ՀՀ թաեքվոնդոյի հավաքականը ԱԱ չի մեկնել վիզաների պատճառով. պնդում է ֆեդերացիայի փոխնախագահը

Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը վստահեցնում է, որ հավաքականն աշխարհի 2019 թ. առաջնության չի մեկնել վիզաների պատճառով: Նա այս մասին նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Ավելի վաղ Մանչեստերում մայիսի 15-ին մեկնարկած մրցումների 54 եւ 68 կգ քաշային կարգերի վիճակահանության արձանագրություններից պարզ էր դարձել, որ հայ մարզիկներ չկան:

«Այսօր նոր կարողացել եմ վերցնել Զորիկ Մեքինյանի (խմբ. մարզիչ) անձնագիրը, որովհետեւ Անգլիայի դեսպանատուն չկա այստեղ, մի ահավոր վիճակ: Նույն կերպ իրանցիների վիզաները չեն բացել, Վրաստանի հավաքականից միայն մեկ մարզիկի են բացել, մերն էլ վիզաները բացել են, անձնագրերը նոր այսօր եկել են, երբ որ թիմը պետք է 2-3 օր առաջ այնտեղ լիներ: Հասցնում ենք, որ գոնե Զորիկն ու Արսեն Գրիգորյանը (-87 կգ)՝ ծանր քաշը, գիշերը թռնում են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Գրիգորյանի անձնագրին դեռ սպասում են, ու հույս ունեն, որ երեկոյան այն կլինի:

Ղահրամանյանը պատմեց, որ իրենց Անգլիայից ասել էին, որ դիմեն վիզաների կենտրոն, ու Անգլիայից անձնագրերն ուշացել են: Պարզաբանեց, որ մարտի 18-ին տվել են հավաքականի անդամներից 4-ի հայտերը, Լեւոն Գասպարյանի (54 կգ) ու Ռոման Հայտապետովի (63 կգ) անձնագրերը ՀՀ Պաշտպանության նախարարությանն են տված եղել, որպեսզի ժամկետները երկարաձգեն, ու նրանց հայտերը 5 օր հետո են տվել:

Տեւական ժամանակ է՝ ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիան նախագահ չունի: Նախկին նախագահի՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2018 թ. նոյեմբերին, ու մինչեւ հիմա նոր ընտրություններ տեղի չեն ունեցել: Ղահրամանյանը վստահեցնում է, որ դա ոչ մի կապ չունի այս իրավիճակի հետ: Նաեւ ընդգծում է, որ ֆեդերացիայի՝ նապագահ չունենալու փաստը հավաքականի համար միջազգային ասպարեզում խնդիրներ չի առաջացնի:

«Դա կապ չունի, ամենամեծ կապը Անգլիան է: Այնքան նամակ ենք գրել: Ի՞նչ են պատասխանում: Ասում են՝ մեր սպորտի նախարարության ազդեցությունն էմիգրացիոն ծառայությունների վրա զրո է»,- ասաց նա:

Ըստ Ղահրամանյանի՝ վիզայի հետ կապվախ նույն խնդիրներն ունեն նաեւ մի շարք այլ ֆեդերցիաներ: Նշում է, որ դրանց թվում են Ուկրաինայի, Վրաստանյի, Իրանի ֆեդերացիաները:

Աշխարհի 2019 թ. առաջնությունն ավարտվելու է մայիսի 19-ին: Այն վարկանիշային միավորներ է տալիս 2020 թ. օլիմպիական խաղերի համար: Ղահրամանյանը նշեց, որ մտածում են այդ թեմայով նամակ գրել Միջազգային օլիմպիական կոմիտե ու թաեքվոնդոյի միջազգային ֆեդերացիա: Ասաց, որ բողոքներ կարող են ներկայացնել նաեւ այլ երկրների ֆեդերացիաներ:

Բացի Գասպարյանից, Հայրապետովից ու Գրիգորյանից՝ հավաքականի կազմում էին նաեւ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) եւ Սերգեյ Ավանեսովը (74 կգ): Մրցաշարի ժամանակացույցն այնպես է դասավորված, որ այս պահին միայն Գրիգորյանը կարող է հասցնել մասնակցել: Ինչպես Ղահրամանյանը տեղեկացրեց, հավաքականը մոտ 5 մլն դրամ ֆինանսավորում էր ստացել այս մրցաշարին մասնացկելու համար, եւ քանի որ չի մասնակցում, այդ գումարը կօգտագործվի այլ մրցումների գնալու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2152 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին