Երևան
12 °C
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին անդամ, օլիմպիական բրոնզեմեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը խոստովանում է, որ Բաքվում ելույթ ունենալը բարդ է: Նման 2 փորձ ունեցել է: 2007 թ. մասնակցել է աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է եղել օլիմպիական խաղերի համար, իսկ 2015 թ.՝ Եվրոպական խաղերին: ՀԺ-ի հետ զրույցում ըմբիշն իր կարծիքն արտահայտեց այ մասին, որ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գուցե «Արսենալի» կազում մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին, որտեղ մրցակիցը «Չելսին» է
«Ցանկացած հայ մասնակցի համար դժվար է: Շատ մեծ լարվածություն է լինում, սուլոց, բղավոց, տարբեր բաներ: Գիտեմ, որ Հենոն կամային շատ ուժեղ տղա է եւ կխաղա իր ֆուտբոլը եւ ցույց կտա, որ ուժեղագույններից մեկն է»,- ասաց Ամոյանը:
Հայերի համար Մխիթարյանի մասնակցության պարագայում կարեւորը նրա անվտանգությունն է: Համացանցում դա ամենաքննարկվող թեմաներից է: Ոմանք նշում են, որ նա պարտադիր պետք է գնա, մյուսներն էլ մտավախություններ ունեն ապահովության հետ կապված: Ամոյանը կարծում է, որ, եթե Ադրբեջանի իշխանությունները երաշխիքներ տան, խնդիր չի լինի:
«Վտանգը կա, բայց դե, եթե կառավարության կողմից երաշխիքը լինում է, ինձ թվում է՝ երաշխիք կլինի, որ այդպիսի աշխարհահռչակ մարզիկը գնա մասնակցի»,- ասաց նա:
Անգամ երաշխիքների առկայության դեպքում, ոչ բոլորն են, որ նպատակահարմար են համարում Մխիթարյանի՝ Բաքու գնալը: Ամոյանն ինքը որոշել է գնալ, սակայն այս հարցով խորհուրդներ չի տալիս: Ամեն դեպքում վստահ է, որ եթե Մխիթարյանը լինի թիմի կազմում, իրեն լավագույնս կդրսեւորի:
«Դա թիմի եւ նրա որոշումն է: Ես ինձ համար կարող եմ աել: 2 անգամ Բաքվում եղել եմ, տեսել եմ դրա լավ ու վատ կողմերը: Չնայած լավ կողմ չեմ տեսել, լարված իրաիճակ եմ տեսել, բայց ինքս որոշել եմ, որ պետք է գնամ թիմի հետ: Եթե Հենրիխը որոշել է, որ պետք է գնա, եթե թիմը որոշել է, որ պետք է գնա, պետք է գնա: Եվ ինձ թվում է՝ եթե գնա լավ կլինի, որ այնտեղ ցույց տա իր բոլոր լավ հատկանիշները»,- ասաց նա:
Մխիթարյանի՝ եզրափակչի մասնակցել-չմասնակցելու հարցը լուրջ քննարկման առարկա է նաեւ բրիտանական ու ադրբեջանական մամուլում: Բոլորը սպասում են պատասխանի: Ըստ բրիտանական մամուլի՝ բուքմեյքերական ընկերությունները նույնիսկ խաղադրույթներ են սահմանել՝ ավելի հավանական համարելով, որ նա կլինի «Արսենալի» կազմում: Ադրբեջանից վստահեցնում են, որ նա այնտեղ ապահով կլինի: Նշում են, որ նախկինում էլ եղել են դեպքեր, որ հայ մարզիկներն իրենց մոտ մրցումների մասնակցեն: Ադրբեջանի Արտաքին գործերին նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Մխիթարյանը երկիր մուտք գործելու ու կեցության հետ կապված խնդիրներ չի ունենա:
Ավելի վաղ ռուսական մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ադրբեջանն ՈՒԵՖԱ-ին վստահեցրել է, որ վիզա կտրամադրի Մխիթարյանին ու կապահովի նրա անվտանգությունը:
Ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում «Արսենալը» մեկ անգամ մեկնել էր Ադրբեջան: Խմբային փուլում խաղաց «Քարաբագի» դեմ: Մխիթարյանը թիմի հետ չէր: Ադրբեջանական թիմի դեմ խաղացել է նաեւ հայ կիսապաշտպանի նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան»: Եվրոպա լիգայի 2015-16 մրցաշրջանում մրցակիցը «Գաբալան» էր: Մխիթարյանը մրցակցի հարկի տակ խմբային փուլի խաղին չգնաց անվտանգության նկատառումներով:
Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին «Օլիմպիա» մարզադաշտում: Դա Մխիթարյանի 2-րդ եզրափակիչն է լինելու Եվրոպա լիգայում: 2016-17 մցրաշրջանում նա այս մրցաշարի որոշիչ խաղին հասել է նաեւ «Մանչեստեր Յունայթեդի» կազմում ու հաղթել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT