Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատապարտում է «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։
Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։
Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների եւ երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց։ Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց:
Կազմակերպության ջանքերով 2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, եւ ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:
Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորությունները իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց եւ իրենց ընտանիքի անդամների նկատմամբ:
Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը եւ ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար»,-գրել է նախարարը:
Երեկ մի խումբ ակտիվիստներ տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը, նրանց պնդմամբ, մանուկների շրջանում այլասերում է տարածում:
Գիրքը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար։
Միջոցառման կազմակերպիչներից «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը:
ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ միջոցառման ընթացքում հանդիպման վայր են ներխուժել մոտ 25 անձ, ովքեր խափանել են միջոցառումը:
«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը եւ այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,-ասված է հաղորդագրության տեքստում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT