Երևան
12 °C
Ազգային ժողովն այսօր քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը։ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։
Վերջինս ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 7-ին, Գեղարքունիքի մարզում։ Ծառայել է խորհրդային բանակում, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետրը, 1993 թվականից զբաղվում է դասախոսական գործունեությամբ։ 2005 թվականից մինչ օրս զբաղեցնում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ամբիոնի վարիչի պաշտոնը, իրավաբանական գիտություների պրոսֆեսոր է։ Հեղինակ է ավելի քան 110 տպագրական աշխատանքների։ Հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Ներկայացնելով իր տեսլականը Սահմանադրական դատարանի մասին՝ Վաղարշյանն իր ելույթում ասաց, որ Սահմանադրական դատարանի դերը կարեւոր է երկրում սահմանադրականության հաստատման հարցում:
Վաղարշյանի խոսքով՝ ՍԴ յուրաքանչյուր անդամ իր յուրահատուկ դերը պետք է ունենա ու կարողանա իրավական նորմերին օբյեկտիվ մեկնաբանություններ տա․
«Մովսես Խորենացին ունի մի միտք Հայաստանից արդարության ու իրավունքի կորելու մասին: Հազարամյակներ անց այդ միտքը կարծես իրականություն է ու մենք կորցրել ենք արդարությունն ու իրավունքը: Այս պահին մեր խնդիրն է՝ Հայաստանում արդարությունն ու իրավունքը իրականություն դարձնել»,- հայտարարեց Վաղարշյանը՝ նկատելով, որ ինքն անձամբ իր կենսագրությամբ փորձել է նպաստել այդ հարցի լուծմանը իր գիտական գործունեությամբ, դասավանդման ընթացքում:
Իսկ թե ինչ կանի, եթե ընտրվի ՍԴ դատավորի պաշտոնում, Վաղարշյանը հիշեց թեւավոր խոսքը՝ «Մի ծաղկով գարուն չի գա» ու հավելեց. «Ես կփորձեմ հասնել որոշակի փոփոխությունների, որից առաջինն է՝ Սահմանադրական դատարանի գործերով կայացված որոշումներում անպայմանորեն էական մասնակցություն ունենան ՍԴ անդամները, այլ ոչ թե օժանդակ ապարատը, իսկ անդամները ընդամենը հաստատեն այդ որոշումները»:
Թեկնածուն նաեւ նշեց, որ համալսարանական ընկերները զարմացել են, որ ինքն առաջադրվել է ՍԴ դատավորի անդամի պաշտոնում, քանի որ այդ հարցում տեսել են «սատանայական գործարքներ, քաղաքական ուժերի հետ կապվածություն»:
«Բայց ես ասում եմ՝ պարզ մարդ եմ, խաբել չեմ սիրում, այն էլ՝ այս պատասխանատու պաշտոնին հավակնելու պահին: Որեւէ քաղաքական ուժի հետ կապված չեմ եւ որեւէ քաղաքական խարդավանքների մեջ չկամ: Թեկնածուների առաջադրման պրոցեսին մասնակցում եմ անցած տարվանից, երբ հեռուստատեսությամբ լսեցի մրցույթի մասին ու այդ հեղափոխական, ռոմանտիկ շրջանում որոշեցի մասնակցել մրցույթին: Առաջին մրցույթի արդյունքում առաջադրվեց Վահե Գրիգորյանը, երկրորդ մրցույթին չեմ մասնակցել, քանի որ բարդ իրավիճակ էր, Հայաստանում չէի, երրորդ մրցույթին առաջադրվեցի», - հավելեց Վաղարշյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT