Սորոսի հիմնադրամի դեմ բողոքի ակցիա անողները վիրավորել են լրագրողին, վերջինիս խմբագիրը պաշտպանել է վիրավորողներին

04/06/2019 schedule11:00

Երեկ «Բաց հասարակություններ-Հայաստան» հիմնադրամի առաջ բողոքի ակցիա իրականացնողները վիրավորական արտահայտություններ են արել իրենց «անհարմար» հարցեր տվող՝ 24News լրատվական կայքի արդեն նախկին լրագրող Դիանա Դավթյանի հասցեին։ Նրանցից մեկը ընդուպ սպառնացել է՝ «զգույշ դուրս կգաս խմբագրությունիցդ»։

Լրագրող Դիանա Դավթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ երեկ ժամը երեքին ինքն ու իր օպերատորը գնացել են «Բաց հասարակություններ-Հայաստան» հիմնադրամի առաջ բողոքի ակցիան լուսաբանելու։ Ընթացքում բողոքի ակցիայի մասնակից, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը հրապարակավ հայտարարել է, որ «այսօրվա կառավարության ամենավերին էշելոնները հրահանգ են ստանում Սորոսի կողմից՝ Հայաստանում վիճակն ապակայունացնելու համար»․

«Այդ ժամանակ Նարեկ Մալյանին հարցրի՝ ինչ ապացույցներ ունի նման բան հայտարարելու համար, ինչ փաստեր ունի, ասաց՝ առաջիկայում կհրապարակի, բայց այդ ընթացքում ինձ կողքից սկսեցին ասել, որ 1in.am-ի լրագրող եմ, Արման Բաբաջանյանի սադրիչն եմ, հատուկ եկել եմ նման հարցեր տալու, Փաշինյանի լրագրողն եմ եւ այլն, եւ այլն։ Չգիտեմ՝ այդ որն է Փաշինյանի լրագրողը, բոլոր լրագրողները լուսաբանում են Նիկոլ Փաշինյանին, նրա այցերը։ Ինչ վերաբերում է 1in.am լրատվականին՝ այո, ես երկար տարիներ աշխատել եմ այնտեղ, Արման Բաբաջանյանը իմ խմբագիրն է եղել, որի համար շատ հպարտ եմ, բայց արդեն մոտ 7 ամիս է՝ այնտեղ չեմ աշխատում, այսինքն Բաբաջանյանի հետ որեւէ առնչություն չունեմ, եւ նա որեւէ կերպ չէր կարող ինձ ուղարկել հարցեր տալու»,-պարզաբանեց Դավթյանը՝ ասելով, որ այդ ռեպլիկներից հետո այլեւս դադարեց հարցեր տալ ակցիայի մասնակիցներին, քանի որ նմանատիպ մարդկանց հետ նպատակահարար չհամարեց հարցազրույց անել։

Բայց լրագորղի հասցեին այս մեկնաբանություններն ամենը չեն։ Դիանա Դավթյանի խոսքով՝ այս միջադեպից մոտ քառասուն րոպե հետո մի երիտասարդ իր տեսախցիկով անդադար նկարել է իրեն եւ գործըներոջը, սակայն ակնհայտորեն այդ մարդը լրագրող չի եղել, նրա վրա անձը հաստատող որեւէ փաստաթուղթ կամ բեյջ չի եղել․

«Լրագրողներն այնտեղ իրար ճանաչում են, եւ իմ պրակտիկայում չի եղել դեպք, երբ մի լրագրողը մյուսին առանց զգուշացնելու կամ առհասարակ նկարի։ Իմ գործընկերը զգուշացրեց, որ այդ մարդն արդեն երկար ժամանակ նկարում է մեզ, եւ քանի որ մեր օպերատորները ուղիղ եթերում հեռարձակում էին տեղի ունեցող ակցիան, մենք առանց տեսախցիկների մոտեցանք այդ մարդուն եւ պահանջեցինք ջնջել նկարները, քանի որ ոչ մեկն իրավունք չունի մեզ առանց զգուշացնելու նկարել։ Այդ մարդը չներկայացավ, ապա ասաց, որ իր անձնական բլոգի համար է նկարել մեզ։ Հարցրի՝ ինչ բլոգ է, ասաց, թե անունը չի հիշում։ Ես կրկին պահանջեցի ջնջել մեր նկարները, քթի տակ ասաց՝ հալներդ կտեսնեք, թե ինչ։ Այդ պահին մեզ մոտեցավ Նարեկ Մալյանը, հարցրեց՝ ինչ է կատարվում, այդ մարդն էլ ասաց, որ պահանջում ենք ջնջել մեր նկարները։ Մալյանն ասաց՝ լավ ես անում, չջնջես։ Ասում եմ՝ ես ոչ ակցիայի մասնակից եմ, ոչ քաղաքական գործիչ, ոչ էլ հասարակ քաղաքացի, ես իմ լրագրողական պարտականություններն եմ անում, եւ որեւէ մեկն իրավունք չունի ինձ նկարել»,-պատմեց լրագրողը՝ ընդգծելով, որ օպերատորները հավանաբար չեն ֆիքսել այդ պահը, քանի որ ոստիկանների եւ Մալյանի միջեւ լարված երկխոսությունն էին հեռարձակում։

Միջադեպի ժամանակ, ըստ Դիանա Դավթյանի, իրենց է մոտեցել «Անալիտիկ» լրատվական կայքի խմբագիր, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից վերջինիս հասցեին զրպարտություններ եւ վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու համար գումար շորթելու գործով ազատազրկված Անինա Հովհաննիսյանը, եւ ասել, որ ինքը լավ տիրապետում է ԶԼՄ մասին օրենքին, երկար տարիներ լրագրող է եղել եւ գիտի՝ ինչ նպատակով է լրագրող Դիանա Դավթյանը եկել այդ ակցիային։ Ի պատասխան՝ Դավթյանը հարցրել է՝ Հովհաննիսյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ի՞նչ գործունություն է ծավալում, ինչո՞ւ է մասնակցում այս ակցիային, սակայն Հովհաննիսյանը ինչ-որ բաներ աելով շրջվել, գնացել է։ Այդ ժամանակ բողոքի ակցիա իրականացնողներից մեկը Դիանա Դավթյանին ասել է «լեզուդ շատ է երկար», ապա որոշ ժամանակ անց հենց ինքն էլ ասել է՝ «խմբագրությունիցդ զգույշ դուրս կգաս»․

«Քանի որ բոլոր լրատվականները Մալյանի եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցողն էին լուսաբանում, իմ կողքին քիչ լրագրողներ կային։ «Հրապարակ» օրաթերթի լրագրողն իր հեռախոսով ֆիքսել է ակցիայի մասնակիցներից մեկի պահվածնքն ու իմ հասցեին վիրավորական արտահայտությունները»,-ասաց Դիանա Դավթյանը։

Մեր զրույցում նա պատմեց, որ նույն այն պահին, երբ ուղիղ եթերով հեռարձակվել է ակցիայի մասնակիցների՝ լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ, 24News-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը զանգահարել է իրենց օպերատորին եւ հրահանգել անջատել ուղիղ եթերն ու վերադառնալ խմբագրություն։ Դիանա Դավթյանի համար սա զարմանալի է թվացել, քանի որ նյութեր պատրաստելու ժամանակ նախ եւ առաջ պատասխանատու է լրագրողը եւ առաջին հերթին լրագրողին են տեղյակ պահում նյութը չեղարկելու մասին։

Դավթյանն ու իր գործընկեր-օպերատորը վերադարձել են խմբագրություն, եւ գլխավոր խմբագիրը՝ Նարեկ Գալստյանը, Դավթյանին կանչել է իր աշխատասենյակ․

«Խմբագիրս ասում է՝ արի իմ սենյակ, գնում եմ, ասում է՝ դուռը փակիր, մտածում եմ՝ պետք է հարցնի՝ ինչ է եղել, ով է վիրավորել, ինչ միջադեպ է եղել եւ այլն, ինչպես պետք է լիներ աշխատակից-խմբագիր նորմալ զրույցի ժամանակ, բայց սկսում է ձայնը բարձրացնելով խոսել, թե՝ քեզ քանի անգամ եմ ասել՝ հավասարակշռված կպահես քեզ։ Ասում եմ՝ այսինքն՝ հավասարակշռվածը ո՞րն է։ Անինա Հովհաննիսյանի նկարը ցույց տալով՝ ինձ ասում է՝ էս խեղճ աղջիկն է՞ քեզ վիրավորել, դու իրեն ոչ կոռեկտ հարց ես տվել, խորը վիրավորել ես։ Ասում եմ՝ ակնհայտ փաստի մասին հարց տալու ի՞նչն է վիրավորական, որ հարցրել եմ՝ դրամաշորթության համար պատասխանատվության ենթարկվելուց հետո, ՔԿՀ-ից դուրս գալուց հետո ինչով է զբաղվում, դրա ի՞նչն է վիրավորական։ Ասում է՝ Մալյանն իմ ընկերն է, ասեիր՝ սպառնացել են, զանգեինք, ասեինք՝ նման բան է եղել, բայց դու գնացել ինձ ու իմ լրատվականն ես խայտառակել, ձեռքիդ՝ 24News-ի բարձրախոսը։ Ասում եմ՝ ինձ վիրավորել ու սպառնացել են որպես անհատ լրագրող, եւ եթե դու ինձ ուղարկում ես աշխատանքի, նշանակում է նաեւ պատասխանատու ես իմ անվտանգության համար, խմբագիրս էլ պատասխանում է՝ «կարող ա՞ գիտես հետդ ախռանիկ պիտի դնեմ»։ Ցավոք, հեռախոս կամ ձայնագրիչ չէի վերցրել հետս՝ իմ ու խմբագրիս զրույցը ձայնագրելու համար, քանի որ չէի սպասում նման խոսակցություն»,-մեր զրույցում պատմեց լրագրողը՝ հավելելով, որ թեժ զրույցի ժամանակ խմբագիրն ասել է, որ այլեւս չի պատկերացնում իրենց համագործակցությունը։ Դիանա Դավթյանը միանգամից հեռացել է աշխատանքից։

Ի դեպ՝ լրագրողը մեր զրույցում նաեւ նշեց, որ նա այսօր միայն երկրորդ անգամ է գնացել լուսաբանելու «Ադեկվադներ»-ի ակցիան։ Առաջինը եղել է ԵՊՀ-ի դիմաց՝ ի աջակցություն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության։ Այդ ժամանակ էլ իր խմբագիրն ասել է, որ իրենց ռեկտորին են պաշտպանելու, ոչ թե «սորոսականներին»՝ նկատի ունենալով «Ռեստարտ» նախաձեռնության անդամներին։

Նշենք նաեւ, որ այս բողոքի ակցիային ներկա են եղել Նարեկ Մալյանը, Բլոգնյուզ կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանը, Մենուա Հարությունյանը եւ այլք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22874 դիտում

Սրանից հետո ժամկետի խախտում եղավ, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն․ վարչապետ

Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել

«Գազ 66»-ի «ռամա»-ն դնում են մայթի վրա, թե՝ պապի «ռաման» է, հիշողություն, տարեք, ննջարանում կախեք. վարչապետ

«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկելու է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթները. մանրամասներ

Մտածում եմ՝ չաշխատելու աշխատավարձն է բարձր, քան աշխատելունը․ վարչապետ

Անցել է ժամանակը, երբ նման դեպքում ասում էինք՝ երիտասարդ և անփորձ, այս դեպքում՝ երիտասարդ և փորձառու. վարչապետ

Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ

Ճանապարհը կառուցում ենք, մեկը ավազ է թափում, մյուսը՝ քար, պաշտոնյան էլ ասում է՝ բա ուր տանի, իր տուն. վարչապետ

90-ականներից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխություններն են տեղի ունեցել ՆԳՆ համակարգում. վարչապետ

Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր

Երևանի մի շարք փողոցներում ռետինե կանգնակներ կտեղադրվեն

Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհներն են վերակառուցվելու

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին

Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին և հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին. վարչապետ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերին առնչվող բանաձև է ընդունել

Մենք պարոն Ղազարյանի հետ մանկության ընկերներ ենք, սա և՛ օգնել է, և՛ խանգարել. վարչապետ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Վարդան Օսկանյանի վերաբերյալ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել

Բիթքոինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի

20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների» օրենքի խախտում. հայտնի է տուգանքի չափը

Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Երևանի քաղաքապետն ու Իսպանիայի դեսպանը քննարկել են համագործակցության մի շարք ոլորտներ

Նախագահը ստորագրել է Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հրամանագիրը

Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետը աշխատանքի է ուղևորվել հեծանվով (տեսանյութ)

Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

Հայաստանը կրկին չեմպիոն ունի. ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը

Զինվորականների ԱԱ. Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մարզական տնօրենը պարգևատրել է մրցանակակիրներին

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Քննիչը հանձնարարում է, օպերը չի անում, քանի որ իր վերադասը չէ, քննչականը պետք է լինի ՆԳՆ-ի կազմում. Իոաննիսյան

ԲՏԱ նախարարն այցելել է Picsart Academy, ծանոթացել ուսանողների՝ աշխատանքի անցնելու հնարավորություններին

Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել

Ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել

Բանակայինների ԱԱ. Արայիկ Հարությունյանը պարգևատրել է 67 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)

Բանակայինների ԱԱ. Սուրեն Պապիկյանը պարգևատրել է 60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին (լուսանկարներ)

Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Բանակայինների ԱԱ. Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել, դարձել աշխարհի առաջնության չեմպիոն

ԱՄՆ-ը վետո է կիրառել Գազայի հատվածում կրակի դադարեցման պահանջով բանաձևի նախագծի նկատմամբ