Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն «արտահաստիքային դատախազի» է հիշեցնում. Երեմ Սարգսյան

03/05/2019 schedule11:30

Ցանկանում եմ իրավաբանական հանրությանը և ընդհանրապես հանրությանը ծանոթացնել Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի գլուխգործոցին: Այս մասին ասված է փաստաբան Երեմ Սարգսյանի՝ ՀԺ-ին ուղարկված գրությունում, որում նա բարձրաձայնել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից կատարված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ: Գրության մեջ, մասնավորապես ասված է.

«Ցանկանում եմ իրավաբանական հանրությանը և ընդհանրապես հանրությանը ծանոթացնել Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի գլուխգործոցին, որից հետո կարծում եմ՝ կարիք կլինի պարզել, թե ի վերջո ինչու է 29 տարվա դատավորի ստաժ ունեցող անձը նման խայտառակ և ապօրինի որոշում կայացրել: Խոսքը վերաբերում է մի քրեական գործի, որով կոնկրետ անձը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ սպանելու նպատակով մեկ անգամ դանակով հարվածել է տուժողին, սակայն վերջինիս չի մահացել: Նախաքննական մարմինը մեղադրյալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան և դատարանը քննելով միջնորդությունը, իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերում առկա չեն բավարար տվյալներ, որոնք հիմնավոր կասկած կառաջացնեին, որ հենց այդ անձն է դանակով հարվածել տուժողին:

Դատարանը նշել է, որ մեղադրվողի ձեռքին դանակ լինելու կամ դանակով տուժողին հարվածելու վերաբերյալ փաստական տվյալներ առկա չեն, ուստի կայացրած որոշմամբ մերժել է քննիչի միջնորդությունը: Դատարանի նշված որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Հասկանալով, որ քրեական գործը մտել է փակուղի, նախաքննական մարմինը վաղուց ծանոթ շեղող հնարք է կիրառել և շուրջ 3 ամիս անց ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրած մեղադրանքին լրացրել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը՝ պատճառաբանելով, որ մեղադրյալի կողմից տուժողին դանակով հարվածելու գործողությունը նաև հանդիսանում է զենքի գործադրմամբ խուլիգանություն, որից հետո կրկին միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Առաջին ատյանի դատարանն, այս անգամ արդեն այլ դատավորի նախագահությամբ, կրկին մերժել է քննիչի միջնորդությունը՝ կրկին հիմնավոր կասկածի բացակայությամբ և կրկին նշելով, որ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերում առկա որևէ փաստական տվյալ դատարանին հնարավորություն չի տվել հանգելու այն հետևության, որ մեղադրյալը սուր, կտրող-ծակող գործիքի հարվածել է տուժողին, հետևաբար՝ նաև, որայդպիսի գործիքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն: Ընդ որում, հատուկ պետք է նշեմ, որ մեղադրյալի կողմից տուժողին դանակով հարվածելու հանգամանքը քննիչը 2-րդ անգամ դատարանում փորձել է հիմնավորել բացարձակապես նույն նյութերով, որոնք դատարան էր ներկայացրել առաջին անգամ և դատարանը մերժել էր միջնորդությունը:

Իսկ լրացուցիչ ներկայացված նյութերում միայն այնպիսի ցուցմունքներ էին, որոնց համաձայն դեպքի ժամանակ մեղադրվողի ձեռքին որևէ առարկա, այդ թվում՝ դանակ չի եղել և որ տուժողին այլ անձ է դանակով հարվածել: Այս անգամ դատախազի կողմից այս որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Նույնսիկ սկսնակ իրավաբանների համար է ակնհայտ, որ եթե առկա է ՀՀ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում, որում կոնկրետ փաստերի հիման վրա դատարանը եկել է եզրահանգման, որ հիմքեր չկան ենթադրելու, որ կոնկրետ անձը դանակով հարվածել է տուժողին, ապա նույն փաստերի հիման վրա որևէ այլ դատարան՝ կլինի դա վերաքննիչ, թե վճռաբեկ դատարանը, իրավասու չէ անտեսել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և դրան ուղիղ հակասող այլ որոշում կայացնել:

Չեմ ուզում մտածել, որ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն այդ պարզ իրավաբանության մասին չգիտի, քանի որ դատախազի բողոքի հիման վրա բեկանել է առաջին ատյանի դատարանի 2-րդ որոշումը՝ նշելով, որ հիմնավոր կասկած առկա է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այդ ընթացքում նշելով աբսուրդի հասնող հիմնավորումներ: Մասնվորապես նշել է, որ առաջին ատյանի դատարանի 1-ին՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը, որում դատարանը հանգել էր, որ չի հիմնավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը մեղադրյալի կողմից կատարելու հիմնավոր կասկածը, արգելք չէ, որ վերաքննիչ դատարանը հաստատված համարի այդ նույն հիմնավոր կասկածը:

Ակնհայտ էր, որ մեղադրանքի կողմը երկու անգամ անհաջող փորձ էր կատարել մեղադրյալին կալանավորելու, սակայն քանի որ իրենց ցանկալի դատավորները չեն եղել միջնորդությունները քննողները և չեն կարողացել հասնել իրենց անօրինական նպատակին, ուստի այս անգամ վերաքննիչ բողոք էին ներկայացրել այն հույսով, որ վերաքննիչ դատարանում դեռևս մնացած մոտ 2-3 »արտահաստիքային դատախազ» դատավորներից մեկը կքննի բողոքը և այս անգամ նրանց «բախտը բերեց»  և գործը քննեց Մհեր Արղամանյանը:

Հիմա հարց է ծագում, թե ի՞նչն է ստիպել Մհեր Արղամանյանին նման ապօրինի դսատական ակտ կայացնել. վախը դատախազությունից, թե այլ հանգամանքներ: Եվ այս դատավորը տարիներ շարունակ ստուգում է առաջին ատյանի դատարանների կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը և մարդկային ճակատագրեր որոշում… Եվս մեկ անգամ դժբախտություն են ունեցել առնչվել այս դատավորի նմանատիպ որոշման հետ, երբ առաջին ատյանի դատարանը կրկին մերժել էր այլ մեղադրյալի կալանավորման միջնորդությունը, դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել,  և Մհեր Արղամանյանը շտապում էր սովորականից շատ արագ քննել բողոքը և կալանավորել անձին, ինչն այնքան ակնհայտ էր, որ այդ մասին հայտարարեցի դատարանում և ինքնաբացարկ հայտնեցի նրան, ինչը, բնականաբար, չընդունեց և բավարարեց կալանավորելու վերաբերյալ դատախազի բողոքը: Իհարկե, որոշ ժամանակ անց հենց նախաքննական մարմինը քրեական գործով վարույթը  կարճեց՝ այդ անձի արարքում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2183 դիտում

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից