Երևան
12 °C
Գյումրու Վարդանանց հրապարակում առաջիկայում հնարավոր է լայնածավալ աշխատանք մեկնարկի: Սամվել Բալասանյանը նպատակ ունի հանել հրապարակի ամբողջ ասֆալտածածկն ու դրա փոխարեն գրանիտից սալիկներ շարել, որպեսզի Գյումրին ունենա հանրապետությունում եզակի հրապարակ:
«Հիմա մենք լուսամփոփները լրիվ փոխում ենք, ունենալու ենք շատ գեղեցիկ հրապարակ: Ես առաջարկում եմ բուլիժնիկ շարենք, ինչպես արվեց Վարպետաց, 14, Ղորղանյան փողոցները, եւ հիմա արվում է Ջիվանին: Էս ավագանու նվերը կլինի քաղաքին: Մեր ծախսն ավելանալու է 150-ից 200 մլն-ով ընդամենը: Բայց դա մեկ անգամ կանենք, մեծ ծախս է, ու երկար ժամանակ գործ չի լինի: Մարդիկ էլ միշտ կհիշեն, թե որ ավագանին որոշում կայացրեց սալիկապատման համար: Հավատացեք, ճիշտ առաջարկություն եմ կատարում»,-այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Սամվել Բալասանյանը:
Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հակադարձեց՝ հանրային քննարկում կազմակերպեք, մարդիկ կգան, կասեն՝ ճիշտ է, թե սխալ, նաեւ կասեն, թե էդ գումարները որտեղ կարելի է ծախսել:
«Ասֆալտը հանել, սալաքար շարելուց առաջ բազմաթիվ ուրիշ խնդիրներ կան: Գյումրի գետակի երկու կողմերի կոլեկտորները պետք է սարքել, որ մարդիկ աղբը չբերեն լցնեն գետակի մեջ: Փողոցների մոտավորապես 60 տոկոսն իսպառ չեն նորոգվել 30 տարի: Իհարկե, կարելի է ցանկացած դիզայն անել, ասել՝ հրապարակը դարձավ ավելի գեղեցիկ, կարելի է գրանիտ շարել, տրավերտին կարելի է շարել եւ այլն, ավելի թանկ, բայց ստացվում է մոտավորապես հետեւյալը. ես կենտրոնական իշխանություններին միշտ մեղադել եմ Երեւանին ավելի շատ ուշադրություն դարձնելու մեջ, քան մարզերին: Հմի ստացվում է սպես, մենք պիտի քաղաքի կենտրոնին ավելի շատ ուշադրություն դարձնենք, քան մնացած թաղամասերին, որտեղ բազմաթիվ փողոցներ կան: Ես ամեն անգամ չեմ ուզում ասեմ, թե մե՞ր փողոցը երբ է սարքվելու: Ամեն օր տնից դուրս գալուց մարդիկ հարցնում են՝ լավ, քանդեցիք, բրախեցիք, ո՞վ պտի սարքի: Բայց սա չի նշանակում, թե չենք ուզում, որ քաղաքը գեղեցիկ լինի: Բերեք մեր ոտները մեր վերմակի չափ մեկնենք: Թե չէ հազար հատ գեղեցիկ ու շքեղ ծրագրեր կարող ենք առաջարկել: Էս քարե գորգը որ սարքեցին, կես մլն դոլար է նստել: էն ժամանակ էլի խայտառակ վիճակ էր քաղաքում»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:
Սամվել Բալասանյանը դժգոհություն ուներ ԱԺ պատգամավորներից: Ասաց՝ ամբողջ հանրապետությունում 300 կմ ճանապարհ են սարքում, բոլոր տեղերում էլ խնդիրներ կան: Գյումրիում ընդամենը 4 կմ ճանապարհ են քանդել, պատգամավորները դա իրենց համար օրակարգային քննարկման թեմա են դարձրել:
«Որ պատգամավորը դուրս գուկա, կսե՝ մեր Գյումրու փողոցները, հա փողոցները: Փոխանակ ասեն՝ ծրագիր տվեք, ընկել են մենակ կքննադատեն, խոմ մենակ քննադատելով չէ՞: Պիտի գործ արվի, մենակ խոսալով չէ: Հլը անընդհատ շաքյար, շաքյար ըսեք, տեսեք՝ բերաններդ կքաղցըրնա՞: Սուբվենցիոն ծրագրով հիմա 6 փողոց ենք կառուցում, եւ մեկ շրջանցող ճանապարհ, որը 3 կմ է: Պիտի անենք, ով ինչ ուզում է ասի, ինչ քաղաքական պրոցես ուզում է սարքի, ինչ ուզում է անի: Միեւնույն է, քաղաքը պետք է սարքվի: Հազիվ երակը գտել ենք սարքելու: Իսկ իրանք անիմաստ բան են անում էլի: Էնքան պիտի էնեն, որ Եվրոպական բանկը հրաժարվի, ըսե՝ ախպեր, հաջողություն, գնացեք: Չի կարելի էլի»,-զայրացավ Սամվել Բալասանյանը: Ավագանու նիստի ավարտին էլ տեղյակ պահեց, թե գալիք տարում ավելի շատ, մոտ 40 փողոց է քանդվելու: «3 հատ մագիստրալ փողոց ենք քանդել ամբողջ քաղաքը խառնվել է իրար, հաջորդ տարի 40 հատ փողոց ենք քանդելու: Երեւի ընձի դնեն ստեղ հրապարակը կախեն, բայց սարքվելու է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT