Երևան
12 °C
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր հրավիրված էր գիտաժողով՝ նվիրված թավշյա հեղափոխության մեկ տարվան՝ նպատակ ունենալով հայ տնտեսագիտական մտքի ներկայացուցիչների կողմից կառավարությանը ներկայացնել կիրառական առաջարկություններ, որոնք բխում են այդ մարմնի գործունեության հնգամյա ծրագրից:
«Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ասաց, թե մեծ հետաքրքրությամբ է մասնակցում այս միջոցառմանը:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտում առկա իրավիճակին, խոսեց խնդիրների ու իր պատկերացրած լուծումների մասին: Մերօրյա աշխարհում, ըստ նրա, մեծապես որոշիչ է, թե հանքարդյունաբերությունը որքանով է ուղեկցվում բնապահպանական նորմերը պահպանելով: Կարեւոր է, որ բնությանն առնչվող ծրագրերն իրականացվեն պետություն-քաղաքացի մասնակցությամբ՝ փոխադարձ վստահության պայմաններում: «Բնական ռեսուրսների շահագործման որեւէ նախագիծ հաջողություն կարող է ունենալ նաեւ մեկ այլ ոչ պակաս հանգամանքի առկայության դեպքում: Չմոռանանք, որ որպես ընդունված նորմ, ամեն մի երկրում ընդերքը պատկանում է այդ տարածքում ապրող մարդկանց-պետությանը, այդ նորմը շատ հաճախ ամրագրված է յուրաքանչյուր երկրի ամենաբարձր իրավական կամ իրավունքի ակտում` ՀՀ քաղաքացիների մասով այն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասում: Սրանից հետեւում է, որ ընդերքի շահագործման արդյունքներն էլ պետք է հասանելի լինեն երկրի քաղաքացիներին` բոլորին եւ ոչ թե առանձին խմբերի»,- նկատեց տնտեսագետը:
Կառավարության ծրագրի պահանջները իրականություն դարձնելու համար նա անհրաժեշտ է համարում մասնավորապես հետեւյալը. ա) մշակել եւ ներդնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման քաղաքականություն ու ռազմավարություն, բ) խրախուսել պոչամբարների վերամշակումը, գ) նվազագույնի հասցնել հանքերի արդյունաբերական շահագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասները, դ) արագացնել նոր պղնձաձուլարանի կառուցումը, ե) մշակել համապատասխան ընթացակարգեր հանքարդյունաբերական ընկերությունների կողմից առողջության վրա ազդեցության գնահատումներ իրականացնելու համար:

Տ.գ.թ. դոցենտ Գայանե Հարությունյանը ռազմարդյունաբերության թեմայով իր զեկուցման մեջ փաստեց. «Գործնականում երկրի անվտանգության գլխավոր երաշխավորը բանակն է։ Սակայն մարդկային ռեսուրսների շարունակական ներգրավումը ռազմական ուժեր պետության համար մեկ այլ սպառնալիք է ենթադրում՝ մարդկային կապիտալի սպառում։ Մարդկային կապիտալի զարգացման ինդեքսի վերլուծությունը ցույց է տալիս, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է կորցնել բարձրորակ աշխատուժի առավելությունը, որի վերականգնման համար անհրաժեշտ կլինի ոչ մեկ տասնամյակ։ Միաժամանակ, ռազմական ծախսերը, չնայած զգալի ծավալներին՝ տնտեսական աճի վրա խթանող ազդեցություն չեն ունեցել այն դեպքում, երբ տնտեսական օրինաչափությունները ենթադրում են նման ակնհայտ ազդեցություն։ Ակնհայտ է, որ ռազմական ծախսերը խթանիչ ազդեցություն կարող են ունենալ միայն այն դեպքում, երբ դրանց զգալի մասը պետական ռազմական պատվերի միջոցով վերադառնում է իրական տնտեսություն։ Այն դեպքում, երբ ռազմական ծախսերն ուղղորդվում են ռազմական նշանակության արտադրանքի ներկրմանը, բազմարկվում է ոչ թե տնտեսության վրա խթանիչ ազդեցությունը, այլ բացասականը»: Նա մասնավորապես նաեւ առաջարկեց. «Ազգ-բանակ» հայեցակարգը վերափոխել «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի, որում կփոխվեն շեշտադրումները «ամբողջ հասարակությունը բանակի համար»-ից դեպի «ամբողջ հասարակությունը սեփական բարեկեցության եւ անվտանգության համար»-ի»:
Հնչած զեկուցումներից մեկն էլ վերաբերում էր Հայաստանի էներգետիկ անվտանգության ուղենիշներին: Տ.գ.թ. Հայկ Մարկոսյանն այդ ճանապարհին կարեւորեց վերականգնվող էներգետիկան՝ միջուկայինի փոխարեն: «Ամբողջ աշխարհում մեկնարկել է վերականգնվող էներգետիկայի անցման հեղափոխությունը, որին չհետեւող երկրները հայտնվելու են մրցունակության լուսանցքից դուրս: Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ շարունակաբար կրճատվում է միջուկային էներգետիկայի ներդրումը էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության կառուցվածքում: Այն 1990-ականներից հետո անընդհատ նվազել է՝ հասնելով 8 տոկոսի: Էներգետիկ ոլորտում ներդրումային որոշումների ուղղությունները քաղաքականության մշակման կարեւորագույն ազդակներ են: Ըստ ներկայացված տվյալների, 2017 թվականին միջուկային էներգետիկայի ոլորտում ներդրվել է ընդամենը 16, քամու էներգիայի ոլորտում՝ շուրջ 100, արեւային էներգիայի ոլորտում՝ շուրջ 160 մլրդ դոլար, ինչը ցույց է տալիս ներդրումային հոսքերի ուղղորդվածությունը դեպի վերականգնվող էներգետիկա»,- ասաց Մարկոսյանը:
Նա նաեւ վկայակոչեց «Լազարդ» խորհրդատվական ընկերության հաշվարկած էլեկտրաէներգիայի հաշվեկշռված արժեքը տարբեր տեխնոլոգիաների պայմաններում: Ըստ այդմ, միջուկային էներգետիկայի արտադրած 1 Մվտ/ժ էլեկտրաէներգիաի հաշվեկշռված արժեքը կազմում է 112-189, քամու էներգիան՝ 29-56 եւ արեւային էներգիան՝ 40-46 դոլար: Ավանդական տեխնոլոգիաներից ամենաէժանը համակցված ցիկլով գազային էլեկտրակայաններն են, որտեղ այն կազմում է 41-47 դոլար: Հետեւաբար, էլեկտրաէներգիայի թողարկման տեխնոլոգիաներից ամենաթանկերից մեկը հենց միջուկայինն է:
«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ գործնականում այստեղ բարձրացված հարցերի ամբողջ շրջանակը Հայաստանի կառավարության գործունեության օրակարգում է, ինչը մեծ հաշվով լավ նորություն է եւ ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, բացի այս կարգի միջոցառումներից, մեր գիտական եւ փորձագիտական հանրության հետ հաղորդակցության այլ խողովակներ էլ ունենք եւ, ըստ էության, կարողանում ենք ընդհանուր դաշտ ձեւավորել, որտեղ աշխատում ենք: Ճիշտ է, հնարավոր է անձամբ, բնականաբար, չեմ կարող բոլորի հետ մեծ ծավալի շփումներ ունենալ, բայց այս քննարկումը ցույց է տալիս, որ մեր կառավարության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, շփվում են եւ ձեզնից նաեւ հավաքագրած տեղեկատվությունը բերում են ու դարձնում կառավարության օրակարգ»,- ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ մասնավորապես ասաց վարչապետ Փաշինյանը:

«Ես ուզում եմ առանձին անդրադառնալ ռազմարդյունաբերության թեմային: Շատ ճիշտ նշվեց, որ ընդհանրապես ռազմական ծախսերը մեր բյուջեի վրա բավականին ծանրակշիռ տեղ ունեն: Լիովին համաձայն եմ այն դիտարկման հետ, թե մենք պետք է այնպես անենք, որ այդ ծախսերը ոչ թե բեռ լինեն, այլ հնարավորություն՝ տնտեսության զարգացման համար, ընդ որում, նաեւ ձեր նշած մեխանիկայի եւ այլ ոլորտներում: Այս նկատառումով է, որ մենք ՀՀ-ում ստեղծում ենք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որի խնդիրը պետք է լինի հենց այսպիսին. մենք պետք է փորձենք մեր ունեցած հենքի վրա, էական չէ հենքն ինչպիսին է, կառուցել ահա այդպիսի կառուցվածք, որտեղ կկարողանանք իսկապես մեր զինված ուժերին ժամանակակից չափանիշներին համապատասխանող արտադրանք առաջարկել, բայց նաեւ մեր նպատակակետը, ինչպես ընդհանուր տնտեսության համար, պետք է լինի արտահանումը, ինչը շատ կարեւոր ուղղություն է»,- նաեւ նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, նա հայտարարեց Հայաստանը տաղանդների համար դրախտ դարձնելու մտադրության մասին, ինչի վերաբերյալ նախօրեին խոսել էր Հարվարդի համալսարանի ուսանողների հետ. «Այսօր աշխարհի առաջատար բոլոր ընկերությունները փնտրում են տաղանդներ, տաղանդներով համակված միջավայր: Երեկ Հարվարդի համալսարանի ուսանողների հետ էի հանդիպում եւ ասացի, որ մեր ամենառազմավարական տեսլականը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունը դարձնել դրախտ տաղանդների համար, դարձնել երկիր, որտեղ տաղանդը զարգացնելու, իրացնելու, անսահմանափակ հնարավորություններ կան: Ես հավատում եմ, գիտեմ, համոզված եմ եւ տեսնում եմ, որ մենք հասնելու ենք այդ նպատակին, մեզ պետք է հետեւողականություն, աշխատասիրություն, համբերություն եւ, իհարկե, ինտելեկտուալ աշխատանք, որը մենք իրար հետ անպայման կանենք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT