Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը նոր տնօրեն ունի. առաջին մրցույթը ոչ ոք չէր հաղթահարել

Լուսանկարում՝ ձախից առաջինը Միքայել Բադալյան, Տիգրան Վիրաբյան եւ Գագիկ Գյուրջյան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել Միքայել Բադալյանը: Ի դեպ, մինչ այս նա զբաղեցնում էր արգելոց թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: «Շնորհավորում եւ հաջողություն եմ մաղթում նոր տնօրենին՝ այս բարդ եւ պատասխանատու գործում: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ նախկին տնօրեն Գագիկ Գյուրջյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»,-գրել է Վիրաբյանը:

Մրցույթին մասնակցելու եւ հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 26-ն էր:

Հիշեցնենք, որ «Էրեբունի» թանգարանի մրցույթը կայացել էր տարեսկզբին, սակայն հաղթող չէր եղել: Երեւանի քաղաքապետարանից «Հայկական Ժամանակ»-ին փոխանցել էին, որ մրցույթին մասնակցելու համար դիմել է 5 անձ, ներկայացել 4-ը, սակայն նրանք էլ չեն հաղթահարել: «Էրեբունի» թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Գագիկ Գյուրջյանն էր, որը շուրջ 9 տարի զբաղեցրել է տնօրենի պաշտոնը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյուրջյանն ասել էր, որ կշարունակի կատարել տնօրենի պարտականությունները մինչեւ որեւէ մեկը մրցույթում կհաղթի:

Գյուրջյանը մրցույթին մասնակցելու իրավունք չունի, քանի որ եւ՛ պաշտոնավարման ժամկետն է լրացել ե՛ւ տարիքն այլեւս թույլ չի տալիս:

Տպել
563 դիտում

ՀՀ-ից արտագաղթը շարունակում է կրճատվել. դրական դինամիկան պահպանվում է. Միգրացիոն ծառայության ղեկավար

Ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը. կոնգրեսական

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

Կրասնոյարսկում անտառային հրդեհներն արդեն ներառել են 836 հազար հեկտար տարածք

Վթար Մաշտոցի պողոտայում. 2 հոգի հոսպիտալացվել են

Ինտերպոլը չեղարկել է Թուրքիայի կողմից հետախուզվող քուրդ գործչի նկատմամբ կարմիր ծանուցումը

Բացահայտվել է արագ սննդի կետից կատարված գողությունը. կասկածյալը 16 տարեկան է

Աղբարկղերի հաջորդ խմբաքանակը սպասվում է օգոստոսի կեսերին. Հովսեփ Կուբատյան

38-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 32.99 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Արսեն Հարությունյանն ու Միհրան Ջաբուրյանը Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի եզրափակչում են

Վանաձորի բանտի պետի տեղակալը, անվտանգության գծով տեղակալն ու հսկիչը կասկածվում են թմրամիջոցներ փոխանցելու մեջ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել

Սեւանում 13 եւ 14 տարեկան տղաները նավակով հեռացել են ափից. օգնել են փրկարարները (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին

Հուլիսի 21-ին Գանձայում կայացել է Տերյանական պոեզիայի հերթական տոնը

Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացատրություն է պահանջում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

Մահացել է հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի ջատագով Ռոբերտ Մորգենթաուն