Երբեք առիթ չենք տվել կասկածելու, որ կարող ենք ապահովել հայ մարզիկների անվտանգությունը. ադրբեջանցի ֆուտբոլիստ

Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Վագիֆ Ջավադովը վստահ է, որ Ադրբեջանում «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վտանգ չի սպառնա: Մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակչում «Արսենալը» մրցելու է «Չելսիի» դեմ: Բրիտանական մամուլն ակտիվորեն քննարկում է՝ արդյոք Մխիթարյանը կգնա եւ արդյոք ապահով կլինի այնտեղ, թե՝ ո՛չ: Ադրբեջանցի նախկին ֆուտբոլիստը վստահ է, որ իրենք ապացուցել են, որ հայ մարզիկները կարող են ապահով լինել Ադրբեջանում:

«Եթե մեր երկիրը երաշխավորում է անվտանգությունը, ուրեմն այդպես էլ կլինի: Ադրբեջանը 1 անգամ չէ, որ հյուրընկալել է միջազգային մեծ մրցաշարեր, որոնց մասնակցել են նաեւ հայ մարզիկներ: Մենք դեռեւս երբեք առիթ չենք տվել կասկածելու, որ կարող ենք ապահովել հայ մարզիկների անվտագությունը, այդ պատճառով էլ այդ մասին խոսելու անհրաժեշտություն ընդհանրապես չեմ տեսնում: Անգլիացիների բարձրացրած աղմուկն անհասկանալի է, թող չանհանգստանան անվտանգության համար»,- նրա խոսքերն է մեջբերում azerisport.com կայքը:

Ավելի վաղ ռուսական մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ադրբեջանն ՈՒԵՖԱ-ին վստահեցրել է, որ վիզա կտրամադրի Մխիթարյանին ու կապահովի նրա անվտանգությունը:

Ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում «Արսենալը» մեկ անգամ մեկնել էր Ադրբեջան: Խմբային փուլում խաղաց «Քարաբագի» դեմ: Մխիթարյանը թիմի հետ չէր:

Ադրբեջանական թիմի դեմ խաղացել է նաեւ հայ կիսապաշտպանի նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան»: Եվրոպա լիգայի 2015-16 մրցաշրջանում մրցակիցը «Գաբալան» էր: Մխիթարյանը մրցակցի հարկի տակ խմբային փուլի խաղին չգնաց անվտանգության նկատառումներով:

Մայիսի 29-ի եզրափակիչը Մխիթարյանի համար 2-րդն է լինելու: 2016-17 մցացշրջանում նա այս մրցաշարի որոշիչ խաղին հասել է նաեւ «Մանչեստեր Յունայթեդի» կազմում ու հաղթել:

Բաքվում եզրափակիչ անցկացնելու մասին օրերս խոսել է Մխիթարյանի նախկին մարզիչ, այժմ «Լիվերպուլը» գլխավորող Յուրգեն Կլոպը: Նա ասել է, որ ծիծաղելի է եզրափակիչը Բաքվում անցկացնել, քանի որ այն շատ հեռու է ու երկրպագուներին դժվար կլինի հասնել այնտեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2778 դիտում

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում