Ֆանտաստիկ աուրա էր Մոսկվայի լավագույն դահլիճներից մեկում. կայացել է Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկոն

Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայացել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկո։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարել են «Musica viva» կամերային նվագախումբը, Տուլայի պետական երգչախումբը, «Questa musica» երգչախումբը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին եւ դաշնակահար Պավել Դոմբրովսկին:

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը ուղեկցել է մաեստրոյին Մոսկվա այցի ժամանակ, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Մանսուրյանը կարողացել էր իր շուրջը հավաքել լավագույն արտիստներին, որոնք ստեղծագործում են Ռուսաստանում: Նրանք հրաշալի կերպով ներկայացրել են մանսուրյանական երաժշտությունը:

«Ֆանտաստիկ աուրա էր Մոսկվայի լավագույն դահլիճներից մեկում, այն մեծ ոգեւորությամբ եւ չդադարող ծափերով, որ ընդունվեց ընդհանուր համերգային ծրագիրը, ցանկացած հայի համար հպարտանալու եւս մեկ առիթ է: Այն վերաբերմունքն ու պաշտամունքը, որը կար մաեստրո Մանսուրյանի հանդեպ, հպարտանում ես, որ Մանսուրյանի ժամանակակիցն ես, առավելեւս պատիվ ունես նրա հետ ճանապարհ կիսել մինչեւ Մոսկվա»,-ասաց Վիրաբյանը:

Վիրաբյանի փոխանցմամբ՝ անչափ ուրախալի էր այն, որ դահլիճի մեծամասնությունը Մոսկվայի երիտասարդությունն է եղել: «Մոսկվայի կոնսերվատորիան արել էր ամեն ինչ, որպեսզի մաեստրոն ունենա արժանի ընդունելություն եւ համերգային երեկոն բարձր մակարդակով անցկացնելու համար ստեղծել էին բոլոր պայմանները»,-նշեց Վիրաբյանը:

Համերգային ծրագրում հնչել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ռեքվիեմը»-ը՝ երգչախմբի եւ նվագախումբի համար: «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի եւ տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի եւ դաշնամուրի համար։

Վիրաբյանի խոսքով՝ մաեստրո Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգը մի փոքրիկ մասն էր, քանի որ դեռ բազմաթիվ համերգային երեկոներ են սպասվում Երեւանում, Գյումրիում, Արցախում: Առաջիկայում առանձին մեկ համերգային ծրագրով ներկայացվելու են Մանսուրյանի ֆիլմային մեղեդիները:

Մաեստրո Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկոն իրականացվել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի նախաձեռնությամբ, իր աջակցությունն է ունեցել նաեւ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4019 դիտում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով