Բռնցքամարտի ընտրանու մարզիկները պատրաստ են բոյկոտել Եվրոպական խաղերը, խնդրում են վարչապետի օգնությունը

ՀՀ Բռնցքամարտի հավաքականի անդամները Եվրոպական խաղերին պատրաստվելու փոխարեն զբաղված են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված սկանդալով: Այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը եւ 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանն նշեցին, որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն իրենց ասել է, որ խաղերին մասնակցող թիմի կազմը պետք է փոխել. 10 քաշային կարգերից 5-ում պետք է լինեն ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիկներ, 5-ում՝ նրանք, ովքեր ընդգրկված են այն ֆեդերացիայի կազմում, որը ձեւավորել են գործող ֆեդերացիայի դեմ բողոքողները: Այս թեմայի շուրջ այսօր խոսեցին նաեւ հավաքականի մի քանի մարզիկներ, մասնավորապես Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն Անուշ Գրիգորյանն (51 կգ) իր վրդովմունքը հայտնեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Ըստ տեղեկությունների՝ մեր մարզիչների առաջ դրվել է խնդիր, որ, եթե կազմը չփոխեն, այսինքն՝ չլինեն մարզիկներ, որոնց նախարարությունն է որոշել, չեն  ֆինանսավորում, չենք մասնակցում Եվրոպայի առաջնության: Իհարկե դա սխալ է. այն ժամանակահատվածը, որի ընթացքում ես պետք է լինեի հանգիստ, մտածեի իմ մրցաշարի, մարզումների մասին, լսեի մարզիչներիս, լավ պատրաստվեի, ինձ ոգեւորեր նախարարությունը, այն մարդիկ, որոնք մտածում են, որ իրենք մարզիկի կողմից են, որ իրենք պաշտպանում են մարզիկի շահերը... այսօր մենք այդ իրավիճակում չենք, քաշքշուկի մեջ ենք»,- ասաց նա:

Ռուդիկ Մկրտչյանն ասուլիսի ժամանակ նաեւ հայտարարել էր, որ չի ընդունել Ռոստոմյանի ասածը: Ընդգծեց, որ ինքը կաշխատի միայն իր թիմի հետ ու չի կարող հավաքականից դուրս թողնել հավաքներին ու մրցաշարերին մասնակցած մարզիկներին եւ նրանց փոխարեն ընդգրկել նրանց, ովքեր մոտ մեկուկես տարի հավաքականում չեն եղել, չեն մասնակցել ՀՀ առաջնությանը: Անուշ Գրիգորյանը նշեց, որ հավաքականը մարզիչների կողքին է:

«Այդ ընտրությունն այսօր չի դրվել, մոտ տարիուկես է՝ երեւի, որ ընտրությունը կա, եւ երեւի ակնհայտ է, որ մենք մեր ընտրությունը կատարել ենք: Եթե այստեղ նստած ենք, արդեն նշանակում է, որ մենք ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից ենք՝ այն ֆեդերացիայի, որն օրինական է: Իսկ այն, ինչ հիմա փորձում են անել, դա միայն տանում է բռնցքամարտի անկմանը»,- ասաց նա:

ՀԱՕԿ-ը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է կազմակերպել: Այն մեկնարկում է այսօրվանից: Մկրտչյանին ասել են, որ այնտեղ նա ու իր թիմը պետք է մարզվեն մյուս ֆեդերացիայի հավաքականի ու մարզիչների հետ, ինչին նա չի համաձայնվել: Իր մարզիկներին նա թողել է ինքնուրույն որոշում կայացնել: Նրանք էլ այսօր Երեւանում էին, ու Անուշ Գրիգորյանի խոսքով՝ չէին պատրաստվում միանալ այդ հավաքին: Մարզուհին նշեց, որ անհրաժետության դեպքում իրենք նույնիսկ կբոյկոտեն Եվրոպական խաղերը:

«Հնարավոր է»,- ասաց նա:

Եվրոպայի չեմպիոնը խիստ անհանգստացած է ստեղծված իրավիճակի պատճառով: Նա չգիտի՝ ինչ կլինի հետագայում ու ինչպես պետք է լուծումներ գտնել: Խնդրանքով դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Նույնիսկ հիմա կարող եմ դիմել վարչապետին մեծ խնդրանքով, որպեսզի այս հարցին լուծում տա»,- ասաց նա:

Անուշի հետ լրագրողների հարցերին պատասխանելու էին եկել նաեւ Էրիկ Պետրոսյանը (56 կգ) եւ Կորյուն Աստոյանը (69 կգ): Մարզիկները նշեցին, որ հավաքականի կազմը քննարկելիս Անուշի փոխարեն այլ մարզիկի ընդգրկելու հարց չի քննարկվել, սակայն Պետրոսյանին (լուսանկարում՝ ձախից առաջինը) ու Աստոյանին (լուսանկարում՝ աջից առաջինը) ցանկացել են փոխարինել: Տղաներն ընդգծեցին, որ իրենք՝ երկուսն էլ համամիտ էին Անուշի խոսքերի հետ:

Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարը նաեւ Եվրոպայի 2019 թ. առաջնությունն է: Ըստ Մկրտչյանի որոշման՝ տղամարդկանց պայքարում ՀՀ-ն պետք է ներկայացուցիչ ունենա 10 քաշային կարգերից 8-ում, քանի որ մյուս քաշային կարգերի մարզիկները պատրաստ չեն: Նրանք են Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանն (91 կգ) ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աղջիկներից կմասնակցի Անուշ Գրիգորյանը:

Ֆեդերացիայի շուրջ այս աղմուկը ստեղծվել է 2018 թ. օգոստոսի 2-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վերընտրվեց Արթուր Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր: Նրա դեմ բողոքողները նոր ֆեդերացիա ստեղծեցին, որը, սակայն, չի անդամակցում ԱԻԲԱ-ին՝ Բռնցքամարտի միջազգային միությանը, ու ՀԱՕԿ-ին, քանի որ կա ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան:

Վերջին ամիսներին ՀԱՕԿ-ը սառեցրել էր ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը: Այնուհետեւ սպորտի նախարարությունը նշել էր, որ կասեցնում է ֆինանսավորումը: Արթուր Գեւորգյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի, դատական որոշում կա, որ ֆինանսավորումը չի կասեցվելու, ինչը նախարարի պարտականությունները կատարող Ղազարյանը հետագայում հերքել էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2153 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը