Անձը, որի խոսքով, Արսեն Ջուլֆալակյանը հոր հետ ծեծել է իրեն, տանը չէր. հարեւանները նրա մասին տողատակերով են խոսում

Հարեւանները տողատակերով են խոսում Սերգեյ Մխիթարյանի մասին, որի խոսքով, ԱԺ պատգամավոր, հայտնի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հոր հետ ծեծել է իրեն: Այսօր՝ մայիսի 6-ին, մամուլում տեղեկություն էր տարածվել, որ 63-ամյա Մխիթարյանը «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդով» հայտնվել է «Էրեբունի» ԲԿ-ում ու հայտնել է, որ Ջուլֆալակյանները ծեծել են իրեն: Նա ասել էր, որ դեպքը տեղի է ունեցել իր տան մոտ գնտվող ավտոկայանատեղիի մուտքի մոտ: Արսեն Ջուլֆալակյանը ՀԺ-ին ասել էր, որ դա սուտ է ու պարզապես երեկ լուրջ խոսակցություն է ունեցել նրա հետ: Հետագայում սոցցանցերում գրել էր, որ պարզապես այդ մարդու ճնշումն է բարձրացել, նրան հիվադնանոց են տեղափոխել: Հիվանդանոցից էլ ՀԺ-ին ասել էին, որ հետազոտվել ու տուն է գնացել:

Մենք օրվա ընթացքում մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել Սերգեյ Մխիթարյանի հետ՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար, սակայն հեռախոսազանգերին նա չպատասխանեց: Երեկոյան այցելեցինք նրա բնակարան, սակայն տանը չէր: Հարեւանները նշեցին, որ գուցե աշխատանքից չի վերադարձել: Նրանք նաեւ ասացին, որ երեկ երեկոյան ոչ մի աղմուկ չեն լսել: Նշեցին, որ ավտոկայանատեղին, որի մասին մամուլում նշվում է, տեսախցիկներ ունի:

Ընդհանրապես հարեւանները տողատակերով էին խոսում Մխիթարյանի մասին: Հարեւաններից մեկը հեռուստատեսությամբ էր տեղեկացել դեպքի մասին: Նա ասաց, որ այս պահին նա կարող է նույնիսկ տանը լինել, բայց դուռը չբացել: Նրան նկարագրեց որպես ինչ-որ առումով գոռոզ, չշփվող մարդ, իսկ հարցին՝ արդյոք կարող էր Սերգեյ Մխիթարյանն ինչ-որ բան այնպես արած չլինել, պատասխանեց. «Մեր մեջ ասած, այո՛»: Մեկ այլ հարեւան նախ ցանկանում էր ինչ-որ բան պատմել, սակայն փոխեց խոսքը:

Սերգեյ Մխիթարյանն Արսեն Ջուլֆալակյանի հետ սրճարանային բիզնեսում համասեփականատեր է: Ըստ Ջուլֆալակյանի՝ երեկվա իրենց խոսակցությունը եղել է գործնական թեմայով: Ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն հույս ունի, որ կգան: Նա ընդգծեց, որ իր ու հոր կողմից ոչ մի բռնություն Մխիթարյանի նկատմամբ չի եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8887 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը