Երևան
12 °C
Գյումրու փողոցաշինական աշխատանքներն ավարտի փոխարեն հասան Շիրակի մարզային քննչական վարչություն: Աշխատանքների ժամանակ կատարված առերեւույթ չարաշահումների դեպքով հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ այն է Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, եւ 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը:
Քրեական գործի հիմքում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն հկ-ի մոնիթորինգի արդյոնքների զեկույցն է: Այն կազմակերպությունն իրականացրել է «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ եւ որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում: Զեկույցը 2019 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն հենց «Կոմպասս»-ն է ուղարկել: Պատասխանատուն ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ ինչքան հնարավոր պետական մարմին կա, զեկույցն ուղարկված է:
Արդյո՞ք զեկույցը մինչեւ դատախազություն ուղարկելը ներկայացվել է Գյումրու քաղաքապետին, ՀԺ-ի հարցին, «Կոմպասս» հկ նախագահ Ղարիբ Հարությունյանը հիմնավոր պատասխան ուներ: Ասաց ոչ միայն քաղաքապետին է այն ներկայացվել, այլեւ Շիրակի մարզպետարանի ուշադրությանն է ներկայացվել: Ավելին, մինչ դատախազություն ուղարկելը «Կոմպասս»-ը զեկույցի բաց քննարկում է կազմակերպել Գյումրու «Բեռլին» հյուրանոցում, որին մասնակցել են տարբեր կառույցների, այդ թվում եւ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուները:
«Գյումրու քաղաքապետարանից ներկայացուցիչ կար, Կնյազ Մանասյանն էր մասնակցում (Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ), ու էլի մարդիկ կային: Տեղում բավական թեժ քննարկում եղավ, մոտ 2 ժամ, բայց դա ավելի շատ վերաբերեց ծրագրի ընդհանուր ընթացքին, ուշացումներին, բայց էն, ինչը մենք բնապահպանական, անվտանգության եւ շատ այլ առումներով փաստել ենք որպես նորմի խախտում, դրանց շուրջ քննարկում չի եղել իրականում, որովհետեւ դրանք մասնագիտորեն հավաստված խախտումներ են: Զեկույցը քննարկված է, այնպես չէ, մենք գաղտնի քայլեր ենք արել, առաջինը հենց քաղաքապետարանին ենք ներկայացրել: Ընթացքում էլ, երբ որ մոնիտորինգ են իրականացրել, մենք իրանց հրավիրել ենք էդ հանդիպումներին»,-ասաց Ղարիբ Հարությունյանը:
«Կոմպասս»-ը մոնիթորինգի է ենթարկել Գյումրու 5 փողոց: Ընդ որում, դրանք այն փողոցներն են, որոնցում ներկա պահին էլ շարունակվում են աշխատանքները: Դրանք են Մուշ 2 թաղամասին մոտեցող ճանապարհը , Ջիվանի, Վազգեն Սարգսյան , Գարեգին Նժդեհ փողոցները և Երևանայան խճուղին: Ընտրությունը կատարվել է այն սկզբունքով, որ ներառված լինեն Գյումրու պատմական միջուկում տեղակայված փողոցները և առնվազն մեկ ծայրամասային փողոց:
Վազգեն Սարգսյան փողոցում արձանագրված հիմնական խնդիրը վերաբերում է շինարարական աշխատանքների իրականացման հետևանքով վարորդների և բնակիչների ազատ տեղաշարժի խոչընդոտների առաջացմանը: Շինարարական աղբը և հողի հեռացված շերտը մայթերին և փողոցի երթևեկելի հատվածում կուտակելու հետեւանք է իրավիճակը: Այս տարածքում արձանագրված խնդիրներից են եղել նոր իրականացվող սալիկների թվում առկա վնասված և ոչ պիտանի սալիկների հայտնաբերումը: Բացի այդ, առաջին իսկ անձրևային տեղումներից հետո Վ. Սարգսյան փողոցի մայթերի որոշ հատվածներում մայթեզրերը քանդվել են՝ առանձնանալով բետոնե շերտից:
Գարեգին Նժդեհ փողոցի մի շարք հատվածներում նկատվել են մայթեզրերի սալիկների ու բետոնե շերտի ամջատում՝ փշրվող բետոնի պատճառով:
Մուշ-2 թաղամասին մոտեցող ճանապարհում մոնիտորնգային այցերի ընթացքում իրականացվելիս են եղել եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Այստեղ իրականացված որոշ չափումների դեպքում պահպանված չեն եղել իրականացվող մայթի եզրաքարերի ստորին շերտերի համար սահմանված հաստությունները և լայնությունները: Արձանագրված շեղումները կազմել են 1-ից 5 սմ:
Երևանյան խճուղում կատարած 5 մոնիթորինգային այցերի ընթացքում իրականացվելիս են եղել հիմնական երթևեկելի մասում երկշերտ ասֆալտաբետոնի իրականացման և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Առանձին փոքր դեպքերում արձանագրվել են 1-ից 3 սմ շեղումներ: Պահպանված է եղել նաև իրականացվող ասֆալտի ջերմաստիճանի համար սահմանված նորմը: Նոր իրականացվող եզրաքարերի թվում առկա չեն եղել վնասված և ոչ պիտանի եզրաքարեր:
Քանի որ Երևանյան խճուղին քաղաք մտնող մայրուղիներից մեկն է, և քաղաքի ծանրաբեռնված փողոցներից մեկն է, այս տարածքի շինարարության ընթացքում և՛ վարորդներից, և՛ բնակիչներից, և՛ անցորդներից անընդհատ դժգոհություններ են հնչել, որոնք հիմնականում վերաբերել են շինարարության ընթացքում վերջիններիս պատճառած անհարմարություններին: բացի այդ, ճանապարհային երթևեկության նշանները, որոնք տեղադրվել են՝ պայմանավորված փողոցի շինարարական աշխատանքներով, երբեմն տեղադրվել են ոչ ճիշտ վայրում, կամ ոչ թույլատրելի հեռավորության վրա, ինչի պատճառով վարորդներին անհարմարություններ են պատճառվել:
Լուսանկարները «Կոմպասս» հկ մոնիթորինգի արդյունքների զեկույցից
Ջիվանի փողոցում կատարած մոնիտորինգային այցերի ընթացքում արձանագրվել են շեղումներ հիմնական երթևեկելի մասում երկշերտ ասֆալտբետոնի իրականացման դեպքում շերտերի հաստությունների նորմերի պահպանման առումով, որտեղ շեղումը կազմել է 5-ից 6սմ: Իրականացված մյուս չափումների դեպքում նորմատիվները կա՛մ պահպանված են եղել, կա՛մ գերազանցել են սահմանված նվազագույն շեմերը: Նոր իրականացվող եզրաքարերի և սալիկների թվում առկա չեն եղել վնասված և ոչ պիտանի եզրաքարեր, սալիկներ:
Ղարիբ Հարությունյանն ասաց մոնիթորինգի նպատակը շինարարական աշխատանքի որակի, աշխատանքների անվտանգ եւ նորմերին համապատասխանող ընթացքի վերահսկումն է եղել:
Հարուցված քրեական գործի հետ կապված ի՞նչ ասելիք ունի Գյումրու քաղաքապետարանը: ՀԺ-ի այս հարցին մամուլի քարտուղարը պատասխանեց. «Տեղյակ ենք քրեական գործից: Մեզանից ինչ փաստաթուղթ պահանջվել է՝ ներկայացրել ենք: Քրեական գործ է, հետևում ենք, տեսնենք ինչ զարգացում կլինի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT