Երևան
12 °C
Հայաստանը ԵԱՏՄ տարածքներում ունի արտահանման չօգտագործված հնարավորություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` անդրադառնալով երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքեր բարձրացնելու վերաբերյալ հարցին:
«ԵԱՏՄ անդամակցությամբ մենք բազմաթիվ ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացման համար վերցրել էինք անցումային ժամանակահատված, եւ դրանք մի օր ավարտվելու են: Տնտեսությունը դա պետք է հաշվի առնի ու վերադասավորվի: Կարծում ենք, որ արտահանումը ամենաառաջին հարցերից մեկն է: Մենք ունենք արտահանման չօգտագործված շատ մեծ հնարավորություն հենց ԵԱՏՄ-ի տարածքներում: Դրա օգուտն այն է, որ Հայաստանն այդ տարածքի երկրներ ապրանքներ է արտահանում առանց մաքսատուրքերի կիրառության: Այսինքն, մենք պետք է օգտագործենք ինտեգրման եղած հնարավորությունները: Սա չափազանց կարեւոր հարց է»,- ասաց նախարարը:
Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը մի կողմից կտուժի, որովհետեւ կունենանք որոշակի բարձր դրույքաչափերով ներկրվող ապրանքներ: Սակայն նախարարը նշում է, որ պետք է խոսել նաեւ այն մասին, որ Հայաստանի տնտեսությունն ունի բազմաթիվ չօգտագործված հնարավորություններ հենց եվրասիական տնտեսական տարածքում: Այդպիսի հնարավորություններ են ստեղծվում նաեւ այն ազատ առեւտրի համաձայնագրերի կիրառության արդյունքում, որոնք բանակցվում եւ ստորագրվում են:
«Օրինակ՝ ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի հետ ժամանակավոր առեւտրի համաձայնագրով ապրանքների արտահանման դրույքաչափերն են նվազեցվել: Օրինակ միսը Իրանի շուկա արտահանելու համար կա բարձր դրույքաչափ, բայց դա այդ համաձայնագրով իջեցվում է: Հետագայում պետք է կարողանանք ապրանքները դեպի Իրան արտահանել առանց որեւէ մաքսատուրքի դրույքաչափ կիրառելու»,- ասաց նախարարն ու նշեց, որ նույն կերպ կարող է լինել նաեւ այլ երկրների հետ, որտեղ ԵԱՏՄ-ի միասնական ուժն առեւտրի նպաստավոր պայմանների հասնելու համար ավելի մեծ է, քան կունենար Հայաստանը, եթե առանձին բանակցեր այդ տնտեսություններից որեւէ մեկի հետ:
Խաչատրյանը նշեց, որ երրորդ երկրներից ներմուծման դեպքում տուրքի դրույքաչափերի բարձրացումը, որը կկիրառվի անցումային ժամանակն ավարտելուց հետո, որոշակիորեն ազդելու է սպառողական ապրանքների գների վրա եւ Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի վրա, բայց դրանք նաեւ տնտեսական հնարավորություններ են, որոնք Հայաստանի քաղաքացիներին ավելի շատ արտադրելու, ավելի շատ վաճառելու, բարձր եկամուտների ունենալու հնարավորություն են տալու:
Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ նաեւ ավտոմեքենաների մաքսատուրքի հարցում առաջացած խնդիրներին:
Հարցին, թե շատ է ասվել այն մասին, որ ԵԱՏՄ շուկայի օրենսդրական կարգավորումների հետեւանքով ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 8 անգամ թանկանալու է: Արդյոք Հայաստանը չի՞ կարող դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որպեսզի մաքսատուրքերն առայժմ չբարձրանան:
Խաչատրյանը պատասխանեց. «Վարչապետն ասել է՝ քննարկումները գնում են, որոշում դեռ չկա: Բոլորս հույս ունենք, որ հնարավորություն կա, դեռեւս դիմում չի եղել պաշտոնապես, բայց քննարկումներն ընթացքի մեջ են»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե տրված է եղել անցումային ժամանակաշրջան ու եթե հարցը միայն Հայաստանի շուկային վերաբերեր, հարցն ավելի կանխատեսելի կլիներ:
Խաչատրյանի խոսքով պետություններ կան, որտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաներն այնքան շատ են, որ հարցնում են, թե ինչու պետական տուրքերը չեն վճարվում այդ երկրում, այլ Հայաստանում:
Ինչ վերաբերում է այն հակասություններին, որոնք կարող են առաջանալ «GSP+»-ի հետ կապված, նախարարն ասաց. «Դա «GSP+»-ի հարց չէ: Դա ուրիշ պատմություն է, հակասություն չկա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT