Երևան
12 °C
Ապրիլ ամսին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը հերթական աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում: Ավելի վաղ մեր զրույցում Օրբելյանը հայտնել էր, որ Մետրոպոլիտան օպերային թատրոնի խորհրդի ասոցացված անդամ դառնալու առաջարկ է ստացել: Մետրոպոլիտանի խորհրդի ասոցացված անդամ դառնալու, Նյու Յորք հրավերի եւ հետագա համագործակցությունների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Կոնստանտին Օրբելյանի հետ:
- Մաեստրո, ինչպե՞ս անցավ ԱՄՆ ձեր այցելությունը: Մետրոպոլիտան օպերային թատրոնի հետ համատեղ ի՞նչ մշակութային ծրագրերի սպասենք:
- Ուղեւորությունը հրաշալի էր ու հետաքրքիր: Մետրոպոլիտան օպերայում հանդիպեցի Լինդեմենի Երիտասարդ արտիստների ծրագրի ղեկավար Սոֆի Ջոյսի հետ, քննարկեցինք նրա Երեւան այցի եւ մեր թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի շրջանակում համագործակցության մի շարք հարցեր: Քննարկեցինք համագործակցության բոլոր հնարավոր տարբերակները: Ներկայացրեցի Լեւոն Ջավադյանի ղեկավարությամբ մեր թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցների հաջողությունները Ռուսաստանում, Բելառուսում, Եվրոպայում անցկացված վոկալի միջազգային մրցույթներին, եւ իհարկե ՀՀ Նախագահի կողմից արտիստների ստացած մրցանակները: Ուստի, մեր երիտասարդական օպերային ծրագրի արտիստների համար հիանալի հնարավորություն կլինի Մետրոպոլիտան օպերայում Լինդեմեն ծրագրի լսումներին մասնակցելը: Բոլորս շատ զարմացանք, երբ տեղեկացանք, որ մեր Երիտասարդական օպերային ծրագիրը Մշակույթի նախարարության կողմից դրամաշնորհ չի ստացել եւ դա ակնհայտորեն ցույց տվեց հանձնաժողովի նախագահ Նազենի Ղարիբյանի վերաբերմունքը, որ Թատրոնի եւ Լեւոն Ջավադյանի կատարած աշխատանքը կարեւոր չեն Հայաստանի Օպերային թատրոնի ապագայի եւ զարգացման համար: Նախկին փոխնախարարն իր այդ քայլով տեղեկացրեց, որ ավելի լավ է արտիստները մեկնեն արտերկիր եւ այնտեղ շարունակեն իրենց ուսումը: Սա շատ ցավալի փաստ է Հայաստանի երիտասարդ արտիստների համար: Անշուշտ, ուղեւորությունը հաջող էր, քանի որ քննարկեցինք նաեւ Լինդեմեն ծրագրի արտիստների Հայաստան այցելության հարցը: Նրանցից շատերին ես հրավիրել եմ Ռուսաստան, նրանք ելույթ են ունեցել Սանկտ Պետերբուրգում կայացած փառատոնին, որի կազմակերպիչը արդեն 26 տարի է՝ իմ կինն է՝ Մարիա Սաֆարյանցը: Հանդիպեցի նաեւ Մետրոպոլիտան օպերայի գլխավոր տնօրենի երաժշտական կառավարման գծով օգնական, վոկալի փորձավար Ջոն Ֆիշերի հետ, որն անհամբերությամբ սպասում է կրկին այցելել Հայաստան եւ, անշուշտ, հետաքրքրված է Օպերային թատրոնի եւ Երիտասարդական օպերային ծրագրի արտիստների համար իմ կազմակերպած վարպետության դասերով: Քննարկեցինք Հայաստանում Մետրոպոլիտան օպերայի ներկյացումների ուղիղ հեռարձակումների ցուցադրման հարցը: Ակնհայտորեն այս բոլոր հարցերը առանձին եւ անհատական քննարկումներ են ենթադրում: Ուղիղ հեռարձակումները պահանջում են հատուկ ձայնային սարքավորումներ եւ հատուկ ինտերնետային կապ: Մետրոպոլիտան օպերայի ներկայացումները ուղիղ հեռարձակվում են աշխարհի ավելի քան 6000 թատրոններում: Օպերային արվեստը սիրողների եւ գնահատողների համար յուարահատուկ ու աներեւակայելի հնարավորություն է ուղիղ հեռարձակմամբ դիտելու Մետրոպոլիտան օպերայի հրաշալի ներկայացումները Հայաստանում: Այդ հեռարձակումները մոտավորապես տեղի են ունենում տարին 12 անգամ: Այսպիսով, ինչպես ընդունված է ասել այս պարագայում աշխատանքները շարունակվում են:
- Ճի՞շտ էին այն տեղեկությունները, որ մեկնել էիք բանակցությունների՝ հայկական ազգային առաջին բալետը՝ Ա.Խաչատրյանի «Գայանե»-ն, այնտեղի հռչակավոր բեմում ներկայացնելու համար:
- Ես քննարկում եմ Նյու Յորքում Խաչատրյանի երեք բալետների ներկայացման հարցը: Ամենայն հավանականությամբ, եթե հյուրախաղերը կյանքի կոչվեն, դրանք տեղի կունենան 2020 թվականի ամռանը Նյու Յորքի պետական թատրոնում: Ակնհայտ է, որ առանց Հայաստանի կառավարության եւ մշակույթի նախարարության աջակցության նման մասշտաբի հյուրախաղեր հնարավոր չի լինի իրականացնել: Քանի դեռ չգիտենք, թե մշակույթի նախարարությունն ինչ դերակատարում ունի Օպերային թատրոնի գործունեության մեջ, կսպասենք՝ հետագա բանակցությունները ավարտին հասցնելու համար:
- Նյու Յորքի Մետրոպոլիտան-ի խորհրդի ասոցացված անդամ ընտրվեցի՞ք:
- Երբ ստացա խորհրդի ասոցիացված անդամ դառնալու առաջարկը, ես զբաղեցնում էի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները:Ուստի, դեռ պետք է սպասենք, ինչի արդյունքում էլ պարզ կլինի, թե ինչ հանգուցալուծում կստանան մեր քննարկումները Մետրոպոլիտան օպերայի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT