Երևան
12 °C
Երեկվա իմ հայտարարությամբ ես դատապարտել եմ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի կազմակերպած միջոցառումը խափանելու փորձը: Սա կարեւոր է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են նաեւ պետության գործառույթը: Արդյո՞ք ճիշտ եք համարում, որ պետությունը չի պաշտպանում սեռական բռնության ենթարկվածներին. ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել այդ կազմակերպություններին, որ այդ գործառույթն իրենք են իրականացնում:
Այսօր այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Անդրադառնալով մայիսի 5-ին «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածին, երբ փորձ էր արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը:
Գրքի նպատակն է՝ կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, այն նախատեսված է 3-ից 6 տարեկան երեխաների համար:
«Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել»,-ասաց Բաթոյանը՝ հավելելով, որ երեկ ֆեյսբուքյան իր էջում գրքի հրապարակումը նպատակ ուներ ցույց տալու, որ բարձրացված աղմուկն ու տարածված թյուր կարծիքներն իրականությանը չեն համապատասխանում: Գրքում այլասերման ոչ մի նշույլ չկա:
Լրագրողների հարցին, թե գրքում առկա լեզվամտածողությունը բավարարե՞լ է նախարարին, Բաթոյանը չցանկացավ գնահատականներ տալ՝ ասելով. «Ես գրախոսությամբ չեմ զբաղվել եւ չեմ էլ պատրաստվում: Յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում՝ իր երեխային ինչպես պաշտպանել եւ դաստիրակել»:
Նախարարը նշեց, որ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ին հետ զուտ գործընկերային հարաբերություններ են եւ ինքը որեւէ կազմակերպության չի պաշտպանում: Բաթոյանը հայտնեց, որ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց: Եվ այդ կազմակերպության ջանքերով 2013 թվականին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, եւ ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:
«Ես զուտ պաշտպանում եմ Հայաստանում հասարակական կազմակերպության գործունեության իրավունքը: Ես խրախուսում եմ կրթությունը, իրազեկվածությունն ու պաշտպանվածությունը: Մեթոդները կարող են լինել տարբեր»,- նկատեց Զարուհի Բաթոյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում գրախանութ են ներխուժել մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը:
Ավելի ուշ ՀԿ-ից հայտնել էին, որ «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել: Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում դատապարտել էր տեղի ունեցած միջադեպը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT