Երևան
12 °C
ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց գնալով մեծանում է հավաքված մարդկանց թիվը: Վաղ առավոտից այստեղ են նաեւ ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Նազելի Բաղդասարյանը, ակտիվիստներ ու քաղաքացիներ, որոնք Թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներն են եղել: Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ դատավորներին ներս մտնելիս չի տեսել, բայց ներսում են:«Դուռը ներսից են փակել, չգիտեմ՝ ով: Մի քանի անգամ փորձել ենք բացել, բայց անօգուտ: Սպասում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որից հետո կկողմնորոշվենք անելիքի հարցում: Մենք, որպես պատգամավորներ, ժողովրդի կողքին ենք, որ թույլ չտանք որեւէ բախում կամ միջադեպ տեղի ունենա»
Այն, որ աշխատակիցները ներսում են, հստակ է, քանի որ պատուհաններից ժամանակ առ ժամանակ հետեւում են, թե դրրսում ինչ է կատարվում: Նաեւ վառված են սենյակների լույսերը:ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այս պահին ժողովուրդն իրացնում է իր սահմանադրական իրավունքը: «Նախօրեին արդեն ենթադրվում էր, որ աշխատանքային ժամից շուտ մարդիկ կլինեն, ովքեր կգան դատարան, ամեն կերպ իրենք էլ իրենց մասով երեւի իրացնում են իրենց իրավունքները: Բայց անգամ ներսում իրենց ֆիզիկական ներկայությունն այսօր որեւէ իրավիճակ չի փոխի, որովհետեւ, եթե կա ինչ-որ հարցի շուրջ ժողովրդական պահանջ, ապա այդ պահանջը պետք է բավարարարել: Ես կարծում եմ, որ ժամը 12:00-ին պարոն Փաշինյանը հստակ պատասխան կտա բոլոր հուզող հարցերին եւ այն շեշտադրումներով, որոնց պահանջը վաղուց կար: Ամեն դեպքում, ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում բոլոր գործողությունները ընթանում եւ ընթանալու են իրավական եղանակով»:
Ինչո՞ւ մինչ այս դատական համակարգում չեղավ արմատական փոփոխություն: Թավշյա հեղափոխությունից մեկ տարի է անցել եւ հասունանում է հեղափոխության 2-րդ փուլը: Խնդիրները, որոնց մասին այսօր խոսում են մարդիկ, այս մեկ տարվա ընթացքում ամեն օր են բարձրաձայնել: Պատգամավորն ասում է՝ եթե լինեին պաշտոնանկություններ, ապա դա կորակվեր որպես գործադիրի կողմից ճնշում դատական համակարգի վրա: «Դատարանների մասով պաշտոնանկություններ չեղան, որովհետեւ դա կնշանակեր, որ գործադիրը կամ օրենսդիրը միջամտությույն կամ ճնշում է գործադրում դատական իշխանության վրա, իսկ ՀՀ-ում իշխանության 3 ճյուղերն անկախ են: Կարծում եմ, վերջին դեպքերի զարգացումը դա է փաստում: Դատարանների վրա որեւէ ճնշում չի բանեցվում, ինչը չի կարելի ասել հնարավոր արտաքին ճնշումների մասով: Այս 2-րդ փուլով մենք պետք է վերջակետ դնենք այն բոլոր բացերին, այն բոլոր սպասելիքներին, որը 1 տարի շարունակ եղել է: Որովհետեւ 1 տարի ժամանակ տրվել էր, եւ մեկ տարում կարող էին լինեին այն փոփոխությունները, որոնք պետք է գային նախ եւ առաջ դատավորներից, այն դատավորներից, որոնց հանդեպ ժողովուրդն անվստահություն ունեցել է: Բայց մեկ տարի անց, եթե մենք այդ ամենը չունենք, ապա կարծում եմ, որ ժողովրդի պահանջը խիստ օբյեկտիվ է»,-վստահ է պատգամավորը:
ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք ուժերի այսօրվա մոբիլիզացումն ու դատարանների մուտքերը շրջափակելու վարչապետի հայտարարությունը չի որակվի ճնշում դատական համակարգի վրա, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Ձեր հարզի պատասխանը ժամը 12:00-ին Նիկոլ Փաշինյանը կտա: «Կարծում եմ, ժամը 12-ին Ձեր տված հարցի պատասխանը կկարողանանք լսել, որովհետեւ ցանկացած փորձ, որ այս ամենը մարդիկ փորձում են ներկայացնել որպես սահմանադրական կարգի տապալում, իրականությանը չի համապատասխանում: Սահմանադրության բոլոր դրույթներով ժողովուրդը իրացնում է իրեն տրված իշխանությունը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT