Երևան
12 °C
Մշակույթի նախարարությունում այսօր հապշտապ քննարկում է կազմակերպվել եւ Օպերային թատրոնի երկու նախկին աշխատակցի աշխատանքի վերականգնելու մասին որոշումն ուղարկվել թատրոն:
Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ մշակույթի նախարարությունը, խախտելով օրենքի պահանջները, մշտապես, առանց իրավական հիմքի ու առանց որեւէ վարչական կամ իրավական ակտ ընդունելու՝ պահանջել է աշխատանքում վերականգնել ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Գեւորգյանի կնոջը՝ Օպերային թատրոնի իրավաբանական բաժնի նախկին պետ Քրիստինե Նաղդալյանին:
Քիչ առաջ Օպերային թատրոնը Նազենի Ղարիբյանի կողմից ստորագրված որոշում է ստացել, որով մշակույթի նախարարությունից պահանջում են 5-օրյա ժամկետում անհապաղ վերականգնել իրավաբանական վարչության նախկին պետ Քրիստինե Նաղդալյանի եւ բալետի պարող Բորիս Էմինյանի աշխատանքները:
Վերջինիս խոսքով՝ տարիներ առաջ, երբ Կոնստանտին Օրբելյանն ազատվեց հինգ փոխտնօրեններից, աշխատանքից հեռացրեց նաեւ Քրիստինե Նաղդալյանին: 2017 թվականի հոկտեմբերին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը որոշեց լուծարել իրավաբանական բաժինը, որի պետը Քրիստինե Նաղդալյանն էր:
Զավեշտալին այն է, որ Օպերային թատրոնում Քրիստինե Նաղդալյանի զբաղեցրած պաշտոնը՝ իրավաբանական վարչության նախկին պետի հաստիքը, վերացված է, որի մասին թերեւս տեղյակ էլ չեն մշակույթի նախարարությունում: Օպերային թատրոնի աշխատակիցները չեն բացառում, որ վերը նշված հանձնարարությունները մշակվել են Քրիստինե Նաղդալյանի ամուսնու՝ Արտակ Գեւորգյանի ենթակայության տակ գտնվող իրավաբանական վարչության կողմից:
Կարինե Կիրակոսյանը հայտնեց, որ այսօր առավոտյան են մշակույթի նախարարությունից զանգահարել եւ ասել, որ նման քննարկում կա եւ իրենց նկատմամբ վարչական վարույթ է հարուցված: «Օրենքով պետք է երեք օր առաջ տեղյակ պահեին մեզ, գործի նյութերը ուղարկեին, որ ՊՈԱԿ-ում ծանոթանայինք, ժամը 12:00-ին նիստն էր, բայց չենք ներկայացել քննարկմանը, քանի որ օրենք են խախտել: Իրենք նստել են, դատարանի ֆունկցիաները վերցրել են իրենց վրա, ու եզրակացրել, թե իբր անօրինական է ազատվել: Մենք պատասխանել ենք, որ չենք վերականգնի, որ դա հակասում է օրենսդրությանը, ՊՈԱԿ-ների մասին օրենքն էլ ասում է, որ տնօրենը պարտավոր է չկատարել վերադասի պահանջները, եթե դրանք օրենքին հակասում են»,-ասաց Կիրակոսյանը:
Օպերային թատրոնի աշխատակիցները հայտնում են, որ թատրոնում 2013 թվականից իրավաբանի հաստիքը զբաղեցրած Քրիստինե Նաղդալյանը դրական եզրակացությամբ տնօրենի ստորագրմանն է ներկայացրել բազում օրենքի ուժով չկնքված վարձակալության պայմանագրեր, որից հետո չի ձեռնարկել վարձակալության վճարները գանձելու որեւէ միջոց։ Օպերային թատրոնի աշխատակիցների խոսքով՝ այդ մասին կարելի է տեղեկանալ թատրոնի՝ մշակույթի նախարարությանն ուղարկված գրությունից։ Հիմնական շարժառիթներից է եղել վերջինիս աշխատավարձի կտրուկ եւ պարբերական բարձրացումը՝ ընդհուպ կես միլիոն դրամ:
Քրիստինե Նաղդալյանը դատարան չի դիմել եւ չի բողոքել ազատման հրամանը, սակայն որոշ լրատվամիջոցների միջոցով է բարձրացրել իր ձայնը: Նաղդալյանը բողոքների մեջ մատնանշել է Օպերային թատրոնում Կոնստանտին Օրբելյանի զբաղեցրած օրենքով անթույլատրելի մեկից ավելի հաստիքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մշակույթի նախարարությունը Քրիստինե Նաղդալյանի՝ irakanum.am կայքում հրապարակված բողոքներն ու հիմնավորումներն էր նույնությամբ վերցել եւ դրել այն փաստարկների մեջ, որոնք էլ հիմք էին հանդիսացել Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու համար:
Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ-ն նկատեց, որ մայիսի 31-ը վերջին օրն էր, երբ մշակույթի նախարարությունը կարող էր որեւէ որոշում կայացնել, քանի որ հունիսի 1-ից այն վերամիավորվում է կրթության եւ գիտության նախարարությանը: Կիրակոսյանի խոսքով` նախարարությունն իր վերջին հնարավորությունն օգտագործեց՝ ի վնաս օպերային թատրոնի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT