Երևան
12 °C
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում՝ Համայնքների պալատում, բարձրացվել է «Արսենալի» կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանի հարցը: Ինչպես հայտնի է, նա, անվտանգության նկատառումներով, չի մասնակցելու մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի «Չելսի»-«Արսենալ» եզրափակչին: Սա մեծ աղմուկ է բարձրացրել համաշխարհային մամուլում, սոցիալական ցանցերում: Թեմային անդրադարձել են ու ՈՒԵՖԱ-ին եւ Ադրբեջանին քննադատել են մեծ թվով համաշխարհային խոշոր լրատվամիջոցներ: Խնդիրը զայրացրել է նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներին: Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Թոմ Ուոթսոնը խորհրդարանում իր ելույթի ժամանակ պահանջել է, որ Ադրբեջանի նման երկրներում խոշոր ֆուտբոլային մրցումներ չանցկացվեն:
«ՈՒԵՖԱ-ի ներառականության եւ բազմազանության քաղաքականությունն ասում է հետեւյալը. «Յուրաքանչյուրն իրավունք ունի վայելելու ֆուտբոլը՝ անկախ նրանից՝ ով է նա, ինչ ծագում ունի կամ ինչպես է խաղում»: Բայց հաջորդ շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու իր կյանքի հանդիպումը, որովհետեւ նա Հայաստանից է, եւ «Արսենալի»՝ հայկական անուններ ունեցող երկրպագուներին արգելել են ճանապարհորդել Բաքու: Սա սկանդալ է: Շատ գեղեցիկ խաղի շատ տգեղ կողմն է: Եթե ես լինեի պետքարտուղարը, ՈՒԵՖԱ-ին կասեի, որ դա բացարձակ անընդունելի է: Արդյո՞ք նախարարը կպահանջի ՈՒԵՖԱ-ից վստահեցնել, որ այն երկրները, որոնք ստիպում են ընտրություն կատարել իրենց մարզաձեւի ու անվտանգության միջեւ ու խտրականություն են դնում իրենց երկիր մտնող երկրպագուների միջեւ, հետագայում նման միջոցառումներ հյուրընկալելու իրավունք չեն ստանա»,- ասել է նա:
Ուոթսոնից հետո խոսել է եւս մեկ պաշտոնյա: Նա ընդգծել է, որ ֆուտբոլը բոլորի համար է: Նշել է, որ իրենք կապ են հաստատելու ՈՒԵՖԱ-ի հետ հստակեցնելու համար, որ այն դեպքերում, երբ մարդիկ ֆուտբոլ նայելու համար պետք է ճանապարհորդություն իրականցնեն, այդ մրցավայրերը պետք է ընդունեն երկրպագուներին: Ավելացրել է, որ Բրիտանիայի՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիները խնդիրներ ունեն Ադրբեջանի վիզա ստանալու հարցում, եւ այս խնդիրն իրենց արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրելու է: Ընդգծել է, որ շատ կարեւոր է, որ նրանք, ովքեր ուզում են ճանապարհորդել իրենց թիմին երկրպագելու համար, պետք է դրա հնարավորությունն ունենան, եթե այդպես չէ, ուրեմն ֆուտբոլը չի ծառայում նրան, ինչին պետք է ծառայի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT