Հայաստանում ոչ մի նորմալ ակումբ չկա. «Բանանցի» սեփականատեր Ջեւան Չելոյանց

«Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցը նշում է, որ իրենց նպատակը ճիշտ հիմքով նորմալ ակումբ կառուցելն է: Այս մասին նա նշեց այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նախ տեղի ունեցավ թիմի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի նոր՝ 4 տարով նախատեսված, պայմանագրի ստորագրման արարողությունը, որից հետո Չելոյանցը ներկայացրեց պայմանագիրը թարմացնելու պատճառը եւ պատասխանեց լրագրողների հարցերին:

- Ես որոշում եմ կայացրել, որ նոր պայմանագիր կնքենք գլխավոր մարզչի հետ: Կարծում եմ՝ սա երկրում ամենաերկարաժամկետ պայմանագրերից է: Ուզում եմ ասել, որ, երբ կարեւոր մարդկանց հետ ես պայմանագիր կնքում, միշտ պետք է դա բացահայտ անել, ոչինչ չթաքցնել: Կարող ենք ներկայացնել բոլոր մանրամասները, ոչինչ չթաքցնել: Ցանկանում ենք, որ Հայաստանում այսպես լինի, այդ պատճառով էլ այսպես հրապարակային միջոցառում ենք կազմակերպել:

- Ինչո՞ւ եք որոշել երկարաձգել պայմանագրի ժամկետը:

- Ինձ դուր է գալիս նրա աշխատանքը: Ցավոք, ֆուտբոլում կան մարդիկ (ես շատ եմ տեսել), որոնք գալիս են՝ պարզապես գումար վաստակելու: Դրանում ոչ մի վատ բան չկա. ամեն մեկն էլ պետք է ընտանիք պահի, բայց երբեմն այն մարդկանց շրջանում, որոնք գալիս են՝ գումար վաստակելու, լինում են այնպիսինները, որոնք ունենում են նաեւ այլ հատկանիշ. մարդիկ ցանկանում են աճել ակումբի հետ, ցանկանում են տալ ակումբին, ինչ ունեն, եւ ինչ-որ փորձ ձեռք բերել: Դա շատ մեծ նշանակություն ունի: Սա հոգեբանական կողմն է: Նա նաեւ լավ մասնագետ է, եւ մենք դա տեսել ենք: Նույնիսկ եթե տեղեր չգրավենք, մեդալներ չնվաճենք, դա չի ազդի մեր որոշման վրա: Եթե մարդը լավ է աշխատում, նվիրվում է, նա պետք է շարունակի աշխատել:

- Հայկական ակումբային ֆուտբոլում, կարծես, ամենալավ պայմաններն ունի «Բանանցը», բայց ամեն տարի ինչ-որ բան խանգարում է թիմին չեմպիոնության պայքարում: Ի՞նչ եք մտածում այս ուղղությամբ եւ ի՞նչ է սպասվում գալիք մրցաշրջանում:

- Չեմ խորանա մանրամասների մեջ, թե ինչն է խանգարում, դա գլխավոր տնօրենի ու մարզչի հարցն է: Իմ հարցն ակումբում մթնոլորտ ստեղծելն է, որպեսզի դա հնարավոր դառնա: Իսկ մնացածը. սա սպորտ է, ցավոք՝ երբեմն ոչ միայն սպորտ: Կարծում եմ՝ եթե գնում ենք դեպի մեր նպատակը, ի վերջո կհասնենք դրան: Մեր նպատակը միայն չեմպիոնությունը չէ: Այո՛, ցանկանում ենք չեմպիոն դառնալ: Մեզ պետք է նորմալ ակումբ կառուցել: Դա է մեր համար 1 առաջադրանքը: Ընդգծում եմ՝ նորմալ ակումբ: Չեմ ցանկանում ոչ ոքի նեղացնել, բայց Հայաստանում դեռեւս ոչ մի նորմալ ակումբ չկա՝ ոչ մի:   

- Ամիսներ առաջ առաջարկություն արվեց, որ ակումբն անվանափոխվի «Ուրարտու»: Ի՞նչ փուլում է:

- Ես ոչինչ չեմ որոշել, որոշել են երկրպագուները: Քվեարկություն է եղել, եւ երկրպագուների մեծամասնությունը քվեարկել է «Ուրարտու» անվան օգտին: Ես երկրպագուների փոխարեն որոշելու իրավունք չունեմ: Դա նրանց ցանկությունն է, այդ պատճառով՝ նոր մրցաշրջանից կկոչվենք «Ուրարտու»:

- Նշեցիք, որ չեմպիոնությունն ակումբի միակ նպատակը չէ, սակայն ակումբն իր գոյության ընթացքում փորձել է հաջողությունների հասնել եվրագավաթներում, ինչը չի ստացվել: Ի՞նչ առաջադրանքներ եք դնում այդ ուղղությամբ:

- Միջազգային ասպարեզում հայկական ոչ մի թիմ էլ հաջողությունների չի հասել: Ռուսաստանում ասացվածք կա. «Պետք է քայլել այնպես, որ տաբատդ չպատռես»: Անգլերենում ասում են՝ քայլ առ քայլ: Հնարավոր չէ առանց ակումբը կառուցելու, ինչ-որ տեղ ցատկել: Բոլոր դեպքերում կարեւոր է հիմքը: Մեր հիմքը մեր երեխաներն են: Մեր նպատակը ոչ թե այն է, որ երեխաները խաղան այնպես, ինչպես առաջին թիմը, այլ որ առաջին թիմը խաղա այնպես, ինչպես ակադեմիան: Սա երկարաժամկետ նախագիծ է: Ինչպիսի հիմք կառուցես, այդպես էլ շինությունը կկանգի: Հույս ունեմ եւ առաջադրանք եմ դնում, որ պայմանագրի ընթացքում մենք մաքսիմալ հաջողությունների հասնենք ոչ միայն Հայաստանում:  

- Անցած մցրաշրջանում «Բանանցը» բոյկոտեց ֆուտբոլային խաղ (խմբ. գավաթային «Լոռի»-«Բանանց» հանդիպումը): Ո՞ր դեպքում ակումբը կարող է նորից նման քայլի: Հնարավո՞ր է նման բան կրկնվի:

- Եթե այդ մրցավարը լինի (խմբ. Գեւորգ Եղոյան), մենք չենք խաղա: Դա արդեն ասել եմ: «Ծախված» մարդիկ չպետք է աշխատեն ֆուտբոլում: Խոսքը միայն այդ մրցավարի մասին չէ, բայց նրան է վերաբերում առաջին հերթին: Ես թիմին չեմ արգելել խաղալ, խորհրդակցել եմ: Հարցրել եմ. «Ի՞նչն է ձեզ համար ավելի կարեւոր, հաստատունություն դրսեւորել եւ տղամարդ մնա՞լ, թե՞ մեղմ կեցվածք դրսեւորել ու անել այնպես, ինչպես սահմանված է կանոններով»: Ասացին՝ ո՛չ, մնալ տղամարդ:

- Խաղալը տղամարդկություն չէ՞ր լինի:

- Կլիներ, նրանք միշտ էլ տղամարդ են, եղել են եւ կլինեն: Բայց ցանկանում ենք տղամարդ դարձնել նաեւ աճող սերնդին: Ի՞նչ է ֆուտբոլը: Դա առաջին հերթին դաստիարակությունն է: Ֆուտբոլը պետք է դաստիարակի, մենք հենց դա էլ արեցինք: Մարդիկ պետք է իմանան, որ կյանքում սկզբունքներ կան, որոնք պետք է պահմանել սկսած 6 տարեկանից վերջացրած 96-ով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3122 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս