երբ ՊԵԿ-ը հայտարարեց, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է հայտարարագիր ներկայացնեն, որոշակի դիմադրություն եղավ: Դուք փաստորեն նրանցից եք, ովքեր դեմ չեն գաղափարին: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք հայտարարագիր ներկայացնել: Ի սկզբանե կո՞ղմ եք եղել դրան:
- Ես ի սկզբանե եղել եմ կողմ: Իմ իմացած հայտնիները, երգիչները, ինձանից սկսած բոլորը կողմ են եղել գաղափարին: Այն տպավորությունը, որ մենք երբեւէ հարկ չենք վճարել, սխալ է: Մենք միշտ մուծել ենք մեր համերգներից եկած եկամուտների հարկերը: Նույնիսկ ահավոր վնասներ ենք կրել մեր համերգներից, բայց հարկերը ըստ պատշաճի մուծել ենք: Հիմա մի քիչ սխալ կարծիք է տարածվում երգիչների մասին, որովհետեւ մի քանի հոգի, կարծես, իրենց վրա պատասխանատվություն վերցրեցին՝ ասելով, որ ինչո՞ւ ես պետք է ինչ-որ բան անեմ: Ես չեմ ասում, որ սա լավ է, ես չեմ ասում, որ սա վատ է, բայց ամեն դեպքում ես եւ այն մարդիկ, որոնց ես անվանում եմ երգիչ, նրանք դեմ չեն եղել այս գաղափարին:
- Անուններ կտա՞ք, թե ովքեր դեմ չեն եղել:
- Ո՛չ, իհարկե:
- Նախկինում Դուք հայտարարագիր ներկայացրե՞լ եք, թե ՊԵԿ-ի հայտարարությունից հետո որոշեցիք:
- Նախկինում հայտարարագիր չեմ ներկայացրել, բայց համերգային գործունեությունից բոլոր հարկերը մուծվել են: Բացի դրանից՝ ես ունեմ փոքրիկ բիզնես՝ կարաոկե-ակումբ, եւ տարիներ շարունակ ես իմ փրոդաքշնով հարկեր եմ վճարել Հայաստանի Հանրապետությանը:
- Որպես ոլորտի ներկայացուցիչ կարո՞ղ եք ասել՝ ինչու էին մի շարք մարդիկ դեմ ու որքանո՞վ էր դա հիմնավոր:
- Երեւի իրենք կարող են հիմնավորել իրենց բառերը: Ես ոչ մեկին ոչ մի դեպքում չեմ մեղադրում: Ուղղակի, եթե նայենք օրենքի տեսանկյունից, ապա, այո՛, օրենքը ճիշտ է, պետք է բոլորը վճարեն հարկերը, բայց, եթե նայենք մարդու տեսանկյունից, որն արարում է ու այդ ոլորտում ոչ մի տեսակի օգնություն, ոչ մի տեսակի դիվիդենտներ չի ստանում.... Պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ մարդիկ կարողանան ազատ աշխատել եւ ավելի շատ հարկեր մուծել: Այսօր կարծիք կա, որ շոու-բիզնեսն ապրում է միլիոնների մեջ, դա այդքան էլ այդպես չէ: Կարծում եմ՝ այդ պատճառով իմ որոշ կոլեգաներից արտահայտել են իրենց վրդովմունքը՝ պարզապես շատ չխորանալով այս ամենի մեջ: Իսկ եթե մեր տեսանկյունից նայենք, ապա եկեք փոխադարձ լինի դա եւ եկեք հասկանանք, որ ոչ բոլորն են այսօր կարողանում աշխատել իրենց մանագիտությամբ, որ ազատ ապրեն ու չմտածեն, որ մի հատ էլ պետք է հարկ մուծեն: Սրա մասին է խոսքը, մարդկային տեսանկյունից, եթե նայենք, ես այդ մասին եմ ասում, իսկ ես ընդհանրապես դեմ չեմ, որ պետությունը պետք է իհարկե հարգված լինի մեր կողմից՝ քաղաքացու կողմից, բայց դա պետք է լինի փոխադարձ:
- Նկատի ունե՞ք, որ մարդու վաստակածը պետք է իրեն բավարարի, որպեսզի կարողանա հարկ վճարել:
- Իհարկե, որովհետեւ հավատացեք՝ տարի է լինում, որ մեր աշխատածն ավելի քիչ է լինում, քան ծախսածը, ես վստահեցնում եմ, եւ մենք ստիպված ենք լինում ծախսելու նաեւ մեր կուտակած գումարներից, մարդիկ կան նույնիսկ պարտքերով եւ այլն: Չեմ ուզում շատ լացացնել, բայց այդպես էլ է լինում: Այսինքն՝ ամեն ինչը պետք է փոխադարձ լինի, պահանջելուց առաջ պետք է ստեղծել պայմաններ: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ես կարծում եմ, որ շատերն ինձ հետ կհամաձայնվեն: Երբ կա պայման, դու նույնիսկ չես էլ մտածում խուսափելու մասին, չես էլ մտածում դժգոհելու մասին:
- Դժգոհողների շրջանում մտահոգություն կար, թե ինչպես, ինչ մեխանիզմով է կարողանալու պետությունը բոլորին հարկային դաշտ բերել: Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է այնպես անել, որ բոլորը վճարեն:
- Դա անհնար մի բան է: Սա պետք է փոխվստահության վրա լինի: Եվ երբ կոչ են անում մեզ, որպեսզի դառնանք օրինակ հասարակության համար եւ ցույց տանք, որ մուծում ենք մեր հարկեր (նորից կրկնեմ, որ միշտ մուծել ենք), չպետք է հնչեն սպառնալիքներ, օրինակ, այս տեսքով. «Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար շոու-բզինեսի ներկայացուցիչները պետք է գան եւ ներկայացնեն իրենց հայտարարագրերը»: Սա մի քիչ վիրավորական է: Մենք ի՞նչ վատ բան ենք արել այս ժողովրդին կամ պետությանը, որ մեզ հետ նման ձեւով են խոսում: Իսկ իրենց կոչը միանշանակ ողջունելի է, եւ տեսնում եք, որ կոչը տեղ է հասնում:
- Ձեզ մոտ անարդարության զգացում չի՞ լինի, եթե տեսնեք՝ Դուք վճարում եք հարկերը, իսկ Ձեր շրջապատից ոմանք՝ ո՛չ:
- Ո՛չ, չի լինի, որովհետեւ իմ կոլեգաներն են, ես լավ գիտեմ նրանց աշխատանքի դժվարությունը, եւ ես նրանց փոխարեն բնականաբար չեմ կարող պատասխան տալ, իրենք պետք է անեն: Ու առհասարակ հրապարակել՝ ով է վճարել, ով չի վճարել, ես դրան դեմ եմ: Պետք է չհրապարակվեր, որովհետեւ այստեղ կա անարդարություն, քանի որ նորից բաժանում ենք վճարողների ու չվճարողների: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է:
- Եվ վերջում Ձեր մասնագիտական գործունեությունից. ինչո՞վ եք այս շրջանում զբաղված:
- Հենց հիմա շրջագայության մեջ եմ Ռուսաստանով (21 քաղաք): Կավարտեմ, կվերադառնամ Հայաստան, երեւի մի փոքր հանգիստ կվերցնեմ: Մինչեւ հիմա արդեն 2 տեսահոլովակ եմ ներկայացրել: Եվս մեկ երգ կլինի, տարվա վերջին կլինի համերգ Միացյալ Նահանգներում, այնուհետեւ նաեւ Մեքսիկայում, Կանադայում, Եվրոպայում՝ երեւի մի քանի քաղաքներում: Բնականաբար այս տարի պատրաստվելու են նոր տեսահոլովակներ: Այն աշխատանքները, որոնք ինտենսիվ տարվել են, այդպես էլ շարունակվելու են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT