Լոռուց մեծ թվով երկրպագուներ կգան Երեւան՝ գավաթի եզրափակչին. մարզիչը ֆուտբոլային տոն է սպասում

«Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն իսկական տոն է ակնկալում ՀՀ Գավաթի 2018-19 խաղարկության եզրափակչում: Վաղը՝ մայիսի 8-ին, որոշիչ խաղում վանաձորցիների մրցակիցը լինելու է ՀՀ գործող չեմպիոն «Ալաշկերտը»: Վանաձորյան թիմի համար սա իր պատմության մեջ առաջին տիտղոսը նվաճելու հիանալի հնարավորություն է, ու հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ակումբը երկրպագուների համար անվճար ուղեւորություն է կազմակերպում դեպի Երեւան, ու Լոռու մարզից երկրպագուների մեծ հոսք է սպասվում: Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հույս ունի, որ նրանք կլցնեն մարզադաշտը:

«Հուսով եմ, որ մարզադաշտի 80%-ը կանաչ շապիկներով կլինի: Նորից բոլորին հրավիրում եմ, մեծ տոն է սպասվում, ու հուսով եմ՝ խաղի հետո ավելի մեծ տոն կլինի»,- ասաց նա այսօր նախախաղյա մարզումից առաջ:

Լոռիի» երկրպագուները կլինեն «Բանանց» մարզադաշտի 4-րդ և 5-րդ սեկտորներում և դրանից աջ ընկած հատվածում:

Պետրոսյանը վստահեցրեց, որ ֆուտբոլիստներն էլ շատ ոգեւորված են: Մարզիչը շեշտեց, որ թիմը պատրաստ է: Նաեւ ավելացրեց, որ իրենք անելու են իրենց առավելագույնը երկրպագուների հույսերն արդարացնելու համար:

«Թիմը պատրաստ է: Նկատում եմ, որ թիմի մոտ կարծես տոն լինի այս եզրափակիչը, ինչպես ամբողջ Վանաձորում ու Լոռու մարզում: Իրոք շատ մեծ հետաքրքրություն է այս խաղի հանդեպ մանավանդ նորից ասեմ՝ Լոռու մարզում: Այնպես որ կարծում եմ՝ տղաները կազմ ու պատրաստ ամեն ինչ կանեն, որպեսզի ուրախացնեն մեր երկրպագուներին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մրցակցին, ապա մասնագետն ընդգծում է, որ «Ալաշկերտին» հաղթելու համար իրենք պետք է շատ լավ խաղան: Նա համամիտ է մրցակցի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքի հետ, որ այս խաղում շանսերը հավասար են:

««Ալաշկերտի» մասին երկար խոսելու կարիք չկա: Վերջին 3 տարիների Հայաստանի չեմպիոնն է, գործող չեմպիոնն է ու հավակնություններ ունի նաեւ այս տարի չեմպիոն դառնալու: Շատ դժվար մրցակից է, ու դրա համար մեզ պետք է շատ լավ խաղ ցուցադրել, որպեսզի կարողանանք հաջողության հասնել: Շանսերն էլ, ինչպես Աբրահամ Խաշմանյանը նշել է, գավաթային խաղ է, 50/50 է միանշանակ»,- ասաց նա:

Եզրափակիչը տեղի է ունենալու «Բանանց» մարզադաշտում: Սկսվելու է 19:30-ին: Մուտքն ազատ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2242 դիտում

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին