Եկել եմ պարոն նախագահ Ռոբերտ Քոչարյանին իմ աջակցությունը հայտնելու․ Աղվան Վարդանյան

ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցությունից հեռացված Աղվան Վարդանյանն այսօր եկել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակ՝ իր աջակցությունը հայտնելու սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին։ Այս դատարանում ընթանում է Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։

Վարդանյանն ասաց, որ թեպետ Քոչարյանը որեւէ մեկի աջակցության կարիքը չունի, այնուհանդերձ յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացի պարտավոր է իր դիրքորոշումն արտահայտել։ Աղվան Վարդանյանի կարծիքով՝ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում․

«Առաջին իսկ օրից սկսած, երբ որ պարոն Քոչարյանին ներկայացվեց մեղադրանք, բնական է, որ նյութերը սկսել էին հավաքել դրանից գոնե ամիս-ամիսուկես առաջ, պարզ է, որ իշխանափոխությունից հետո, իշխանության թավշյա բռնազավթումից հետո առաջին պատկերը մարտի 1–ի գործով պարոն Քոչարյանին մեղադրյալ նշանակելն է»,–ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ բոլորը ականատես են եղել, երբ տասնյակ անգամներ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտվել է՝ առաջին դեմքերի մակարդակով, օրինակ հայտնի ձայնագրությունները եւ այլն։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե տրամաբանական չէ՞, որ հեղափոխությունից հետո առաջինը հենց պետք է մարտի 1–ի դեպքը բացահայտվեր՝ Վարդանյանը պատասխանեց, որ Մարտի 1–ի գործը բացահայտել նշանակում է 10 զոհերի կոնկրետ սպանողներին բացահայտել եւ բոլոր մեղավորներին, ովքեր մասնակից էին դրան, համապատասխան մեղադրանքներ ներկայացնել։

Վարդանյանը կարծում է, թե այս ամենն արվում է՝ հասարակությանը մանիպուլացիայի ենթարկելու համար։

«Գործն այս ռակուրսով փորձել քննելը, ուղղակի քաղաքական հետապնդում է եւ նախկին մեղքը իրենց սեփական անձերից հեռացնել»,– ասաց Վարդանյանը՝ մեկնաբանելով, թե մարտի 1–ի առավոտյան Ազատության հրապարակում ոչ մի զոհ չի եղել եւ ոստիկանական ստորաբաժանումները մոտեցել են բացարձակ անզեն․

«Ոստիկաները նախապատրաստված դիմադրության են հանդիպել եւ այդ օրը առավոտյան վիրավորվել է 34 ոստիկան, ամբողջ օրվա ընթացքում՝ 187։ Մենք, որ ասում ենք՝ խաղաղ ցույցեր. Էլ չեմ խոսում Տեր–Պետրոսյանի դերակատարության մասին ընդհանրապես, այսօրվա իշխանությունների դերակատարության մասին՝ ամբոխին գրգռելու։ Զոհերը եղել են Լեո-Պարոնյան անկյունում, գրգռված ամբոխն ուղղակի ոստիկանական շղթան ջարդելով անցել է այնտեղ, դա խաղաղ ցույց է՞ր»,- ասաց Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր–Պետրոսյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշմանը, Վարդանյանն ասաց.

«Շատերն ասում էին, որ Լեւոն Տեր–Պետրոսյանը կարող էր գար եւ խաղաղեցներ ցույցը, բայց նա չէր գալու, նրա նպատակը հենց սա էր, եւ երբ որ նա ասում էր՝ թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, նա ասում էր խոսքով, գործով նա դա չէր անում։ Նա խոսքի մարդ էր, ոչ թե գործի։ Հաջորդ օրն ինքն ասելու էր՝ ամեն ինչ շատ լավ է, ուրիշ ձեւ չկա։ Այս մասին պարոն Փաշինյանը մանրամասն գրել է, կարդացեք իր հոդվածը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3570 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում