Երևան
12 °C
Ֆուտբոլային աշխարհի թոփ թեման «Արսենալի» եւ ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Այսօր՝ մայիսի 21-ին, նրա ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ անվտանգության նկատառումներով նրան չի տանելու Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին: Վերջին շրջանում Մխիթարյանի հարցը շատ էր քննարկվում միջազգային մամուլում, իսկ այսօր լրատվամիջոցները հատկապես ակտիվ են այն լուսաբանում: Դրանց թվում են բրիտանական հեղինակավոր BBC-ն, The Guardian-ը, The Telegraph-ը, The Mirror-ը, The Daily Mail-ը, The Sun-ը, իսպանական հեղինակավոր Marca-ն, AS-ը, Mundo Deportive-ն եւ այլն:
Որոշ լրատվամիջոցներ խիստ գնահատականներ են տվել ՈՒԵՖԱ-ին: Marca-ն, օրինակ, դատապարտել է այնպիսի մրցավայր ընտրելու համար, ուր ինչ-որ ֆուտբոլիստ չի կարող գնալ անվտանգության նկատառումներով: Ընդգծել է, որ կարծես 30-ականները լինեն:
The Sun պարբերականն էլ անդրադարձել է ՈՒԵՖԱ-ի պատասխանին, որը վերաբերում է Մխիթարյանի վերաբերյալ «Արսենալի» որոշմանը: ՈՒԵՖԱ-ն նշել էր, որ իրենք ու Ադրբեջանի իշխանություններն ապահովել են ֆուտբոլիստի անվտանգությունը, սակայն ակումբը նման որոշում է կայացրել, ինչը նրանք հարգում են: Նաեւ պատասխանել էր ակումբի այն դժգոհություններին, որոնք վերաբերում էին մրցավայրի հեռու լինելուն, ավիատոմսերի թանկությանը՝ ասելով, որ ամեն դեպքում Ադրբեջանը համապատասխանում է նման միջոցառում անցկացնելուն: The Sun-ը սա որակել էր որպես պաթետիկ պատասխան:
Օրեր առաջ իրենց զայրույթն էին արտահայտել «Արսենալի» երկրպագուները: Նրանք հայտարարել էին, որ, եթե թիմի 7 համար չկարողանա գնալ Բաքու, իրենք ակցիա են իրականացնելու. հանդիպման 7 եւ 77-րդ րոպեներին ցուցադրելու են նրա պատկերով դիմակները:
Այսօր նրանք կրկին խիստ դժգոհել են սոցիալական ցանցերում: Ընդգծել են, որ այն, ինչ տեղի է ունենում ամոթալի է ու խայտառակություն է: Նույնիսկ կոչ են անում հրաժարվել եզրափակչին մասնակցելուց կամ է փոխել մրցավայրը:
«Ես ավելի հպարտ կլինեի իմ թիմով, եթե բոյկոտեր Եվրոպա լիգայի եզրափակիչը, քան եթե հաղթեր այն»,- ասել է ակումբի ամենահայտնի երկրպագուներից մեկը՝ Ջեյմզ Մքնիքոլասը:
«Շատ պարզ է. եթե Մխիթարյանը չի կարող խաղալ, պետք է փոխել մրցավայրը, եթե ՈՒԵՖԱ-ն պնդի, պետք է հրարաժվել խաղից»,- գրել է եւս մեկը:
Թեմային անդրադարձել են նաեւ հայտնի ֆուտբոլիստներ: «Արսենալի» լեգենդ Յան Ռայթը խիստ զայրացած է:
«Կատարյալ խայտառակություն ՈՒԵՖԱ-ի կողմից: Ինչպե՞ս են թույլ տվել, որ սա տեղի ունենա»,- գրել է նա սոցցանցերում:
Իր զարմանքն է արտահայտել Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Գարի Լինեկերը: Նույնպես գրառում է կատարել սոցցանցերում:
«Աստված իմ»,- գրել է նա՝ կից հրապարակելով The Guardian-ի նյութը:
Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիա» մարզադաշտում: «Արսենալի» մրցակիցը «Չելսին» է: «Արսենալի» համար հաղթանակը կարեւոր է ոչ միայն տիտղոս նվաճելու տեսանկյունից, այլեւ այն պատճառով, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճելու միակ հնարավորությունն է:
Ավարտվող մրցաշրջանի ընթացքում առաջին դեպքը չէ, որ Մխիթարյանը հանդիպում է բաց թողնում Ադրբեջանի պատճառով: Եվրոպա լիգայի խմբային փուլում «Արսենալը» մեկ անգամ մեկնել էր Ադրբեջան, խաղաց «Քարաբագի» դեմ: Մխիթարյանը թիմի հետ չէր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT