Երևան
12 °C
Տարիներ շարունակ կրթության ոլորտը Լոռու մարզում եղել է ամենակոռումպացվածը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտրարաեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Ներկայացնելով կրթական ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները, Ղուկասյանն ասաց, որ մարզի կրթական հաստատությունների տնօրենների եւ ուսուցիչների մրցույթները դարձել են թափանցիկ եւ արդար, ինչի արդյունքում գրանցվել է դիմողների աճ: 8 ամսվա ընթացքում տեղի է ունեցել տնօրենների 18 մրցույթ, որից 9-ում վերընտրվել են գործող տնօրենները: Թե՛ մրցույթների եւ թե արդյունքների մասին պարբերաբար տեղեկատվություն է տարածվում:
«Դպրոցներում վերանայվել են ուռճացված հաստիքները, ինչի արդյունքում ունեցել ենք գումարի խնայողություն ու կարողացել ենք հասնել ֆինանսական կայուն վիճակի: Կան դպրոցներ, որտեղ խնայողությունների հաշվին ուսուցիչների աշխատավարձերն են բարձրացվել, մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցների տնօրեններին առաջարկվել է քննարկել փոխտնօրենի հաստիքի լինել-չլինելու հարցը»,-ասաց նա:
Մարզպետի խոսքով՝ դպրոցների տնօրեններն այլեւս ազատված են ամեն տեսակ կողմնակի պարտավորություններից. «Ընտրական պրոցեսների մասնակցություն, վերեւների զանգերն ու պատվերները կատարելուց են ազատված, «Լոռու դպրոց» եւ «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամներին պարտադիր վճարներ կատարելուց են ազատված, ձեռք են բերել ինքնուրույնություն, որը նախկինում չունեին»,-ասաց Ղուկասյանը:
«Մարզում ունենք բազմաթիվ դպրոցներ, որ քրեական գործեր են հարուցված: Այս պահին քննություն է ընթանում Ստեփանավանի թիվ 2, Վանաձորի թիվ 2, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցներում, «Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանում, Ալավերդու քոլեջում, Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում, «Լոռու դպրոց» հիմնադրամում, քրեական գործեր հարուցվել են նաեւ Վանաձորի թիվ 18 եւ 17 դպրոցներում, Շիրակամուտի թիվ 1 դպրոցում, Վանաձորի պետական բժշկական քոլեջում, Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցում, Սարչապետի, Ձորամուտի, Միխայլովկայի եւ Վանաձորի թիվ 22 դպրոցներում: Սա վկայում է այն մասին, որ մինչ հեղափոխությունը նախկին իշխանությունների օրոք այս համակարգը եղել է տոտալ կոռուպցիայի մեջ թաղված: Մարզպետարանի կրթության վարչությունն ու մարզի ղեկավարությունը այդ կոռուպցիայի բաղկացուցիչ մասն են կազմել: Ես այս ցուցանիշներից չեմ ուրախանում, սակայն սա տիրող իրավիճակի միայն 1 տոկոսն է արտահայտում, իրական պատկերը շատ ավելի տխուր է»:
Մարզի ղեկավարն ասաց նաեւ, որ թվով 10 դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:
Մարզի ղեկավարը վստահեցրեց՝ այսօր արդեն Լոռու մարզում վերացվել է ոլորտի համակարգային կոռուպցիան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT